Այս երկու նիկոլական պաշտոնյաներից ո՞վ է ստում. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և դրան կից գրել.
«Նիկոլական պաշտոնյաները կաշվից դուրս գալով շարունակում են պաշտպանել Նիկոլ Անհողին և առաջ տանել այն թեզը, թե «Նիկոլը մեղավոր չէ իր շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու և նրա մահվան համար» ...
Սակայն, ինչպես միշտ, այդ ամենն անում են դիլետանտորեն և զավեշտալի սխալներ անելով... Ինչպես ասում են այս դեպքում՝ ձախ ձեռքը չգիտի ինչ է անում աջ ձեռքը...
Այսպես, այսօր Նիկոլի ՄԻՊուհին անդրադառնալով այդ ողբերգությանը հայտարարել, թե "վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում կկանգնեցներ ավտոշարասյունը..."՝ հակասելով Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոնի ապրիլի 27-ին արված այն հայտարարությանը, թե "վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչել"...
Հիմա հարց ՝ սրանցից ո՞վ է ստում...Պատասխանը շատ պարզ է՝ ԵՐԿՈՒՍՆ էլ...
Քանի որ այս երկու նիկոլականներն էլ ստում են, ես էլ կարող եմ ենթադրել,որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը տեղյակ լինելով ողբերգության մասին հրահանգել է չկանգնել և վրաերթի ենթարկված կնոջը անօգնական թողնելով հեռացել է դեպքի վայրից...
Երեխանե՛ր, կողմորոշվեք... Գոնե ստելուց կամ կեղծելուց պայմանավորվեք, որ նույն թեմայի վերաբերյալ նույն սուտն ու կեղծիքն ասեք...»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ