10 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Մայիսի 16-ին, ժամը 06:30-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Ժամը 08:07-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Մայիսի 6-15-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, 8 քաղաքացիական և 11 փրկարարական մոտորանավակ, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 53 փրկարարական ծառայող, 12 ջրափրկարար, ներգրավվել՝ 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Հարակից հրապարակումներ`
- Վաղ առավոտյան Սևանում վերսկսվել են կորած քաղաղացիների որոնողական աշխատանքները
- 7 օր առաջ Սևանա լճում կորած քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Մայիսի 6-ից փնտրում են Սևանա լճում նավակով կորածներին
- Սևանա լճում երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան