Հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է. Վարդևանյան
«Մենք կարողացանք մտնել «Մարիոթ» հյուրանոցի շենք, քանի որ դուք մեր մեջքի հետևում կանգնած էինք։ Առանց ձեր աջակցության ու ներկայության՝ ոստիկանական պատը ևս չէինք կարողանալու ճեղքել»,- «Մարիոթ» հյուրանոցից դուրս գալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով հյուրանոցի դիմաց հավաքված քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները մտան հյուրանոց մասնակցելու Freedom House միջազգային կազմակերպության կողմից անցկացվող «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումին, սակայն ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն ու նրա աշխատակիցները նրանց թույլ չտվեցին մուտք գործել սրահ, որտեղ գտնվում էին իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
«Ներս մտանք, սակայն այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնում չկարողացանք հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր ասում էին, որ սատարում էին 2018-ը, 2021-ը, հիմա է Հայաստանում ժողովրդավարություն է։
Հիշում եք՝ տարիներ առաջ, երբ Լենա Նազարյանը, ով դեռ ԱԺ պատգամավոր չէր, հանգիստ ներս էր մտնում տարբեր միջոցառումների, ԵՄ ներկայացուցիչների առաջ ներկայացնում էր իր պատկերացրածը։ Հիմա, այսպես կոչված ժողովրդավարության բաստիոնում, ընդդիմադիր պատգամավորները չկարողացան հասնել նրանց, որպեսզի ցույց տային՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ԱԺ պատգամավորը օրը ցերեկով կարող է ծեծվել ոստիկանների կողմից»,- ասաց Ա. Գրիգորյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ ժողովրդի պահանջով, աջակցությամբ, նաև ըստ օրենքի, մտան հյուրանոց, բայց «հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է»։
«Լավ, օրենքը վերանում է, բայց հայ տղամարդու վարքագիծ կա, բարոյական սահմաններ կան։ Իմ գործընկեր Աննա Գրիգորյանի ձեռքից քաշում է հայ տղամարդը հանուն ինչի՞»,- ասաց նշեց Վարդևանյանը։
Հյուրանոցի դիմաց հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել «ամոթ, ամոթ»։
«Այստեղ ներս մտնելու համար ժողովրդավարական ԱՄՆ դեսպանատունը, Freedom House-ը անունների ցուցակ են կազմել, բայց մեջն ընդդիմադիր մարդ չկա, քանի որ իրենք ուզում են լսել միայն իշխանական կարծիք»,- ասաց Վարդևանյանը։
Աննա Գրիգորյանը շարունակեց. «Ձեր շնորհիվ, մեր բոլորի շնորհիվ Փաշինյանը գողեգող է պտտվելու ողջ Հայաստանում, քննարկումներն անելու է բացառապես փակ դռների հետևում, այլախոհներին ներս չեն թողնելու»։
Նա հայտարարեց, որ այսօրվա ակցիան համարում են այս պահին ավարտված, ժամը 16։30-ին կհավաքվեն ֆրանսիայի հրապարկում։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասաց, որ այսուհետ Փաշինյանն ու այդ խմբավորումը փակ դռների հետևում է շարունակելու իր խղճուկ կյանքն ու պաշտոնավարումը մինչև վերջնականապես ժողովրդի հաղթանակն արձանագրվի։
««Մարիոթ» հյուրանոցնում ֆանտաստիկայի ժանրի քննարկում է այս պահին, հեքիաթասացություն, թե ինչքան լավ, հրաշալի երկիր է Հայաստանը, քանղբանտարկյալներ չկան, մեր գործընկերներին ուժի բիրտ կիրառումով ոստիկանության բաժիններ չեն տանում։ Հեքիաթասացության հերթական ժանր, որին իր մասնակցությունն է ունենում Հայաստանի ամենալավ սուտասան ու հեքիաթասաց Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
- «Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ
- Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթ» հյուրանոց
- «Մարիոթ»-ի մուտքերը շարունակում են փակ պահել. «Չենք հոգնելու պայքարից»
- Մենք եկել ենք այստեղ փոխանցելու մեր հստակ ուղերձը. Քաղաքացիները՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ են
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ