Արցախի հանձնումը վիժեցնել
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Սկսվել է Դիմադրության շարժման ակցիաների երրորդ շաբաթը։ Որպես ՀՀ քաղաքացի, ով մասնակցում է դրանց, ուզում եմ հիշեցնել, թե որն է այս շարժման գլխավոր նպատակը։
ՀՀ կապիտուլյանտ իշխանությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ակտիվ բանակցում է Արցախի՝ այս պահին հայ-ռուսական համատեղ կառավարման տակ գտնվող հատվածը Ադրբեջանի ուղիղ վերահսկողության տակ դնելու հարցը։ Այս պահին փաշինյանը արդեն փաստացի ընդունել է նման որոշում, որի մասին հանրային հայտարարեց 2021 թ. դեկտեմբերին և 2022 թ. ապրիլին։
Այժմ ընթացող ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան բանակցություններում քննարկվում է երկու հարց՝ ո՞վ է լինելու Արցախի հանձնման հիմնական միջնորդը (Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան) և որոշ տեխնիկական հարցեր (օրինակ՝ մշակութային ինքնավարություն կլինի՞, թե ոչ)։ Նման դասավորության գլխավոր պատճառը ՀՀ դե ֆակտո թուրքամետ ղեկավարության հրաժարումն է պայքարել Արցախի համար։ Մնացյալ բաները երկրոդական են, քանի չկա քաղաքական կամք փրկել Արցախը։
Մեծ է հավանականությունը, որ եթե այժմ չկանգնացնել այս գործընթացը, ապա մենք կկորցնենք Արցախը փրկելու վերջին հնարավորությունը։
Արցախի հանձնումը վիժեցնելն է Դիմադրության շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը և ցանկությունը, և ոչ թե այս կամ այն ուժին/քաղաքական գործչին աջակցելու ցանկությունը։
Եթե դուք էլ եք դեմ Արցախը հանձնելուն ու Հայոց պետականությունը թաղելուն, ապա պետք է միանալ այս ակցիաներին և հստակ արտահայտել ձեր բողոքը թուրքամետ քաղաքականության դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է․ Ասկերանի նախկին քաղաքապետ
- SOAD-ի անդամները ողջունել են Դիմադրության շարժման ակցիաները
- «Դիմադրություն» շարժման խաղաղ երթին մասնակցում են նաև զոհված զինծառայողների մայրեր
- Անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացված երևույթ է, մի քանի հարյու, միգուցե՝ հազար մարդ. Վահան Քերոբյանը՝«Դիմադրության» շարժման մասին