«Առանց թուրքի Հայաստան», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» վանկարկումների ներքո Փաշինյանը մտավ «Մարիոթ» հյուրանոց
«Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։ Նրանք փակել են «Մարիոթ» հյուրանոցի բոլոր մուտքեր տանող ճանապարհները։
Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Մարիոթ» հյուրանոց հետևի կողմից։ Նա մուտք գործեց հյուրանոց սուլոցների, «ամոթ ամոթ», «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» վանկարկումների ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ խոսքի ազատության հարցեր են քննարկում
- Հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է. Վարդևանյան
- «Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ
- Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթ» հյուրանոց
- «Մարիոթ»-ի մուտքերը շարունակում են փակ պահել. «Չենք հոգնելու պայքարից»
- Մենք եկել ենք այստեղ փոխանցելու մեր հստակ ուղերձը. Քաղաքացիները՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ են
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26