Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

23:04 Աշխարհում
Հայտնի է, թե երբ տեղի կունենա «Ոսկե գնդակի» 2022-ի արարողությունը

2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին: Այս մասին հայտնում է France Football-ը: 30 հավակնորդները, ովքեր կպայքարեն մրցանակի համար, հայտնի կդառնան օգոստոսի 12-ին:

Աղբյուր՝ gazeta.ru

17:10 Տարածաշրջան
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կստեղծեն համատեղ խորհրդարանական վեհաժողով Այս մասին

Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը՝ ելնելով խորհրդարանական պատվիրակության Բաքու կատարած այցի արդյուքներից։ Վեհաժողովը երեք երկրների խորհրդարանական հարաբերությունները կբերի որակապես նոր մակարդակի, ասել է Վրաստանի օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։

Աղբյուր՝ tass.ru

16:58 Աշխարհում
ԱՀԿ. Համավարակի ժամանակ կյանքի տևողությունը նվազել է երկու տարով

Համավարակի ժամանակ աշխարհում մարդու կյանքի տևողությունը երկու տարով նվազել է։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ՌԴ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ Կազմակերպության տվյալներով՝ 2019 թվականին աշխարհում կյանքի միջին տեւողությունը կազմել է ավելի քան 73 տարի։

Աղբյուր՝ tass.ru

16:51 Տարածաշրջան
Իրանի Սպահան նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչուները զոհվել են

Երկու օդաչուներ մահացել են ուսումնական թռիչքի ժամանակ նրանց կործանիչի վթարի հետևանքով։ Պետական լրատվամիջոցները երեքշաբթի հաստատել են, որ F-7 ինքնաթիռը կործանվել է Անարակ քաղաքում։ Նահանգի անվտանգության աշխատակից Մոհամմադ Ռեզա Ջաննեսարին Tasnim լրատվական կայքին ասել է, որ օդանավը, որը պատկանում էր բանակին, կործանվել է տեղական ժամանակով առավոտյան 8:10-ին՝ տեխնիկական խնդիրների  պատճառով։

Աղբյուր՝ aljazeera.com

16:29 Աշխարհում
Ազարն ապաքինվել է վիրահատությունից, Բեյլը պատրաստ է Չեմպիոնների լիգայի եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թիմը սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին և կազմի հետ կապված խնդիրներ չունի։ Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Սեն Դենի կոմունայի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ «Ռեալը» կխաղա անգլիական «Լիվերպուլի» հետ։

Աղբյուր՝ ria.ru

16:12 Աշխարհում
Գերմանիայի հարավում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով վիրավոր կան

Երեքշաբթի գնացքը բախվել է ավտոբուսին և ռելսերից դուրս եկել երկաթուղային անցակետում, հայտնում է ոստիկանությունը։ Կան վիրավորներ, մի քանիսը՝ ծանր։ Գնացքը Ուլմ քաղաքի մերձակայքում գտնվող Բլաուշտայն քաղաքում բախվել է ավտոբուսին, որում ոչ մի ուղևոր չի եղել, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը։ Ավտոբուսի վարորդը դուրս է շպրտվել մեքենայից և ծանր վնասվածքներ ստացել։ Ծանր վնիրավորվել են նաև գնացքի վարորդը և երկու ուղևոր։

Աղբյուր՝ apnews.com

15:58 Աշխարհում
ԱՄՆ-ը և Թայվանը կքննարկեն զենքի վաճառքը

Թայվանի Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաները հունիսին Մոնտերեյում կհանդիպեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ՝ քննարկելու զենքի վաճառքի քաղաքականությունը, հաղորդում է Taiwan News-ը: Նշվում է, որ Վաշինգտոնում նույնպես երկկողմ երկխոսություն կանցկացվի Թայվանի և Հնդկաստանի միջև հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերի շուրջ։

Աղբյուր՝ gazeta.ru

15:38 Աշխարհում
Բրիտանիայում, էներգետիկ ճգնաժամի պատճառով, գարեջրի համար շշերի պակաս է կանխատեսվում

Շոտլանդիայի խոշորագույն մեծածախներից մեկի՝ Dunns Food and Drinks-ի տնօրեն Ջուլի Դանն հայտնել է, որ էներգիայի թանկացման պատճառով Մեծ Բրիտանիան կարող է գարեջուր լցնելու համար ապակե տարաների պակասի առաջ կանգնել, գրում է Scotsman թերթը։ Դաննը նշել է, որ «կարճ ժամանակ անց սպառողները կնկատեն խնդիրը»։

Աղբյուր՝ lenta.ru

15:27 Հայաստան
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Shtigen Group-ը հուշագիր են կնքել,

որով սկսում են լայն գործակցություն կրթության և կարիերայի ոլորտում։ Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան՝ ոչ միայն պրակտիկա անցնելու Shtigen Group-ում և մասնագիտանալու այլընտանքային էներգետիկայի ու էլեկտրամոբիլների ոլորտում, այլև աշխատանքի անցնելու Shtigen-ում։

Աղբյուր՝ Shtigen Group

15:01 Տարածաշրջան
Թուրքիան ռազմական գործողություններ կսկսի իր հարավային սահմաններին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Անկարան շուտով նոր ռազմական գործողություններ կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ 30 կիլոմետրանոց անվտանգ գոտիներ ստեղծելու համար՝ դիմակայելու այդ շրջաններից ահաբեկչական սպառնալիքներին: Գործողությունը, հավանաբար, ուղղված կլինի Սիրիայի հյուսիսին, որտեղ Թուրքիան մի քանի ռազմական գործողություններ է իրականացրել 2016 թվականից ի վեր՝ քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումներին» (YPG) ոչնչացնելու համար:

Աղբյուր՝ reuters.com

14:47 Հայաստան
«Շնչող արվեստը»՝ Փարաջանովի թանգարանում

Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում («Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15/16) տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը։ Ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ: Մուտքն ազատ է:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն   

14:37 Հայաստան
Մայիսի 27-28-ին Synergy Armenia-ն մեկնարկում է Hackathon 2022 նորարար գաղափարների մրցույթը

Արդեն տարիներ շարունակ Հեքըթոնը միավորում է Synergy-ի նորարարներին 24-ժամյա մեծ տոն-մրցույթի շուրջ։ Hackathon 2022-ին 130-ից ավելի մասնակից 24 ժամ կաշխատի՝ ծրագրավորման մրցույթին փորձելով ստեղծել թվային ու նորարար լուծումներ: Դրանցից շատերն այսօր օգտագործվում են Synergy Armenia-ում:

Աղբյուր՝ Synergy Armenia 

14:26 Աշխարհում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Դուբայում անցկացվող "Classic Strings" մրցույթի եզրափակչում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-ից 24-ը գտնվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ նվագակցում էր "InClassica" միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող "Classic Strings" միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։

Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ 

14:17 Աշխարհում
Մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակման դեպքերը գերազանցել են 130-ը

ԱՀԿ-ը մարդկանց շրջանում կապիկի ծաղիկի 131 դեպք է հայտնաբերել՝ համաձայն Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նիստին ներկայացված տվյալների։ Մայիսի 23-ի դրությամբ 17 ոչ էնդեմիկ երկրներ են հայտնել հայտնաբերված դեպքերի մասին, և ևս երկու պետություն՝ Սուդանը և Արգենտինան, կասկածելի վարակներ են հետաքննում։ Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում (40), Պորտուգալիայում (37) և Մեծ Բրիտանիայում (20):

Աղբյուր՝ ria.ru

13:40 Աշխարհում
Քեյթ Մոսին Ջոնի Դեփի փաստաբանական թիմը կկանչի որպես վկա

Սպասվում է, որ Քեյթ Մոսը, ով 1990-ականներին հարաբերությունների մեջ է եղել Ջոնի Դեփի հետ, կկանչվի որպես հերքող վկա նրա փաստաբանական թիմի կողմից Դեփի և իր նախկին կնոջ՝ Էմբեր Հյորդի միջև շարունակվող դատավարության ժամանակ։ Այս մասին CNN-ին հայտնել է Դեփին մոտ գտնվող աղբյուրը, որը հաստատել է, որ Մոսն ու Դեփը մինչ օրս մտերիմ են։

 

13:25 Աշխարհում
Զենդեյան և Թիմ Քուքը ճանաչվել են տարվա ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Time-ի

Time ամսագիրը հրապարակել է 2022 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։ Համարի շապիկին հայտնվել են դերասաններ Զենդեյան և Սիմու Լյուն, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, երգչուհի Մերի Ջեյ Բլայջը և Բարբադոսի վարչապետ Միա Մոթլին։

Աղբյուր՝ kulturomania.ru

13:10 Տարածաշրջան
Էրդողանն ասել է, որ Հունաստանի վարչապետն իր համար այլևս գոյություն չունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար այլևս գոյություն չունի ԱՄՆ կատարած այցից հետո։ Միցոտակիսը ԱՄՆ-ին կոչ է արել չվաճառել Թուրքիային F-16։

Աղբյուր՝ tass.ru

12:58 Աշխարհում
Նադալը դուրս է գալիս Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջան

Ռաֆայել Նադալը սկսեց իր մրցավազքը Ֆրանսիայի բաց առաջնության ռեկորդային 14-րդ տիտղոսի համար՝ երկուշաբթի 6-2, 6-2, 6-2 հաշվով հաղթանակ տանելով ավստրալացի Ջորդան Թոմփսոնի նկատմամբ: Հինգերորդ ռակետ Նադալը, ով հնարավոր է քառորդ եզրափակչում հանդիպի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչի հետ, բարելավեց իր ռեկորդը «Ռոլան Գարոսում»՝ հասնելով 106 հաղթանակի և ընդամենը երեք պարտության՝ 2005 թվականին իր տիտղոսային նորամուտից հետո:

Աղբյուր՝ france24.com

12:28 Հայաստան
Հայաստանում բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (International Coaching Federation) մասնաճյուղը

ICF-ը կարգավորում է քոուչերի, քոուչինգի դպրոցների ու դասընթացների սերտիֆիկացման աշխատանքները, կազմակերպությունն ունի շուրջ 50,000 անդամ ավելի քան 180 երկրից և 140-ից ավելի մասնաճյուղ։ Հայաստանն այս ցանկում խորհրդանշական 100-րդ երկիրն է։

Աղբյուր՝ SPRING PR Company

12:13 Հայաստան
Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հանդիպում է անցկացրել

«Օրերս խորհրդարանում հանդիպեցի ՄԱԿ -ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի և Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։ Հանդիպումը շատ կարևոր էր հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին: Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող շատ հարցեր»,- սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

11:55 Աշխարհում
Բիլլի Այլիշը բացահայտել է Տուրետի համախտանիշով կյանքի մանրամասները

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հարցազրույց է տվել Netflix-ին, որի ընթացքում պատմել է, թե ինչպես է ապրում Տուրետի համախտանիշով։ Երգչուհու խոսքով՝ այս խանգարումն իր մոտ ախտորոշվել է 11 տարեկանում։ Մանուկ հասակում նա շատ էր հոգնում նյարդային տիկերից, բայց հետո վարժվել է դրանց։ «Մարդկանց ամենատարածված արձագանքն այն է, որ նրանք ծիծաղում են՝ մտածելով, որ ես փորձում եմ զվարճալի լինել: Եվ ես միշտ աներևակայելիորեն զայրանում եմ դրանից»,- ասել է Այլիշը:

Աղբյուր՝ kulturomania.ru

11:16 Աշխարհում
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ այլևս չի բանակցի Հունաստանի վարչապետի հետ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ կդադարեցնի բանակցությունները Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ և կչեղարկի երկու կառավարությունների միջև կայանալիք առանցքային հանդիպումը՝ մեղադրելով հույն առաջնորդին Թուրքիային թշնամանալու մեջ: Կառավարության նիստից հետո հեռուստաուղերձում Էրդողանը մեղադրել է հարևան Հունաստանին՝ ԱՄՆ-ում բնակվող մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին ապաստան տալու համար, որը, ըստ Թուրքիայի, կանգնած է 2016 թվականի ձախողված հեղաշրջման փորձի հետևում:

Աղբյուր՝ apnews.com

11:00 Աշխարհում
Լույս աշխարհ է եկել Քրիս Փրեթի և Քեթրին Շվարցենեգերի երկրորդ երեխան

«Գալակտիկայի պահապանների» դերասանը և նրա գրող կինը կիրակի գիշերը Instagram-ի իրենց էջերում հայտնել են, որ շաբաթ օրը աղջիկ են ունեցել: «Մենք այնքան ոգևորված ենք հայտնելու մեր երկրորդ դստեր՝ Էլոիզա Քրիստինա Շվարցենեգեր Փրեթի ծննդյան մասին: Մաման և փոքրիկի փոքրիկն իրենց լավ են զգում»,- ասվում է մակագրության մեջ:

Աղբյուր՝ cnn.com

10:46 Աշխարհում
Մակրոնը Մբապպեին խորհուրդ է տվել մնալ «ՊՍԺ»-ում

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն խորհուրդ է տվել մնալ թիմում։ «Մենք բազմիցս խոսել ենք Մակրոնի հետ։ Դա լավ խորհուրդ էր։ Նա ցանկանում էր, որ ես մնամ, և դա բանակցությունների մի մասն էր: Մակրոնն այն բազմաթիվ մարդկանցից է, ում հետ ես խոսել եմ ֆուտբոլի մասին»,- ասել է Մբապպեն Canal+-ին տված հարցազրույցում:

Աղբյուր՝ gazeta.ru

10:37 Հայաստան
Հայ օգնության ֆոնդը 27 դրամաշնորհ կտրամադրի հայաստանցի գիտնականներին՝

կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

Աղբյուր՝ Հայ օգնության ֆոնդ

10:00 Աշխարհում
Դանիայում և Շոտլանդիայում հայտնաբերել են կապիկի ծաղիկ վիրուսի առաջին դեպքերը

Դանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկուշաբթի Դանիայում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը չափահաս տղամարդու մոտ, ով վերադարձել է Իսպանիա կատարած այցից: Տղամարդը ներկայումս մեկուսացված է, և իշխանությունները կապ են հաստատում ցանկացած սերտ շփումների հետ, հայտնել են նախարարությունից: Երկուշաբթի Շոտլանդիան ևս հայտարարեց կապիկի ծաղիկի իր առաջին դեպքի մասին:

Աղբյուր՝ aljazeera.com

18:19 Աշխարհում
Փարիզում սպանվել է Կատարի դեսպանատան անվտանգության աշխատակիցը

Դեսպանատունը սպանությունը որակել է «զարհուրելի և արդարացում չունեցող» հանցագործություն է: Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել: Միջադեպը, ըստ երևույթին, կապ չունի ահաբեկչության հետ, հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը: Այն տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 06:30-ի սահմաններում, նշում է աղբյուրը՝ հավելելով, որ կասկածյալը մտել է դեսպանատուն և վիճաբանել անվտանգության աշխատակցի հետ, ով մահացել է բռունցքի հարվածից:

Աղբյուր՝ reuters.com

18:11 Աշխարհում
Կթողարկվի 200 ՄՊ տեսախցիկով աշխարհում առաջին սմարթֆոնը

Motorola-ն առաջարկում է 200 մեգապիկսելյան տեսախցիկով առաջին սմարթֆոնը: Ընկերությունը պնդում է, որ նորույթը կդառնա պատկերների հետ աշխատելու նոր չափանիշ: Այդուհանդերձ, Motorola-ն չի հրապարակել առաջիկա նորույթի անունը, սակայն համացանցում բազմաթիվ արտահոսքեր հավաստում են, որ սարքը կոչվելու է Motorola Frontier:

Աղբյուր՝ gazeta.ru

18:00 Աշխարհում
Հյուսիսային Կորեային հանգստացնելու դարաշրջանն ավարտված է. Յուն Սոկ Յոլ

Սեուլի ու Փհենյանի միջև ցանկացած նոր բանակցություն պետք է նախաձեռնի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Հարավային Կորեայի նորընտիր նախագահ, պահպանողական Յուն Սոկ Յոլը: Պաշտոնը ստանձնելուց հետո CNN-ին տված իր առաջին հարցազրույցում Յունն ասել է. «Կարծում եմ, որ գնդակը նախագահ Կիմի դաշտում է. մեզ հետ երկխոսություն սկսելը նրա ընտրությունը պետք է լինի»:
 

17:46 Հայաստան
Ռյա Թազա բնակավայրում շչակ է գործարկվելու

Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ը հորդորում է անհանգստանալ:

 

17:41 Աշխարհում
Նիդեռլանդներում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի երկրորդ դեպքը

Այս մասին երկուշաբթի հայտնել է De Telegraaf թերթը: Երկրի Առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը բժիշկներին հանձնարարել է անհապաղ տեղեկացնել վարակի հայտնաբերված և հնարավոր դեպքերի մասին:

Աղբյուր՝ tass.ru

17:13 Աշխարհում
Netflix-ը ֆիլմ կնկարահանի «Կաղամարի խաղ»-ի ստեղծման մասին

«Կաղամարի խաղ»-ի հեղինակ Հվան Դոն Հյոկը հայտարարել է, որ սերիալի ստեղծման մասին երգիծական ֆիլմը մշակման փուլում է: The Best Show on the Planet-ը («Մոլորակի լավագույն շոուն») կպատմի Netflix-ի ամենահայտնի շոուներից մեկի ստեղծման պատմությունը: Սյուժեն հիմնված է լինելու Դոն-Հյոկի անձնական փորձի վրա: Նախագծի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:35 Աշխարհում
Առյուծը պոկել է կենդանաբանական այգու պահակի մատը

Ջամայկայի կենդանաբանական այգու պահակը խաղացել է առյուծի հետ, և կենդանին կծել է նրա մատը: Միջադեպի կադրերը հրապարակել է The Sun-ը: Աշխատակիցը ծաղրել է կենդանուն՝ ձեռքը մցնելով ճաղերի արանքը, որից հետո առյուծը ամուր բռնել է պահակի միջնամատից: Հետո տղամարդը սկսել է բղավել և փորձել ազատել ձեռքը, սակայն կենդանու ծնոտները ամուր սեղմված են եղել: Ըստ ամենայնի, անլուրջ հնարքի պատճառով ջամայկացին զրկվել է մատից:
 

16:19 Հայաստան
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 2022 թվականի 1-ին եռամսյակում բացահայտված իրավախախտումները և կիրառված միջոցները

Հաշվետու  ժամանակահատվածում  վարչական տույժերի արդյունքում նշանակվել է 34 միլիոն 939 հազար դրամի տուգանք, որից 15 միլիոն 555 հազարը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 11 միլիոն 450 հազարը՝ քաղաքաշինության,  7 միլիոն 534 հազարը՝  տրանսպորտային անվտանգության,   400 հազարը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից:

Աղբյուր՝ ՔՏՀԱ տեսչական մարմին 

16:02 Աշխարհում
Ֆիլիպիններում լաստանավում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն յոթ մարդ է մահացել

Նավը բռնկվել է երկուշաբթի՝ մայրաքաղաք Մանիլայից մոտ 60 կմ դեպի արևելք գտնվող Քեզոն նահանգի Ռեալ նավահանգիստ հասնելուց առաջ: Այն մեկնել է Պոլիլիո կղզուց տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին և աղետի ազդանշան արձակել առավոտյան 6:30-ին: Հինգ կին և երկու տղամարդ մահացել են, 120 ուղևորներ փրկվել են, նրանցից 23-ը ստացել են վնասվածքներ, հայտնել են առափնյա պահպանությունից:

Աղբյուր՝ aljazeera.com

15:50 Տարածաշրջան
Աբադանում 10 հարկանի շենք է փլուզվել

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Աբադան քաղաքում (Խուզեստան նահանգ) 10-հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս 24 մարդ վիրավորվել է: Այս մասին երկուշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին։ Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի և 21 վիրավորի մասին:

Աղբյուր՝ tass.ru

15:30 Հայաստան
Տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. հունիսի 01-ը՝ ժամը 18:00:

Աղբյուր՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ 

15:17 Աշխարհում
Բանգլադեշում և Հնդկաստանում ջրհեղեղներից տուժում են միլիոնավոր մարդիկ

Բանգլադեշի և Հնդկաստանի արևելյան շրջաններում մի քանի օր տևած ջրհեղեղների և սողանքների հետևանքով միլիոնավոր մարդիկ տուժել են, ավելի քան 50 մարդ զոհվել է: Բանգլադեշի հյուսիս-արևելյան շրջանին պատուհասել է ամենասարսափելի ջրհեղեղը վերջին մոտ երկու տասնամյակի ընթացքում: Փորձագետներն հայտնում են, որ կլիմայի փոփոխությունն ավելի հավանական է դարձնում նմանատիպ իրադարձություններն ամբողջ աշխարհում:

Աղբյուր՝ bbc.com

14:50 Արցախ
Այսօր նշվում է լրագրողի մասնագիտական օրը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ: «Արցախի լրատվական դաշտի բանակն իր դերակատարություն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում՝ դառնալով մեր պատմության տարեգիրը, տարածելով ճշմարտությունը, իր ձեռքին որպես զենք ունենալով տեսախցիկն ու համակարգիչը: Դուք, վտանգելով ձեր կյանքը, բարձր նշաձող եք սահմանել լրագրողի մասնագիտության համար, վեր եք գտնվել մարդկային թուլություններից՝ հայրենիքի շահը վեր դասելով անձնական հարմարվետությունից: Մեր խոնարհումը ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած լրագրողներին»,- ասվում է ուղերձում:

Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին 

14:30 Աշխարհում
Ռուսերենի ուղղագրության նոր կանոնների համաձայն «Աստված» բառը կգրվի մեծատառով

ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ նոր կանոնները հաստատվել են ռուսաց լեզվի կառավարական հանձնաժողովի կողմից:

Աղբյուր՝ tass.ru

13:56 Աշխարհում
«Առաքելությունն անիրագործելի է 7»-ի թրեյլերը համացանցում հրապարակվել է նախքան պաշտոնական թողարկումը

Թրեյլերը ցուցադրվել է CinemaCon-2022-ում, սակայն դեռ չի հայտնվել տեսածառայություններում: Քրիստոֆեր ՄաքՔուորիի ֆիլմը ստացել է «Մահացու հատուցում. Մաս 1» ենթավերնագիրը: Գլխավոր դերում կրկին հանդես կգա Թոմ Քրուզը: Համաշխարհային պրեմիերան կկայանա 2023 թվականի հուլիսի 12-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:41 Տարածաշրջան
Թեհրանում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար կորպուսը հայտնել է, որ իր սպաներից մեկը սպանվել է մայրաքաղաք Թեհրանում երկու մոտոցիկլետի վրա նստած զինված անձանց կողմից, հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը: ԻՀՊԿ-ն կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հասան Սայադ Խոդային սպանվել է հեղափոխության թշնամիների կողմից: Նա նշել է, որ գնդապետը վերջին տարիներին ծառայել է Սիրիայում:

Աղբյուր՝ aljazeera.com

13:04 Աշխարհում
Կիլիան Մբապպեն համաձայնել է երեք տարով երկարաձգել պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ

Ֆրանսիացի գերաստղ Կիլիան Մբապպեն որոշել է մնալ «Պարի Սեն Ժերմենում», այլ ոչ թե միանալ Մադրիդի «Ռեալին»՝ վերջ դնելով ֆուտբոլի ամենամեծ տրանսֆերային սագաներից մեկին: Քանի որ Մբապպեի պայմանագիրը ֆրանսիական գրանդի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, 23-ամյա ֆուտբոլիստի հաջորդ նպատակակետը ամիսներ շարունակ անորոշ էր: Սակայն ամիսներ տևած շահարկումներից հետո Մբապպեն հայտարարեց, որ կշարունակի խաղալ փարիզյան ակումբում՝ երկարաձգելով պայմանագիրը մինչև 2025 թվականը:

Աղբյուր՝ cnn.com

12:55 Աշխարհում
Ֆերստապենը նվաճել է Իսպանիայի Գրան Պրին

Բարսելոնայում ավարտվեց «Ֆորմուլա 1»-ի Իսպանիայի Գրան Պրիի վեցերորդ փուլը: «Ռեդ Բուլի»-ի արշավորդ Մաքս Ֆերստապենը այս մրցաշրջանում տարավ իր չորրորդ հաղթանակը: Նա առաջինը վերջնագիծ է դուրս եկավ: Երկրորդ տեղում «Ռեդ Բուլի» մեկ այլ ներկայացուցիչ է՝ Սերխիո Պերեսը: Երրորդ տեղում է բրիտանացի Ջորջ Ռասելը «Մերսեդեսից»:

Աղբյուր՝ vesti.ru

12:26 Աշխարհում
Եվրոպայում ամենաթանկ գազը գնում են Սկանդինավիայի բնակիչները

Եվրոպայում ամենաթանկ գազը գնում են Շվեդիայի և Դանիայի բնակիչները, դրա համար մի փոքր ավելի քիչ են վճարում Նիդեռլանդներում և Իսպանիայում: Այս մասին ասվում է «ՌԻԱ Նովոստի»-ի հետազոտության մեջ: Բնակչության համար գազի արժեքը գնահատելու համար «ՌԻԱ Ռեյտինգ»-ի փորձագետները վերլուծել են կապույտ վառելիքի գները՝ ռուբլով վերահաշվարկելով: Վերջնական սպառողի համար գազի հասանելիությունը որոշվում է ոչ միայն դրա արժեքով, այլև քաղաքացիների եկամուտների մակարդակով, նշվում է ուսումնասիրության մեջ:
 

12:18 Աշխարհում
Կանադայում փոթորիկներից հոսանքազրկվել է մոտ մեկ միլիոն տուն

Շաբաթ օրը Կանադայի հարավում գրեթե 900 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության այն բանից հետո, երբ սաստիկ փոթորիկը պատուհասել է Օնտարիո և Քվեբեկ նահանգները: Չորս մարդ զոհվել է ծառերի տապալման հետևանքով, իսկ մեկ կին՝ Օտտավա գետում նավակի շրջվելու հետևանքով: Ըստ Environment Canada-ի՝ փոթորկի ժամանակ քամու ուժգնացումը հասել է 132 կմ/ժ արագության:

Աղբյուր՝ bbc.com

12:05 Աշխարհում
«Միլանը» 2011 թվականից ի վեր առաջին անգամ նվաճեց Իտալիայի առաջնության գավաթը

«Միլանը» կիրակի նվաճեց Ա Սերիայում իր առաջին տիտղոսը 11 տարվա մեջ՝ Ռեջիո Էմիլիայում 3:0 հաշվով հաղթելով «Սասուոլոյին» և խլելով թագը տեղական մրցակից «Ինտերից»: Միայն մեկ միավոր էր անհրաժեշտ Միլանին՝ հեռացրելու տանտերերին իր ճանապարհից: «Մապեյ» մարզադաշտում Օլիվյե Ժիրուի դուբլի շնորհիվ և Ֆրանկ Կեսսիեի ևս մեկ գոլով Ստեֆանո Պիոլիի թիմը առաջին խաղակեսում երկու միավորով առաջ անցավ «Ինտերից», որը Սան Սիրոյում 3:0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»:

Աղբյուր՝ france24.com

11:30 Աշխարհում
«Ատլետիկոն» վերջին տուրում հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»

Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի եզրափակիչ խաղում «Ատլետիկոն» 2:1 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»: Մադրիդցիներից աչքի ընկավ Ռոդրիգո դե Պաուլը և Անխել Կոռեան, բասկյան ակումբը պատասխանեց Հոն Գուրիդիի դիպուկ հարվածով: Մրցաշրջանի վերջում «Ատլետիկոն» 71 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց: «Ռեալ Սոսյեդադը» 62 միավորով ավարտեց մրցաշրջանը վեցերորդ տեղում:

Աղբյուր՝ sport-express.ru

10:51 Աշխարհում
Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ երկու կործանիչներ իրար են բախվել

Ֆրանսիայում «Meeting de l'air» ավիաշոուի ժամանակ երկու Rafale կործանիչներ են բախվել. Այդ մասին գրում է Sud Ouest-ը: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 22-ի կեսօրին Կոնյակ կոմունայի (Շարանտի դեպարտամենտ) տարածքում՝ ռազմաօդային ուժերի 709-րդ բազայի մոտ: Միջադեպի հետևանքով վնասվել է ինքնաթիռներից մեկի պոչամասը, բեկորներն ընկել են Գենսակ-լա-Պալլու կոմունայի բնակելի շենքի վրա: Նշվում է, որ երկու օդաչուներին էլ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել:

Աղբյուր՝ lenta.ru

10:42 Աշխարհում
Կապիկի ծաղիկ է հայտնաբերվել ևս երեք երկրում

Իսրայելը, Շվեյցարիան և Ավստրիան ամենավերջին երկրներն են, որոնք հաստատել են կապիկների ծաղիկի դեպքերը` հասցնելով վարակների մասին հայտնած երկրների ընդհանուր թիվը 15-ի: Իսրայելը և Շվեյցարիան երկուսն էլ հայտնել են, որ հայտնաբերել են մեկական վարակված անձի, ովքեր վերջերս մեկնել էին արտերկիր: Կապիկի ծաղիկը մարդկանց միջև հեշտությամբ տարածվելու միտում չունի, և հիվանդությունը սովորաբար թեթև է:

Աղբյուր՝ bbc.com

10:24 Աշխարհում
Ճապոնիայում Բայդենի այցի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել

Տոկիոյում հարյուրավոր մարդիկ մասնակցել են՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ճապոնիա կատարած այցի դեմ բողոքի ցույցին՝ մտավախություն ունենալով, որ նրա այցը կուժեղացնի լարվածությունը Չինաստանի հետ: Այս մասին կիրակի հայտնել է Yahoo News պորտալը: ԱՄՆ նախագահը մայիսի 23-ին բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ:

Աղբյուր՝ tass.ru

10:00 Աշխարհում
«Մանչեսթեր Սիթին» պահպանեց Պրեմիեր լիգայի տիտղոսը վերջին րոպեների ազդեցիկ խաղով

«Մանչեսթեր Սիթին» պահպանեց Պրեմիեր լիգայի հաղթողի տիտղոսը ամենատպավորիչ ձևով: Գործող չեմպիոնը կիրակի օրը՝ վերջին 15 րոպեների ընթացքում, երեք գոլ վաստակեց և 3-2 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 2:0:

Աղբյուր՝ france24.com

17:39 Աշխարհում
Հունաստանի ԱԳՆ-ն հերքում է Թուրքիայի օդային տարածքի խախտումը

«Մենք հերքում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները՝ իբրև թե մի քանի օր առաջ հունական օդանավերի կողմից թուրքական օդային տարածքի խախտման վերաբերյալ:  Այդ մեղադրանքները Թուրքիայի հերթական փորձն են՝ մոլորեցնելու և իր անօրինական ու սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու համար», - ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հաղորդագրությունում։

Աղբյուր՝ ria.ru

16:55 Աշխարհում
Մալիում զինված անձինք պատանդ են վերցրել իտալացի ընտանիքին, Տոգոյի քաղաքացուն

Զինված անձինք Մալիի հարավ-արևելքում առևանգել են իտալացի մի զույգի և նրանց երեխային, ինչպես նաև Տոգոյի մի քաղաքացու: Այս մասին ուրբաթ օրը AFP-ին հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչը և Մալիի անվտանգության աղբյուրը: Նրանք նշել են, որ առևանգումները տեղի են ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան Բուրկինա Ֆասոյի հետ սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա:
 

16:28 Աշխարհում
Հրապարակվել է՝ Բրյուս Ուիլիսի և Օլգա Կուրիլենկոյի մասնակցությամբ «Սպիտակ փիղը» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութը հրապարակվել է RLJE Films կինոընկերության YouTube ալիքում։ Նախագծի ռեժիսորն է Ջեսսի Ջոնսոնը, ով առավել հայտնի է «Եռակի սպառնալիք» և «Վրիժառություն» ֆիլմերով: Ֆիլմում նկարահանվել են Օլգա Կուրիլենկոն, Ջոն Մալկովիչը, Մայքլ Ռուքերը, Բրյուս Ուիլիսը: Սցենարը Ջոնսոնը գրել է Էրիկ Մարտինեսի հետ: «Սպիտակ փիղը» AMC+-ի հոսքային ծառայության եթերում կլինի հունիսի 3-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:02 Աշխարհում
Օզի Օսբորնի դուստրը՝ Էյմին փրկվել է հոլիվուդյան ստուդիայի հրդեհից

Օզի և Շերոն Օսբորնների դուստրը՝ Էյմին, այն մարդկանց թվում էր, ովքեր փրկվեցին Հոլիվուդի ձայնագրման ստուդիայի հրդեհից, որը սպանեց 26-ամյա երաժշտական պրոդյուսերին: Այս մասին հայտնել են Շերոն Օսբորնը և մյուսները, ովքեր աշխատում են տարածքում: Էյմի Օսբորնի պրոդյուսերը ևս փրկվել է՝ հինգշաբթի կեսօրից հետո երկհարկանի մասնավոր շենքում բռնկված հրդեհից, որտեղ տեղակայված են մի քանի ստուդիաներ և երաժշտական ստեղծագործական օֆիսներ:

Աղբյուր՝ apnews.com

14:49 Աշխարհում
Ֆիլիպիններում հայտնաբերվել է օմիկրոն շտամի BA.4 տարբերակ

Այս մասին շաբաթ օրը հայտարարեց երկրի առողջապահության նախարարությունը: Վարակը հայտնաբերվել է մայիսի 4-ին Մերձավոր Արևելքից ժամանած ֆիլիպինցու մոտ: Ախտանիշներ չունեցող հիվանդը մայիսի 8-ին հանձնել է կորոնավիրուսի թեստ, որը դրական արդյուք է գրանցել:

Աղբյուր՝ tass.ru

14:34 Աշխարհում
Պաղեստինցի դեռահաս է սպանվել Արևմտյան ափին իսրայելական ստուգարշավի ժամանակ

Իսրայելական զորքերը գնդակահարել և սպանել են դեռահաս պաղեստինցի մի տղայի՝ օկուպացված Արևմտյան ափի հյուսիսային Ջենին քաղաքում ստուգարշավ իրականացնելու ժամանակ: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մահացած դեռահասը 17-ամյա Ամջադ ալ-Ֆայեդն է: Հաղորդվում է, որ 18-ամյա պաղեստինցին իսրայելական կրակոցից վիրավորվելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում է:

Աղբյուր՝ aljazeera.com

13:57 Աշխարհում
Համացանցում է հայտնվել «Միսս Մարվել»-ի նոր թիզերը

Թողարկվել է «Միսս Մարվել»-ի նոր թիզեր: Տեսանյութը հրապարակվել է Marvel Entertainment YouTube ալիքում: Նախագծում նկարահանվել են Իման Վելանին, Ալիսիա Ռայները, Անջալի Բիմանին, Մեթ Լինցը, Յասմին Ֆլետչերը, Ֆարհան Ախթարը, Զենոբիա Շրոֆը և այլք: «Միսս Մարվել»-ի առաջին էպիզոդները կցուցադրվեն Disney+ հեռուստաալիքով հունիսի 8-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

13:45 Աշխարհում
Հարի Սթայլսը թողարկում է երրորդ ալբոմը՝ «Harry's House»-ը

Մեծ հաջողություն գրանցած սինգլի թողարկումից և Coachella-ում հաղթական ելույթից հետո վերջապես ավարտվեցին Հարի Սթայլսի երրորդ ալբոմի սպասումները: «Harry's House»-ը ուրբաթ օրվանից պաշտոնապես հասանելի է հոսքային ծառայություններում: Ալբոմի թողարկմանը նախորդեց դրա գլխավոր սինգլի՝ «As It Was»-ի թողարկումը: Ապրիլի 1-ին թողարկվելուց հետո երգը բարձրացավ Billboard Hot 100-ի 1-ին հորիզոնականը և երեք շաբաթ պահպանեց առաջին տեղը:

Աղբյուր՝ hollywoodreporter.com

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}