Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը Sotheby's-ում վաճառվել է ռեկորդային գնով
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը Sotheby's-ում վաճառվել է ռեկորդային 9,28 միլիոն դոլարով: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Այդ մարզաշապիկով Մարադոնան 1986 թվականի աշխարհի առաջնությունում Անգլիայի հետ խաղում խփել էր «Աստծու ձեռքը» անունը ստացած գոլը։
Մինչ այդ մարզաշապիկը պատկանում էր Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Հոջին։ Այդ հանդիպումից հետո նա և արգենտինացին հետ փոխանակել էին մարզաշապիկները։
Նշվում է, որ գործարքը ռեկորդային է սպորտային պարագաների համար: Գնորդի անունը չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում