Քաղաքական 21:33 13/05/2022 Հայաստան

Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա երկու օրվա անելիքները

«Մենք ծրագրավորված, հետևողականորեն մեր պայքարն առաջ ենք տանում։ Օրեցօր ավելանում ենք։ Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ առանց հուսահատության, ավելորդ զգացումների, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա՝ այս պայքարը հասցնելու են հաղթական ավարտին։

«Մենք պետք է ապացուցենք՝ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ Նիկոլը որևէ մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իշխանություններին հեռացելու միակ ճանապարհը հանրային լայն ճնշումն է, երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։

«Մենք այդ փուլում ենք, և օրեցօր սա ապացուցելու ենք։ Այս պայքարը մեկ օրվա, մեկ մարդու, մեկ կուսակցության, մեկ առաջնորդի շարժում չէ, սա հայ արժանապատիվ մարդու պայքար է։ Հետևաբար այս պայքարին պետք է մաս կազմեն բոլորը՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական նախասիրություններից, մասնագիտությունից, գտնվելու վայրից։ Այսօր մենք այդ ընթացքի մեջ ենք։ Նայեք շուրջներդ՝ ուսանողներ,  գիտնականներ, բժիշկներ, գործարարներ, գյուղացի մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքը թողել, այսօր այս հրապարակում են, հետևաբար սա համաժողովրդական, համազգային շարժում է»,- ասաց ընդդիմադիր գործիչը։ 

Սաղաթելյանը նշեց, որ հակահայ ծրագրեր իրականացնողները, ապագան մեզանից խլողները դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ՝ իրենց աշխատավայրում, փողոցում, սրճարանում, արտերկրում։

«Իշխանությունն այլևս որևէ հենարան չունի, միակ հենարանը ոստիկանական բիրտ ուժն է, ամեն օր  տարբեր կեղծ, շինծու մեղադրաքներով փորձում են ապօրինի ձերբակալել ու կալանքի տանել մեր պայքարի ընկերներին»,- ասաց նա։

Սաղաթելյանի փոխանցմամբ, այսօր կալանավորված  իրենց բոլոր ընկերների ուղերձը կալանավայրերից մեկն  է՝ պինդ են, ամուր ենք, իսկ մենք այս գործը պետք է շարունակենք։

«Այս մարդը, իշխանությունը վերջին փրփրուներից են կախված, փորձում են այս ճանապարհով այս պայքարը լռեցնել։ Չի ստացվելու, հետ չենք կանգնելու, նահանջ չկա։ Գործը շարունակելու ենք մինչև վերջ։

Մենք գործ ունենք հայրենադավ, առոթից կառչած իշխանության հետ, բայց մենք հաղթելու ենք, քանի որ միասին ենք։ Բոլոր ճնշումները, սադրանքները մեզ ընդամենը ուժեղացնում են, հետևաբար տեղիք չտաք որևէ բանին։ Մենք ասել ենք՝ սա սրբազան պայքար է, իմացեք ինչքան շատ են հետապնդում, ուրեմն այդ խուճապն ավելի մեծ է։

Ծիծաղեք, բանի տեղ մի դրեք, նրանք այլևս գոյություն չունեն, Նիկոլ չկա»,- ասաց քաղաքական գործիչը։

Ներկայացնելով վաղվա և մայիսի 15-ի անելիքները՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 14-ին մեծ հանրահավաք ու երթ չեն նախատեսել, այս հարթակը հատկացնում են ծրագրային և բովանդակային քննարկումներին. «Ժամը 13։00-14։00-ին տեղի կունենա մշակութային ծրագիր, ժամը 14։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, ժամը 15։00-ին հայտնի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունենալու երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին մեծ քննարկում, խոսվելու է մեր ապագա ծրագրերի, անելիքների մասին, ժամը 16։30-ին տեղի կունենա այլ քննարկում, պրոֆեսիոնալ մարդիկ են հրավիրված լինելու, ովքեր ներկայացնելու են անվտանգության բլուկում երկրում ստեղծված իրավիճակն ու անելիքները, ժամը 18։00-ից հետո տեղի է ունենալու մշակութային ծրագիր։

Մայիսի 15-ին ժամը 18։00-ին այս հրապարակում հրավիրում ենք համահայաստանյան մեծ հանրահավաք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
«Առանց թուրքի Հայաստան», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» վանկարկումների ներքո Փաշինյանը մտավ «Մարիոթ» հյուրանոց
«Մարիոթ» հյուրանոցում  Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը»...
Աղբյուր` Panorama.am
13:22
Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում
Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի...
Աղբյուր` Panorama.am
13:16
Լիլիթ Գալստյան. Ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը»
ԱԺ պատգամավոր,  հրապարակախոս Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում երկու լուսանկար է հրապարակել «Մարիոթ» հյուրանոցի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
13:09
Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ խոսքի ազատության հարցեր են քննարկում
«Մարիոթ»-ի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանաջով բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները հյուրանոցը շրջափակած ոստիկաններից...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է. Վարդևանյան
««Մարիոթ» հյուրանոցնում ֆանտաստիկայի ժանրի քննարկում է։ Հեքիաթասացության հերթական ժանր, որին մասնակցում է Հայաստանի ամենալավ սուտասան ու հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Մամիջանյանը։
Աղբյուր` Panorama.am
12:38
«Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ
ԱԺ մի քանի պատգամավորներ մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որի սրահներից մեկում այս պահին ընթանում է Freedom House միջազգային...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ձերբակալություններով փորձում են գլխատել ժողովրդին, այդպես արել են երիտթուրքերը. Սերժ Սրապիոնյան
«Արմեն Գրիգորյանի ձերբակալումը պատահական չէ, քանի որ ցանկացած հասարակական գործիչ, կամ այս խունտային դեմ արտահայտվող և երևացող որևէ մեկը...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթ» հյուրանոց
««Մարիոթ» հյուրանոցում են գտնվում ԱՄՆ դեսպանը, ԵՄ պատվիրակության դեսպանը։ Այստեղ է եկել Նիկոլը՝ գաղտագողի, շրջանցելով մեզ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Ոստիկանությունը թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտել
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտումը հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ նաև ոստիկանության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Մարիոթ»-ի մուտքերը շարունակում են փակ պահել. «Չենք հոգնելու պայքարից»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած քաղաքացիները փակել են Հանրապետության հրապարակում տեղակայված  «Մարիոթ»...
Աղբյուր` Panorama.am
11:49
Մենք եկել ենք այստեղ փոխանցելու մեր հստակ ուղերձը. Քաղաքացիները՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ են
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դիկտատոր»
Աղբյուր` Panorama.am
11:32
Վարդան Ոսկանյան. Հստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված,...
Աղբյուր` Panorama.am
11:26
Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին Հայաստանից բացի կմասնակցի ևս 14 երկիր
Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրասիական տնտեսական առաջին համաժողովին կմասնակցի մոտ 1,7 հազար մարդ 15 պետությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Իգոր Խաչատուրովի պաշտպան. ՔԿ հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ
Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է.  «Իգոր Խաչատուրովին գիշերը ստեղծված արտակարգ դատարանի կողմից կալանավորմանը...
Աղբյուր` Panorama.am
10:34
«Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
«Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ, ամոթ»  վանկարկումների ներքո Հայաստանում գտնող Լիտվայի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Ֆրանսիայի հրապարակից՝ դեպի Բաղրամյան 26
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Սենատոր Փոլ. ԱՄՆ-ը Չինաստանից 40 միլիարդ դոլարի պարտք կվերցնի Ուկրաինային օգնելու համար
Կենտուկիից  ընտրված Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է գումար վերցնի Չինաստանից՝ Ուկրաինային ռեկորդային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Արտակ Զաքարյան. Թուրքն իր հայատյացությունը չի թարգելու
ՀՀԿ-ական  գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր...
Աղբյուր` Panorama.am
09:36
Սուրեն Սարգսյան. Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման...
Աղբյուր` Panorama.am
09:30
Իգոր Խաչատուրովը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Կոշտ պահվածքի հրահանգը իջեցնում է Շիշ բռնողի հովանավորյալ ոստիկանապետի տեղակալ Հայկ Բաբայանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Ագնեսա Խամոյանը նախօրեին հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը պատահակա՞ն է շահում կարևորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումների կազմակերպման տենդերները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերով, ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Նորիկյանը զբաղված է, Հայրապետյանը Պոլիտեխնիկում դասի է, Արզաքանցյանն էլ՝ խիտ գրաֆիկով է աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ հերթական հանդիպման մասնակիցների կազմը նոսրացել էր. ներկա չէին...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Անվտանգության խորհրդի նիստում ուշադրություն է դարձվել ՌԴ այցին, ներքաղաքական հարցերին, իսկ սահմանային անվտանգության հարցերը...
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Իշխանությունն առաջիկայում նոր եթերաշրջանով է հանդես գալու
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է՝ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետևեն Սամվել Բաբայանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել
Մայիսի 20-ին՝ ժամը 08:45-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 454.24 դրամով՝ մայիսի 18-ի համեմատ արժեզրկվելով 0.39 դրամով: Ըստ Rate.am...
Աղբյուր` Panorama.am
08:50
Արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Ուկրաինա
Ուկրաիանական պատերազմի բռնկումից ի վեր ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Ուկրաինա: ԱՄՆ նախագահ Բայդենի հնարավոր այցը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}