Մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի անխափան. Սերգեյ Կոպիրկին
«Այն մեծ հաղթանակը, որը մեզ խաղաղություն, ազատ, արժանապատիվ ապրելու հնարավորություն բերեց, մեր սրտերում է»,- «Հաղթանակ» զբոսայգում հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նկատելով, որ Մայիսի 9-ը ոչ միայն պետական, այլև ընտանեկան տոն է, քանի որ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ մյուս հետխորհրդային երկրներում փաստացի չկա մի ընտանիք, որն առնչություն չունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի, նրա հետևանքների հետ:
Դեսպանը կարևորեց այդ իրադարձությունների հիշողությունները սերնդից սերոնդ փոխանցելը, քանի որ իրավունք չունեն մոռանալ պատմության դասերը, մոռանալ պապերի հերոսությունները, որոնք հաղթանակի համար տվել են ամենաթանկը:
«Այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն, ըստ ինձ, առավել քան երբևէ հստակ ցույց են տալիս, թե ինչքան կարևոր է այդ հիշողության պահպանումը, պատմության դասերը հիշելը: Նրանք, ովքեր մոռանում են այդ դասերը, անխուսափելիորեն հանդիպում են նոր պրոբլեմների և ողբերգությունների»,-ասաց Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ այն տարիներին հետխորհրդային երկրների ժողովուրդները միասին պայքարում էին ողջ աշխարհի ազատության համար:
«Շատ խորհրդանշական է, որ նացիզմի ազգի բացառիկության գաղափարախոսությանը հակադրվում էր մեկ այլ՝ ինտերնացիոնալ, ժողովրդների բարեկամության գաղափարախոսությունը»,-հայտարարեց Կոպիրկինը և կարևորեց վերջին գաղափարախոսության հաղթանակը:
Այդ պատճառով էլ, ըստ դեսպանի, հաղթող պետություններն իրավունք ունեն ասելու, որ այսօր տոնում են չարի դեմ բարու հաղթանակը, որն արդեն ավանդույթ է, և որը կշարունակվի:
«Որպեսզի խաղաղությունը պահպանվի, պետք է լսել միմյանց, հարգել դիմացինի հետաքրքրությունները և կարողանալ պայմանավորվել»,-նկատեց դեսպանը և հավելեց. «Եթե մենք հանդիպում ենք սեփական արմատական շահերի ագրեսիվ իրացման դեպքին, որը հիմնվում է ուժի, ազդեցության վրա՝ չցանկանալով լսել մյուսներին, չցանկանալով ընդունել, որ մյուսների մոտ էլ կան սեփական կենսական շահերը, ապա այդ դեպքում խաղաղության պահպանելը դժվար կլինի»:
ՀՀ-ում ՌԴ դեսպանը պատասխանեց նաև օրեր առաջ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Սոթքի ոսկու հանքավայրում աշխատակցին վիրավորման դեպքին:
«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, պետք է անվերապահորեն կատարվեն: Կողմերը պետք է խուսափեն այն քայլերից, որոնք կարող են բերել իրավիճակի սրման և դրա շիկացման ռիկի մեծացման: Նման բոլոր դեպքերին մեր դիրքորոշումը որոշվում է այդ մոտեցմամբ: Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հանքավայրը գործի անխափան և բնակականոն, այն կարևոր է նաև Հայաստանի սոցիալական վիճակի տեսանկյունից»,-հայտարարեց Սերգեյ Կոպիրկինը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին