Տնտեսություն 22:01 12/05/2022 Հայաստան

Գնաճն ազդել է թոշակառուների և նպաստ ստացողների վրա․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է գնաճի պատճառները և հետևանքները։ Մանսավորապես, թե որքանո՞վ է իրականում նվազել բնակչության կենսամակարդակը 2020թ.-ի վերջից արագացող գնաճի հետևանքով։

«Գնաճի արագացումը վերջին երկու տարիներին հիմնականում պայմանավորված է եղել համաշխարհային շուկաներում մատակարարման շղթաների խափանմամբ, էներգակիրների գների աճով, զարգացած երկրներում (հիմնականում ԱՄՆ-ում և ԵՄ-ում) դրամավարկային քաղաքականությունների խթանման մեծ ծավալներով: ՀՀ-ում գնաճի արագացումը պայմանավորված է եղել առաջարկի գործոններով, այդ թվում՝ ներմուծվող ապրանքների գների աճով, ինչպես նաև 2021թ. առաջին կեսին փոխարժեքի արժեզրկման ազդեցություններով: 2021թ. կեսից սկսել է նշանակալի լինել նաև պահանջարկի գործոնների ազդեցությունը գնաճի վրա, ինչն էլ կապված էր արտաքին պահանջարկի արագացման և արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների պահպանվող բարձր ցուցանիշով:

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2020-2021թթ.-ին՝

•  Գնաճի տեմպի կտրուկ արագացումը 2020-2021թթ. հանգեցրել է էական սոցիալ-տնտեսական բացասական հետևանքների: Մասնավորապես, գնաճի պայմաններում 2022 մարտին 2019թ. վերջի համեմատ էականորեն՝ շուրջ 4.4 տոկոսային կետով աճել են պետական կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքները, սակայն ֆինանսական շուկայի այլ տոկոսադրույքների (օրինակ՝ վարկերի) վրա ազդեցությունը նույնքան մեծ չի եղել: Այնուամենայնիվ, վարկերի ծավալները կրճատվել են (հիմնականում իրավաբանական անձանց վարկերի նվազման հաշվին)՝ արտացոլելով տնտեսությունում ցածր ներդրումային ակտիվությունը: Գնաճի պայմաններում, միջին ամսական աշխատավարձերի իրական աճը եղել է գրեթե զրոյական (ընդամենը 0.4%): Գնաճն ազդել է թոշակառուների և նպաստ ստացողների վրա՝ նվազեցնելով թոշակների և նպաստների աճի տեմպը:

•   Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ» ապրանքախմբի գների շուրջ 12.9% աճով, որն ապահովել է 7.7% գնաճի 4.8 տոկոսային կետը: Այդ ապրանքախմբի կառուցվածքում գնաճը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի (գների աճը` շուրջ 40.0%), հացաբուլկեղենի, կաթնամթերքի և սննդային յուղերի գների (վերջիններիս գներն աճել են ավելի քան 10%-ով) էական աճերով:

•   Գնաճի պայմաններում էականորեն աճել է սոցիալական անհավասարությունը: Մասնավորապես, սոցիալապես անապահով բնակչության եկամուտների կառուցվածքում մեծ կշիռ ունեն թոշակները, որոնց միջին ցուցանիշը նվազել է 2021թ.՝ հանգեցնելով ընդհանուր եկամուտների աճի դանդաղման: Միևնույն ժամանակ, ամենաբարձր դեցիլում գտնվողների եկամուտները աճել են, քանի որ նրանց եկամուտների կառուցվածքում մեծ են աշխատավարձերի և տրանսֆերտների կշիռները, որոնք 2021թ. ընթացքում աճ են գրանցել (չնայած այն հանգամանքին, որ աշխատավարձերի իրական աճը եղել է աննշան): Բացի այդ, ցածր դեցիլներում գտնվող բնակչության սպառողական ծախսերում սննդամթերքի մասնաբաժինը էականորեն ավելի շատ է: Եվ հենց սննդամթերքի գծով է արձանագրվել գների բարձր աճ:

•   Այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար գների աճը կազմել է 8.5%, իսկ ամենաբարձր եկամուտ ունեցողների համար՝ 6.1%: Ստացվում է, որ մի կողմից՝ սոցիալապես խոցելի խավի եկամուտներն ավելի քիչ չափով են աճել, մյուս կողմից՝ նրանց համար սպառվող ապրանքների գներն ավելի մեծ չափով են աճել՝ համեմատած բնակչության հարուստ խմբի հետ: Հետևաբար, հարուստների և աղքատների միջև կենսամակարդակների տարբերությունը մեծացել է:

Կարևոր է նշել, որ արդեն այս՝ 2022թ. փետրվարից սկսած ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում կտրուկ աճել են էներգակիրների և պարենի համաշխարհային գները, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ՀՀ գնաճի արագացմանը։ Գնաճի արագացման դեպքում, վերը նկարագրված ազդեցությունները նույնպես ակնհայտ կլինեն՝ հանգեցնելով իրավիճակի բարդացմանը:
Հետևաբար, վերոհիշյալ ազդեցությունների մեղմման, ինչպես նաև հետագայում դրանց չեզոքացման համար անհրաժեշտ է ոչ միայն ԿԲ կողմից իրականցվող դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառումը, այլ նաև կառավարության համապատասխան քաղաքականության իրականացումը:

Մասնավորապես, վերջինս հիմնականում պետք է ուղղված լինի սոցիալական խնդիրների մեղմմանը՝ ներառյալ անհավասարության էական աճի զսպմանը, ինչը հնարավոր կլինի ապահովել եկամուտների առավել արդյունավետ վերաբաշխման համակարգերի առկայության դեպքում»,- հայտնում են հիմնադրամից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:51
Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է շուտափույթ լուծել իրեն F-16 կործանիչներ վաճառելու հարցը
Թուրքիան դեմ է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման հետաձգմանը և Պենտագոնից պահանջում է հարցը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսին: «ՌԻԱ նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Քամին տարել է թիթեղներ ու գովազդային վահանակներ
Օգոստոսի 12-ին, ժամը 18։30-ից 21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել,...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». Սյունիքում հյուրատներ են փակվել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ես բոլորին հրավիրում եմ Սյունիք, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». ՔՊ-ում կադրային բանկն այնքան սնանկ է որ երկու խոշորացված համայնքների միասնական խորհուրդ են ձևավորել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում կադրային բանկն այնքան սնանկ է դարձել է, որ երեկ Արարատի մարզի երկու խոշոր...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Որոշակի հույսեր են առաջացել Արցախում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին գերատեսչությունից նախօրեին հնչած հայտարարությունը, որ «Լաչինի միջանցքի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
09:17
Տիգրան Աբրահամյան. Արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման համար
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի նախագահը նախօրեին անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:09
Մահացել է Սեյրան Սարոյանը
Տևական հիվանդությունից հետո 55 տարեկան հասակում մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված...
Աղբյուր` Panorama.am
09:00
Արցախի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում Ալիևին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր...
Աղբյուր` Panorama.am
20:41
Հասմիկ Մուրադյանն իր կյանքը նվիրեց Արցախի զարգացմանը, հիմա իր տունն են ուզում նվիրել թշնամուն․․․
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է․ «28 տարի առաջ Հասմիկ Մուրադյանը եկել էր Արցախ մեկ շաբաթով։ Իմանալով, որ Արցախում...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հաջորդ շենքերը լինելու են Խնձորեսկում, Որոտանում և Գորիսում․ Առուշանյան
«Գորիսում և Գորիսի բոլոր գյուղերում պետք է անտուն մարդիկ չլինեն: Պատերազմը ուղղակի փոփոխություն մտցրեց այն առումով, որ Արցախից տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բայդենը կարող է հանդիպել Սի Ցզինպինի հետ նոյեմբերին, հայտնում են ԶԼՄ-ները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է նոյեմբերին ունենալ իր առաջին դեմ առ դեմ հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին հայտնում է Wall...
Աղբյուր` Panorama.am
20:05
Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած ակցիաների գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:50
Խաղաղ օվկիանոսում տասնյակ անհայտ արարածներ են հայտնաբերվել
Բրիտանական բնության պատմության թանգարանը հայտնել է, որ  ծովային բնակիչների երեք տասնյակ տեսակներ են հայտնաբերվել, որոնք նախկինում անծանոթ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ալաշկերտը վերջին վայրկյաններին խփեց հաղթական գոլը Լեռնային Արցախի հետ խաղում
 Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ալաշկերտը» Վայքում նվազագույն հաշվով հաղթել է «Լեռնային Արցախին»:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:22
Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայի Միությունում ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Ավստրալիայի Միությունում...
Աղբյուր` Panorama.am
19:09
Եվ սա հա՞յ է, Հայաստանի քաղաքացի՞, վերջապես մա՞րդ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «24news.am-ով  ոմն Հայկ Մանասյան բառացի հետևյալ «միտքն» է բարբաջում․...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ստեփանակերտի քաղաքապետը «պոլիծիկայով» չի զբաղվում
«Մեր կառավարությունը զբաղվում է այդ ճանապարհով: Ընդհանրապես արցախցիների տրամադրությունը շատ լավ է։ Պատերազմից հետո ամուր են, իրենց հողի...
Աղբյուր` Panorama.am
18:43
Բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալեն Ստեփանյանը հաղթանակ է տոնել
Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը մեկնարկել է հաղթանակով։ Այս մասին հայտնում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների,իսկ վերջինները ՝ լուռ հետևում էին դրան․ Շարմազանով
Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է...
Աղբյուր` Panorama.am
18:19
Վերափոխումն Սուրբ Աստվածածնի․ փետրվարի 14-ին
Սույն թվականի օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Օրվա կապակցությամբ Մայր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայում այրել են Թուրքիայի դրոշները
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում...
Աղբյուր` Panorama.am
18:07
Իմ շատ մերձավորներ և ընկերներ ամենից շատ ինձ ասում են՝ զգույշ եղի. Էդգար Ղազարյան
«Մենք հայ ժողովրդի երջանիկ սերնդի այն ներկայացուցիչներն ենք, որի հետ միասին ապրում է նաև ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, որը Մովսես...
Աղբյուր` Panorama.am
18:05
Քանոնահար Մարիաննա Գևորգյանը միանգամից երկու հաղթական դափնի է բերել Հայաստանին
Քանոնահար Մարիաննա Գևորգյանը ևս երկու միջազգային մրցանակի է արժանացել։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնից մանրամասնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ուղեգիր Մալդիվներ, iPhone 14-ի և ավանդի սերտիֆիկատներ՝ Կոնվերս Բանկի հերթական ակցիայի շրջանակում
Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard  քարտապանների համար՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խաղարկության...
Աղբյուր` Panorama.am
17:52
ՀՎԿԱԿ-ին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը: Այս աջակցության շնորհիվ՝...
Աղբյուր` Panorama.am
17:43
Վարդան Ոսկանյան. Թշնամին «տեղանվանական պատերազմ» է մղում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Հայաստանի հանդեպ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսկան վարչախումբը վարում է բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
17:34
Շուռնուխում բնակարանամուտ է
Չորս ընտանիք կստանա բանալիները
Աղբյուր` Panorama.am
17:27
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ուկրաինայում արտադրել Bayraktar Kizilelma նոր անօդաչու թռչող սարք
Bayraktar Kizilelma ռեակտիվ գերձայնային անօդաչու թռչող սարքի նոր մոդելը կարող է արտադրվել այն գործարանում, որը թուրքական Baykar Makina...
Աղբյուր` Panorama.am
17:21
323 խոցելի երեխա արձակուրդն անցկացրել է ամառային ճամբարում
Մեկնարկել է Վորլդ Վիժն Հայաստանի «Երազանքի ճամբար» բարեգործական նախաձեռնությունը։
Աղբյուր` Panorama.am
17:15
Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները, որոնք ստիպված են լքել իրենց տները, կարող են դիմել ՄԻԵԴ. Ալվինա Գյուլումյան
«Մնեք ունեցել ենք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հեռու են եղել այդպիսին լինելուց, նրանց նպատակը եղել է իշխանությունը, հիմա իրենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}