Լոս Անջելեսում ևս հնչել է՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և Հայաստանը չի թուրքացվելու»
Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները կիրակի հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի առջև՝ իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանում ժողովրդի «Դիմադրություն» շարժմանը։ yerkir.am-ի հաղորդմամբ, հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցը:
Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվել են դեպի Արցախի փողոց: Հանրահավաքի ժամանակ, քայլերթին մասնակիցների ուղերձն է եղել՝
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Հայաստանը չի թուրքացվելու,
Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ դա Արցախը փրկելու և Հայաստանը պաշտպանելու միակ լուծումն է,
իր գործողություններով, որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, Զարեհ Սինանյանը Փաշինյանի դավաճանության մեղսակիցն է,
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և հատկապես Սփյուռքում չունի մանդատ՝ բանակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Ցեղասպանության պահանջատիրության հաշվին,
Փաշինյանի կողմից ցանկացած պայմանավորվածություն չի արտացոլում Արցախի, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով սին է և առ ոչինչ:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
- Սաղաթելյան. Նիկոլ Փաշինյանի մնալով լինելու է կամ նոր պատերազմ, կամ հայրենազրկում
- Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման չորս ձեռքբերումները
- Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
- Գեղամյան. ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի և Արարատի մարզերի որոշ շրջաններ Ադրբեջանին
- Թուրքական կողմը պետք է իմանա՝ Հայաստանում գալու է ազգային իշխանություն և փոխելու է իրողությունները. Վարդան Ոսկանյան
- Հայաստանի թուրքացմանը դիմադրելու համար անհրաժեշտ է բոլոր ուժերը համախմբել ու հեռացնել կապիտուլիանտին. Գեղամյան