Բենզինի գինը մեկ տարում բարձրացել է 22.4%, դիզելային վառելիքինը՝ 41.5%-ով
2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.1%, իսկ 2022թ. մարտի համեմատ 2.0% գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4-2.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. փետրվար-ապրիլին հանրապետությունում գրանցվել է հեղուկ ածխաջրածնային սեղմված գազի 7.9% գնանկում, այդ թվում 2022թ. ապրիլին մարտի համեմատ գնանկումը կազմել է 2.3%:
2022թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.1% և 7.2% գնաճ: 2022թ. ապրիլին 2021թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 22.4% և 41.5%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% և 17.8%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում թանկացումներ են. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության պարենային մթերքների գները
- Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.4%
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ