
«Արյունոտ լուսին» էր
Անցած գիշեր աստղագետները և մնացած բոլորը կարողացան վայելել արտասովոր տեսարան՝ երկնքում հայտնվեց արյունոտ սուպերլուսինը։ Այս մասին գրում է BBC-ին։
Երկուշաբթի օրը Գրինվիչի ժամանակով՝ 03:30-ից կարճ ժամանակ անց մեր մոլորակը մի քանի րոպեով գտնվում էր Արեգակի և Լուսնի միջև:
Այդ ժամանակ Լուսինն ամբողջությամբ հայտնվում է Երկրի ստվերի մեջ ՝ արդյունքում ստանալով մուգ կարմիր երանգ։
Ավելի ստոիյգ ՝ այս գույնը ստացվում է Երկրի մթնոլորտի միջով արևի լույսի արձակման և Լուսնի ստվերային մակերեսի հանդիպման արդյունքում։
Լուսնի խավարումը համընկավ մեկ այլ իրադարձության՝ սուպերլուսնի հետ, երբ Լուսինն իր ուղեծրի մեջ գտնվում է Երկրին ամենամոտ կետում և, հետևաբար, սովորականից ավելի մեծ է թվում: