Անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացված երևույթ է, մի քանի հարյու, միգուցե՝ հազար մարդ. Վահան Քերոբյանը՝«Դիմադրության» շարժման մասին
Կառավարության ճեպազրույցների սրահում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պատասխանեց տնտեսության վրա բողոքի ակցիաների հնարավոր ազդեցության մասին հարցին:
«Անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացված երևույթ է, մի քանի հարյու, միգուցե՝ հազար մարդ, որոնք տնտեսական առումով որևէ էական ազդեցություն չունեն, փակում են 1-2 ճանապարհ՝ 1-2 ժամով, այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա»,-հայտարարեց Քերոբյանը:
Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ չի տեսնում պոտենցիալը, որ ակցիաները կվերածվեն գործադուլների, այլ ճիշտ հակառակը՝ տեսնում է դրանց արագ ավարտվելու պոտենցիալը:
Պատասխանելով արտահանման ցուցանիշի վրա տարադրամի փոխարժեքի ազդեցության մասին հարցին՝ Վահան Քերոբյանն ասաց. «Էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտարժույթի փոխարժեքի 1 %-ի շեղումը մոտավորապես 0.8 %-ով բացասական ազդեցություն է ունենում արտահանման վրա:
«Դա նշանակում է, որ երբ 10 %-ով դրամն արժևորվում է, ապա արտահանումը 8 %-ով նվազում է»,-ասաց նախարարը:
Վահան Քերոբյանը հայտնեց, որ վերջին օրերին դրամն արժեզրկվում է, որը մեղմում է անհանգստությունը և արտահանողներին խորհուրդ տվեց չֆիքսվել այս պահին եղած փոխարժեքի վրա, այլ աշխատել տարեկան միջին փոխարժեքով:
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրության» շարժումը իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում
- Այս ծառն անվանեցինք «Պայքարի ծառ»՝ ի նշան մեր պայքարի և հաղթանակի․ «Դիմադրության» երթի մասնակիցները Մեծամորում ծառատունկ իրականացրեցին
- «Դիմադրության» շարժման շրջանակներում մարզային հանդիպումները շարունակվում են