Պատերազմի հետևանքով Արցախում 215 բնակավայր անցել է Ադրբեջանի օկուպացիայի տակ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության 118 համայնք ամբողջությամբ, իսկ 2 համայնք՝ մասնակի, կամ ընդհանուր 215 բնակավայր անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այդ բնակավայրերից բռնի տեղահանվել է մոտ 40 000 անձ, ինչը պայմանավորել է այդ անձանց` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային իրավական ակտերով սահմանված իրավունքների՝ սեփականության, աշխատանքային, կրթության, սոցիալական ապահովության, բնակության վայրի ազատ ընտրության և ազգային ու միջազգային իրավական պաշտպանության ներքո գտնվող այլ իրավունքների զանգվածային և աննախադեպ խախտումների, որոնց հետևանքները բռնի տեղահանված անձինք կրել են նաև 2021 թվականի ողջ ընթացքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տվյալները հրապարակել է ԱՀ Ազգային ժողովում՝ 2021թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս։
Տարվա ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից մշտադիտարկման այց են կատարել տեղահանված անձանց կենտրոնացված բնակության հաստատություններ, հավաքագրել խնդիրներն ու դրանք ներկայացրել պետական լիազոր մարմիններին։ Չնայած պետության կողմից ներդրված մեծածավալ ջանքերի, բռնի տեղահանված անձինք շարունակում են բախվել բնակարանների սղության, չհիմնավորված բարձր բնակվարձերի, սոցիալական աջակցության այս կամ այն ծրագրերից անհիմն դուրս մնալու, կորսված փաստաթղթերի վերականգնման ուղղությամբ բյուրոկրատական քաշքշուքների և մի շարք այլ հարցերի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին
- Արցախում հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանվածների ժամանակավոր կացարաններ զրկված են ապրելու տարրական պայմաններից. ՄԻՊ
- Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան
- ԱՀ դատախազության պարզաբանումը՝ տեղահանված արցախցիների հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում տեղի ունեցած հափշտակությունների մասին լուրերին
- Տեղահանված արցախցիները պահանջում են Արարատ Միրզոյանի հետ հանդիպում
- Պատերազմից հետո մեկ տարի շարունակ բռնի տեղահանվածների հարցերին «լուծումները» տրվել են տարերայնորեն. Մետաքսե Հակոբյան
- Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով կա 42 հազար տեղահանված. ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ
- ՄԱԿ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված անձանց
- Արցախից տեղահանվածներ. Պատերազմից մեկ տարի անց ոչ մի հուսադրող քայլ չենք տեսնում
- Տեղահանված արցախցիների խնդիրները. հետազոտություն
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին