Իրավունք 17:57 19/05/2022 Հայաստան

Փաստաբան. Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա տեսանյութ եմ հրապարակելու

«Արթուր Գալեյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մասին. չեմ սիրում ասել, անհիմն է, չպատճռաբանված է։ Մենք մեր պատճառաբանությունները կբերենք, կերևա»,-լրագրողների հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր և հորեղբոր՝ Գարիկ և Արթուր Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Աստված մի արասցե, եթե դատարանը որոշի կալանավորել Ա. Գալեյանին, ապա հենց այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո ինքը տեսանյութ է հրապարակելու։

«Այն ամբողջապես պարզ կդարձնի, թե իմ պաշտպանյալներին ինչ է մեղսագրվում՝ կապված այդ զորամասի շարժի, մուտք ու ելքի և այլնի հետ»,-ասաց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ մինչ այս պահը իրենց չի ներկայացվել Գալեյաններին առաջադրված մեղադրանքի հիմքերը։

«Մեղադրանքի էությունը մեզ մինչև այս պահը չի ներկայացվել, հիմքերը չեն պատճառաբանվել։ Հետևաբար որևէ դիրքորոշում չենք հայտնել մեղադրանքի հետ կապված։ Մենք ինքներս չենք հասկացել՝ ինչ է այնտեղ գրված, մեր պաշտպանյալները որտեղի՞ց հասկանան»,-նշեց փաստաբանը։

Վ. Հովհաննիսյանի խոսքով, կալանքի միջնորդությունը քննող դատավորի  հետ կապված վստահորդները որոշակի մտավախություններ ունեն։

«Ես փորձել եմ փարատել, քանի որ մեր գործերով պարոն Պողոսյանը կայացրել է նաև շատ օբյեկտիվ, արդարացի որոշում։ Կարծում ենք, որ այս անգամ ևս դատավորը համարձակություն կունենա և օբյեկտիվ որոշում կկայացնի»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Փաստաբան. Պետպատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար
Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհված հղի Սոնա Մնացականյանի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վարորդների ավելի քան մեկ երրորդը խոսում է իր մեքենայի հետ. հետաազոտություն
Ռուս վարորդները պատմել են իրենց արտասովոր սովորությունների մասին՝ մեքենայի հետ խոսելու, սիրելի վայրում կայանելու մասին, ասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:45
ՅՈՒՆԻՍԵՖ. Ամեն րոպե աշխարհում ավելանում է թերսնված երեխաների թիվը
Մեծ Յոթնյակի Գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կոչ է  արել աշխարհի առաջատար տնտեսություններին հատկացնել 1,2 միլիարդ դոլար՝...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գերմանիայի կանցլեր. Անհրաժեշտ է նախապատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախազգուշացրել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին էներգակիների թանկացմանը նախապատրաստվելու անհրաժեշտության...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ռուսները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հյուրանոցների գրեթե բոլոր համարները
Ռուս զբոսաշրջիկները մինչև ամառվա վերջ գնել են Սոչիի և Աբխազիայի հանրաճանաչ հյուրանոցների գրեթե բոլոր տեղերը, սենյակների պակաս է գրանցվել նաև...
Աղբյուր` Panorama.am
19:00
Եվա Գևորգյան. Ես իմ գործի ֆանատն եմ
Երիտասարդ, տաղանդավոր ռուսաստանաբնակ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը, ով հաճախ է մասնակցում միջազգային մրցույթների, classicalmusicnews.ru-ին տված...
Աղբյուր` Panorama.am
18:45
Նորվեգիան ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է՝ «արտակարգ»
Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը  Օսլոյի ակումբում հրաձգությունից հետո ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Վտանգավոր հիվանդության մասին բրիտանուհին իմացել է սոցցանցում արված մեկնաբանության շնորհիվ
Անգլիայի Էսսեքս քաղաքի բնակչուհին մեկ տարուց ավելի տառապում էր որովայնի ցավերից և վտանգավոր հիվանդության մասին իմացել է սոցիալական ցանցերից...
Աղբյուր` Panorama.am
18:19
Փորձագետը պատմել է, թե ինչպես կանխել հյուրանոցի համարում լրտեսումը
Փորձագետը պատմել է, թե ինչպես կանխել հյուրանոցի համարում թաքնված տեսախցիկների միջոցով լրտեսումը, գրում է The Sun-ը: Wirecutter-ի...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԵՄ 12 երկիր ամբողջությամբ կամ մասամբ մնացել է առանց ռուսական գազի
Եվրահանձնաժողովը պետք է համախմբվի և առաջատարի դեր ստանձնի էներգիայի գների հարցում, որպեսզի ավելի լավ համակարգի որոշումները: Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Վահան Քերոբյանի խելքը հասնո՞ւմ է, թե ինչ բան է կարտոֆիլատնկիչ, կարտոֆիլաքանդիչ․ Սեդրակյան
Հայատանում սխալ ագրարային քաղաքականություն է տարվում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Ֆերմերային շարժում»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Գյումրիում քամին տանիքի թիթեղներն է պոկել
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր ժամը 10:11-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Արկղերով կանեփի թփեր՝ Շիրակում
Շիրակի պարեկները հերթական բացահայտումն արձանագրել են հունիսի լույս 25-ի գիշերը։ Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք Գյումրիից Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:23
Սոչիում հանգստացողներին զգուշացրել են պտտահողմի հավանականության մասին
Սոչիի վարչակազմի ներկայացուցիչները հանգստավայրի բնակիչներին և հյուրերին տեղեկացրել են ծովում, նաև ցամաքում պտտահողմի նոր ձևավորման վտանգի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Մահացել է կլարնետահար Հովհաննես Վարդանյանը
55 տարեկանում մահացել է կլարնետահար, երգիչ Հովհաննես Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:50
Հերմետիզացիայի ցուցիչի ակտիվացումից հետո «Կոլցովո» վերադարձած օդանավը հասել է Երևան
Եկատերինբուրգ – Երևան չվերթի քաղաքացիական ինքնաթիռը, որը նախորդ օրը որոշակի խնդիրների պատճառով հետ էր վերադարձել «Կոլցովո»...
Աղբյուր` Panorama.am
16:41
«Mercedes»-ն ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել
Հունիսի 25-ին, ժամը 08:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և...
Աղբյուր` Panorama.am
16:27
ԳԹԿ-ն հայտարարում է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրման մեկնարկը
Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։
Աղբյուր` Panorama.am
16:16
Բաբայան. Եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը
«Հայրենիք» լուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
16:07
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ «առաջնահերթ ծախսերի համար»։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:57
Թուրքիան Սուքիասյանների ավիաընկերության ինքնաթիռին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն...
Աղբյուր` Panorama.am
15:48
Համալեյի կենտրոնում պատմել են՝ որտեղից է հայտնվել կապիկի ծաղիկը
Կապիկի ծաղիկը  Եվրոպա են բերել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ճանապարհորդները։  «Говорит Москва» ռադիոկայանի...
Աղբյուր` Panorama.am
15:36
Հայուհին Վրաստանում 14-րդ երեխային է լույս աշխարհ բերել
Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի բնակիչ Վարդուհի Ղազարյանը 43 տարեկանում լույս աշխարհ է բերել 14-րդ երեխային։ «Սպուտնիկ...
Աղբյուր` Panorama.am
15:26
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Աղբյուր` Panorama.am
15:17
Պատարագի ժամանակ Պատրիարք Կիրիլը սայթաքել և ընկել է
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Նովոռոսիյսկ քաղաքի եկեղեցում պատարագի ժամանակ սայթաքել է ու ընկել։ Ինչպես հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան, մտադիր է վաճառել Մերձմոսկվայում գտնվող իր անշարժ գույքը
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան առաջիկա 50 տարում ռուսատյաց դիրքորոշման համար, մտադիր է վաճառել...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Տպավորություն ստեղծեցին, թե Բայդենը պարապ նստած էր սպասում էր Լիլիթ Մակունցին»
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Լիլիթ Մակունցի ու Ջո Բայդենի մասին տարածված լուրերին, գրում է. «Տպավորություն ստեղծեցին, թե...
Աղբյուր` Panorama.am
14:40
Փաշինյանը «յուրացրեց» գրիչը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստի ի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերցրեց սեղանին դրված գրիչը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}