Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը, չեք կարող որևէ բան փաթաթել. Իշխան Սաղաթելյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հոդվածին։ Լ. Տեր-Պետրոսյանը, մասնավորապես ասել էր, որ «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ»։
Իշխան Սաղաթելյանն ասաց. «Հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերը ասում էիր նաև 97-98 թվականներին, ասում էիր, որ հնարավոր չէ, պետք է զիջել, ամբողջ աշխարհը մեր դեմ է, «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել»։ Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, մենք 20 տարի չզիջեցինք և Հայաստանն ու Արցախը զարգացան չզիջելով։ Բայց երբ որ 2018թ․ իշխանության եկան քո գաղափարախոսության կրողները և հոգեզավակները, ովքեր կրկին այդ գծի մեջ էին, որ պետք է տանք, ուրիշ ճար չկա, Արցախի 72 տոկոսը տվեցինք։
Հիմա ժամանակն է, որ սրանք հեռանան, որպեսզի կարողանանք փրկել, հետևաբար մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը, չեք կարող որևէ բան փաթաթել։
Վերջում իբրև լուծում առաջարկել է, որպեսզի Նիկոլի հետ նստենք սեղանի շուրջ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու։
Պարոն Տեր-Պետրոսյան, ազգակործան պատուհասի հետ, ինչպես դու էիր բնութագրել, մենք սեղան նստելու հարց չունենք։ Մենք իր հետ ունենք մեկ օրակարգ՝ խաղաղ, անցնցում, րոպե առաջ հեռացում»։
Նա նշեց, որ որ Նիկոլ Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը բաղկացած է երկու փուլից. «Առաջին փուլը մենք արդեն վաղուց ավարտել ենք և դա փաստ է՝ դա հանրային պահանջի ձևակերպումն է, որ սրանք չունեն երկիրը զիջումների տանելու մանդատ։ Դա կայացած փաստ է։
Երկրորդ՝ սկսում ենք իշխանազրկման գործընթացը։ Դրա համար բոլոր հնարավորությունները ստեղծված են ՝ այլևս իշխանությունը գտնվում է փողոցում»։
Ի.Սաղաթելյանի խոսքով, առաջիկա օրերին իրենց թիվն ավելացնելով՝ պետք է հասնել նրան, որ ուժային կառույցներն այլևս չկարողանան ժողովրդի ցասումը որևէ կերպ կասեցնել, սա է մեր բոլորի խնդիրը. «Եթե մեր թիվն ավելացնենք և ամբողջ իրադրությունը լիարժեք վերցնենք մեր տիրապետության տակ, հաշված ժամերի ընթացքում իշխանությունն անցելու է ժողովրդին։
Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, որպեսզի հեռացնենք այս չարիքի կառավարությանը»։
«Վաղն ամբողջ քաղաքը պարալիզացնում ենք։ Հավաքվում ենք ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակում, բաժաանվում ենք 4 մասի և մայրաքաղաքի մեծ մասն ամբողջությամբ պարալիզացնում ենք։ Վաղը պետք է անհնազանդության երթերը լինեն շատ մեծ քանակության, որպեսզի ոստիկանական ուժերը որևէ հնարավորություն չունենան բերման ենթարկելու»,- ասաց Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ շաբաթ ավտոերթով գնալու են մարզային բնակչությանն ակտիվացնելու և միասին Երևան վերադառնալու։
«Մարզային այցելությունների ժամանակ Երևանում ակցիաները շարունակվելու են և այս հրապարակը մեր տրամադրության տակ է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այնուհետև ամբողջ հրապարակը վանկարկեց՝ «միություն, պայքար, հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- Քանդած, ավիրած երկիրը նորից կառուցելը շատ բարդ է լինելու, բայց մենք դա անելու ենք․ Հայկ Մամիջանյան
- Իրենք «դուխով» են, մենք՝ «ոգով ու Աստծով», իրանք հպարտ են, մենք ՝ արժանապատիվ․ Անժելա Էլիբեգովա
- Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆրանսիայի հրապարակում. Երկրի վարչապետը ստախոս է
- Ժողովուրդ, պետք է կանգնեցնել Նիկոլին, քանի դուք չեք հագել սգի շորերը․ Զոհված զինծառայողի հարազատ
- Արթուր Վանեցյան. Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ
- Մի′ կատարեք այդ խելագարի ապօրինի որոշումներն ու հրահանգները․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- «Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է»․ Վանեցյան
- Արամ Վարդևանյան. Թող այնպես լինի, որ ոստիկանի դեմք էլ չֆիքսվի