Լրահոս










ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ
Մեկ զինվոր զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել, հայտնում են երկրի իշխանությունները: Ուրբաթ օրը՝ հունիսի 24-ին, հարձակում էր գրանցվել սննդի ավտոշարասյան վրա, որի հետևանքով վիրավորվել էր 17 զինվոր: Երեքշաբթի գիշերը Էկվադորի Ամազոնում հարձակման է ենթարկվել տանկերի ավտոշարասյունը:
Աղբյուր՝ ria.ru
Սրտաբան-դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Զալետովան հայտնել է, որ շոգին պաղպաղակ և սառը ըմպելիք օգտագործելուց սպասվող ազդեցությունը երկար չի տևում, և շատ չանցած մարմնի ջերմաստիճանը, ընդհակառակը, կարող է բարձրանալ: Բժիշկը խորհուրդ է տվել ընտրել տաք ըմպելիքներ, քանի որ դրանք բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, ինչից էլ օրգանիզմը հովանալու զգացում է ունենում. մարդն ավելի շատ է քրտնում, ջերմությունը սկսում է դուրս գալ մաշկի միջոցով:
Աղբյուր՝ iz.ru
Սան Սեբաստիանը հաշվել է օվկիանոսում փրկարարական աշխատանքների աճող ծախսերը: Այժմ քաղաքը նախատեսում է վարձատրություն պահանջել այն բոլոր մարդկանցից, ովքեր լողալիս անփույթ կամ անխոհեմ կլինեն:
Աղբյուր՝ theguardian.com
Ֆուտբոլի Նորվեգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Սոտրա» և «Յուլերն» թիմերի խաղում հազվադեպ դեպք է տեղի ունեցել: «Սոտրա»-ի դարպասապահ Մորտեն Գրասմոն գոլի հեղինակ է դարձել «մկրատ» հարվածով: Ընդ որում, նա երկրորդ խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին խփեց ու թիմին փրկեց պարտությունից՝ հաշիվը դարձնելով 2:2:
Աղբյուր՝ sport-express.ru
Կանիկատի քաղաքի 33-ամյա բնակիչը գիշերը ներխուժել է տեղի դպրոցի շենք՝ ավտոմատից սնունդ և գումար գողանալու համար: Հանցագործը կոտրել է սարքի ապակին և, ըստ քննիչների, վնասել իրեն ապակու կտորով և մեծ քանակությամբ արյուն կորցրել: Նրա դին առավոտյան հայտնաբերել են դպրոցի աշխատակիցները:
Աղբյուր՝ iz.ru
Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երեքշաբթի հայտնել է, որ անհետ կորածներից մեկը հանքափոր է, ում ջրհեղեղը տարել է Դուզջե նահանգում, իսկ մյուսը՝ Կաստամոնու նահանգի գյուղերից մեկի բնակիչ: Հորդառատ անձրևները, որոնք պատուհասել են վեց նահանգների, երկուշաբթի գետերի հեղեղման և կամուրջների փլուզման պատճառ են դարձել:
Աղբյուր՝ apnews.com
Ճամբարի այս տարվա ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվելու է 5 փուլով: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու են շուրջ 700 սովորողներ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոնի տնօրենը ներկայացրել է շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է տեղի հայ գործարարների հետ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Ռուսաստանի ԱԳՆ-ն արգելել է ամերիկացի քաղաքագետին, ով հայտնի է որպես «Պատմության վերջը» գրքի հեղինակ, մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն: Ֆուկույաման նրանց թվում էր, ովքեր դեռ Ուկրաինայում հատուկ գործողությունից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորել էին հրապարակել պատժամիջոցների ցանկը, որոնք Վաշինգտոնը պատրաստ կլինի անհապաղ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում:
Աղբյուր՝ ria.ru
29.06. - 30.06.2022թ. մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Մումբայում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, երեքշաբթի հայտնել են իշխանությունները: Կուրլայի Նաիկ Նագար ընկերությունում գտնվող շենքի մի թևը փլուզվել է կեսգիշերին մոտ, հայտնում են նրանք՝ հավելելով, որ դրա մյուս թևը նույնպես հավանական է վթարի ենթարկվի: Այն ազատվել է: Տուժածները տեղափոխվել են Ղաթկոպարի և Սիոնի քաղաքացիական հիվանդանոցներ:
Աղբյուր՝ outlookindia.com
Երևանի քաղաքապետի և Մարսելի փոխքաղաքապետի մասնակցությամբ կայացած, 30-ամյա գործակցությանը նվիրված միջոցառմանը նշվել է, որ փոխգործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ:
Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած տեսանյութում:
Վրաստանի կառավարությունը որոշել է հուլիսի 4-ից մեկամյա արգելք մտցնել տեղական արտադրության ցորենի և գարու արտահանման վրա՝ երկրի ներսում այդ գյուղմթերքների պակասից խուսափելու համար: Այս մասին երեքշաբթի հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ tass.ru
Վիկտորիա Փարթրիջը ժամանել է պատվերի և տեսել, որ իրեն կանչել է յոթ աղջիկներից բաղկացած խումբ: Փարթրիջն ասաց, որ ինքը չի կարողանա բոլորին տանել, քանի որ մեքենայում ընդամենը չորս ուղևորի նստատեղ կա: Դրանից հետո ամերիկուհիները սկսել են աղաչել տաքսու վարորդին, որ վերցնի իրենց պատվերը, քանի որ «դա իրենց վերջին հնարավորությունն է»: Արդյունքում Փարթրիջը ստիպված է եղել նրանց նստեցնել մեքենան: Որոշ ժամանակ անց աղջիկները հարձակվել են վարորդի վրա և սկսել ծեծել նրան:
Աղբյուր՝ gazeta.ru
Հրշեջ ծառայության աշխատակիցը հայտնել է, որ ևս 16 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Փրկվածները «շոշափելիս տաք են եղել», ստացել էին ջերմային հարվածի և ունեցել ջրազրկում: Սան Անտոնիոն մաքսանենգների հիմնական տարանցիկ ուղին է: Վարորդի կողմից լքված մեքենայում օդորակիչը չի աշխատել, իսկ ներսում չի եղել խմելու ջուր:
Աղբյուր՝ bbc.com
Դեպքը տեղի է ունեցել Բանգկոկում: Հոր և որդու մոտ COVID-19-ի ախտանիշներ են առաջացել, նրանք հոսպիտալացվել են, իսկ նրանց կատվին ուղարկել են անասնաբուժական կլինիկա՝ հետազոտության: Երբ բժիշկը քսուք է վերցրել, կենդանին փռշտացել է նրա վրա: Կատուի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Իսկ կատվին հետազոտելուց մոտ մեկ շաբաթ անց անասնաբույժի մոտ ևս COVID-19-ի ախտանիշներ են առաջացել, այդ թվում՝ ջերմություն և հազ:
Աղբյուր՝ iz.ru
Փառատոնի ծրագրում ներառված են Nemra, Lav Eli, Katil ռոք խմբերի ելույթները, ինչպես նաև էլեկտրոնային երաժշտության արտիստներ, ինչպիսիք են Hayk Karoyi-ն, daao-ն, g.zelle-ը և այլն: Bambir երաժշտական խումբը կներկայացնի առանձին ելույթ, որի սյուժեն փոխանցում է հայ ժողովրդի պատմությունը՝ հելլենիստական ժամանակներից մինչև մեր օրերը: Փառատոնի երկրորդ օրը նախատեսված են վարպետաց դասեր:
Աղբյուր՝ «ՏաԹևեր» ճոպանուղու կայարան՝ Հալիձորի կողմից
Պաշտոնական այցով Մարսելում գտնվող՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի փոխքաղաքապետ Յանիք Օանիսյանի ուղեկցությամբ մասնակցել է Բորելի այգում անցակացված հանդիսավոր արարողությանը: Համաճարակային և պատերազմական շրջանում Մարսելից մեծածավալ և խիստ անհրաժեշտ մարդասիրական բժշկական օգնություն ուղարկվեց Երևանի քաղաքապետարանի բուժհաստատություններին: Յանիք Օանիսյանն հայտնել է, որ առաջիկա տարիներին գործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան
Առողջապահության նախարար Բրիջիթ Բուրգինյոնը երկուշաբթի հայտնել է, որ ֆրանսիացիները պետք է նորից սկսեն դիմակներ կրել մարդաշատ վայրերում, հատկապես հասարակական տրանսպորտում, քանի որ Ֆրանսիան ստիպված է դիմակայել հիվանդության նոր տարբերակներով առաջացած COVID-19 վարակների նոր ալիքին:
Աղբյուր՝ reuters.com
և «աշխատել մի երկրում, որը գնահատում է բաց լինելը, ազատությունը և գիտելիքի ձգտումը»: Նրա խոսքով՝ այս առաջարկը ուկրաինական բուհերի հետ գործընկերության համակարգի ընդլայնումն է, որը հնարավորություն է տալիս Ուկրաինայի գիտնականներին հետազոտություններ կատարել Մեծ Բրիտանիայում:
Աղբյուր՝ DW
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը ակումբի հետ 12 ամսով պայմանագիր է կնքել, հայտնում է ՄԼՍ-ի թիմի կայքը: Պայմանագրով նախատեսված է նաև պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն:
Աղբյուր՝ sport-express.ru
Աքաբա քաղաքի Կարմիր ծովի նավահանգստում թունավոր քլորի գազի արտահոսքի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 250-ը՝ վիրավորվել, հայտնում են պետական լրատվամիջոցները: Իշխանությունները հայտնել են, որ քիմիական նյութերի պահեստավորման տարան ընկել է տարանցման ժամանակ՝ կռունկի խափանման հետևանքով:
Աղբյուր՝ bbc.com
Այս մասին Telegram ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մինչ Սպիտակ տունը մտածում էր այն մասին, թե աշխարհում էլ ինչ է հնարավոր անջատել, արգելել և փչացնել, Արգենտինան և Իրանը հայտն են ներկայացրել ԲՐԻԿՍ-ին միանալու համար», - գրել է նա:
Աղբյուր՝ ria.ru
Հիմնական թերացումը, որն արձանագրվում է պարբերական շրջայցերի ժամանակ, շինհրապարակներում աշխատանքային ոչ պատշաճ միջավայրն է: Վերջին այցի ժամանակ ևս կապալառու կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրվեց խնդրին և հանձնարարվեց խստորեն պահպանել շինհրապարակում աշխատանքային կանոնները:
Աղբյուր՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե
2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ: «Իրանն ընտրել է Կատարը՝ բանակցությունները վարելու համար՝ Թեհրանի հետ Դոհայի բարեկամական կապերի շնորհիվ», - երկուշաբթի ISNA լրատվական գործակալությանը հայտնել էԻրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցողի մեդիա խորհրդական Մոհամմադ Մարանդին:
Աղբյուր՝ reuters.com
Մարզահամալիրի տարածքում գտնվում է work-out գոտի՝ բացօթյա ուժային մարզասարքերով, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ՝ նախատեսված մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի և այլ մարզաձևերի համար։ Նոր մարզահրապարակի կառուցումը հնարավոր դարձավ Գևորկյան ընտանիքի աջակցության և «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերության շնորհիվ:
Աղբյուր՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ընկերություն
Ռուսաստանի ժողովրդական արտիստը ելույթ է ունեցել Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքում: Ալեգրովան ելույթի համար նոր ծրագիր է պատրաստել: Բայց հանդիսատեսին դուր չեն եկել նոր երգերը։ Երգչուհուց պահանջել են կատարել հին հիթեր, որոնցից է «Шальная императрица»-ն: Ալեգրովան հրաժարվել է փոխել ծրագիրը: Համերգին եկածները չեն ընդունել մերժումը և սկսել են վանկարկել՝ «Հեռացի՛ր»: Այդպիսով համերգն ավարտվել է:
Աղբյուր՝ kulturomania.ru
Պերմի բնակելի շենքերից մեկում հեռուստացույցի պայթյունից երկու տարեկան երեխա է մահացել, ևս մեկ երեխա վիրավորվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Պերմի երկրամասի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում: Երեխաները տանը մենակ էին մնացել, երբ մայրը գնացել էր խանութ:
Աղբյուր՝ tass.ru
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հունիսի 26-ից հուլիսի 2-ը անցկացվող փառատոնի հանդիսավոր բացմանը հունիսի 27-ին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Աղբյուր՝ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կայքի «Կապը մեզ հետ» բաժինը այցելուներին հնարավորություն կտա հասցեագրել նամակներ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել իրենց հուզող հարցերը ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ ԱՎՎ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն
Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է:
Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Գերմանիայում ապաստան հայցողների կացարանում: Հաղորդվում է, որ հարձակվողը, որը կացարանի բնակիչ է, կիրակի երեկոյան թակել է Կրեսբրոն կոմունայում գտնվող շենքի սենյակների դռները: Երբ բնակիչները բացել են, նա դանակահարել է նրանց: Ոստիկանության աշխատակիցները ապաստան հայցողների կացարանի դիմացից բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու:
Աղբյուր՝ apnews.com
Ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Աղբյուր՝ ՀՀ ՊՆ
Հայաստանյան բուհերի 10 ուսանող ներկայացրել են մեր երկրի մշակութային արժեքները Օրենբուրգ քաղաքում: Ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից: Աշխատանքային ծրագրում ընդգրկված էր ավելի քան 50 միջոցառում: Դրանք ընդգրկում էին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանրային դիվանագիտությունը, մարդասիրական ազդեցությունը, փափուկ ուժը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Նիժնևարտովսկի 70-ամյա բնակչուհի Վալենտինա Կրիվոշլիկովան գանգատվել է ձեռքի ուժեղ ցավերից և դիմել բազմաթիվ մասնագետների: Անհանգստության և ցավի պատճառը պարզվել է ռենտգեն հետազոտության շնորհիվ։ Բժիշկները ձեռքի փափուկ հյուսվածքներում ասեղ են հայտնաբերել, որը մի քանի մասի է բաժանվել և պատիճով պատվել:
Աղբյուր՝ vesti.ru
Անցյալ շաբաթ երկարամյա նախագահ Բրյուս Բաքը և տնօրեն Մարինա Գրանովսկայան լքեցին «Սթեմֆորդ Բրիջը»՝ ամերիկացի Թոդ Բոելիի կոնսորցիումի կողմից ակումբի ձեռքբերումից հետո: Չեխը, ով 13 խոշոր պարգևներ է նվաճել «Չելսիի» համար դարպասապահի իր կարիերայի ընթացքում, դարձավ ակումբի տեխնիկական խորհրդատու, երբ 2019 թվականին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:
Աղբյուր՝ france24.com
Հունիսի 20-ից 26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 78 հրդեհի, 4 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 81 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 137 մարդ: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ հացահատիկի հարցով Ստամբուլում օպերատիվ կենտրոն ստեղծելու շուրջ կոնսենսուս է ձևավորվել:
Աղբյուր՝ ria.ru
54-ամյա ֆունկցիոները ՌՊԼ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 5-ին: Երկու ամիս անց ՌՊԼ-ի ընդհանուր ժողովի մասնակիցները նրան հաստատել էին այդ պաշտոնում հինգ տարի ժամկետով:
Աղբյուր՝ gazeta.ru
Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է մարմնամարզիկ Վահագն Դավթյանի անցած մարզական ուղուն:
«Սոլանինը, որը առկա է կարտոֆիլի և սմբուկի մեջ, տաքացնելիս ակտիվանում է և իրականում վերածվում է թույնի։ Նիտրատները, որոնք առկա են ճակնդեղի, գազարի, բողկի, նեխուրի մեջ, տաքացնելիս վերածվում են նիտրոզամինների։ Իսկ այն արդեն քաղցկեղածին նյութ է, որը կարող է հետագայում վնասել նյարդային համակարգը, երիկամները, թունավորման պատճառ դառնալ, իսկ հղիների մոտ՝ պտղի մահ առաջացնել»,- URA.RU-ին տված հարցազրույցում ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան:
հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Մարզում ջրի տակ է անցել վեց բնակավայր՝ երեք բնակավայր Բելոգորսկի շրջանում, երեք բնակավայր Բախչիսարայի շրջանում: Սիմֆերոպոլի կենտրոնում փլուզվել է Սալգիր գետի վրայով անցնող կամրջի մի մասը, իսկ Ալուշտա առողջարանային քաղաքի «Այու-Դագ» առողջարանի տարածքը պատել է սելավը:
Աղբյուր՝ gazeta.ru
Եվս չորսը վիրավորվել են կիրակի Մեքսիկայի հյուսիսային սահմանամերձ Նուևո Լեոն նահանգում այն բանից հետո, երբ նրանց դարանակալել է թմրանյութերի ենթադրյալ հանցախումբը՝ հագեցած 10 զրահամեքենաներով և ծանր զինատեսակներով: Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ Կոլումբիայի սահմանային անցակետ տանող մայրուղու պարեկային խումբը թվաքանակով ավելի քիչ է եղել նախօրեին կատարված հարձակման ժամանակ:
Աղբյուր՝ apnews.com
Բելառուսում վեց տարվա ազատազրկման դատապարտված Սոֆյա Սապեգան խնդրագիր է գրել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և ուղարկել Գոմելի գաղութի վարչակազմին, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Անտոն Գաշինսկին:
Ճապոնիայի կառավարությունը մայրաքաղաքի և նրա շրջակա տարածքների բնակիչներին հորդորել է երկուշաբթի ավելի քիչ էլեկտրաէներգիա օգտագործել՝ նախազգուշացնելով, որ էլեկտրամատակարարումները գերբեռնված կլինեն՝ երկիր հասած ջերմային ալիքների պատճառով: Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունն ասում է, մարդիկ պետք է անջատեն անհարկի միացված լույսերը, բայց այնուամենայնիվ օգտագործեն օդորակիչ՝ ջերմային հարվածից խուսափելու համար:
Աղբյուր՝ bbc.com
Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով գտնվում է Աթենքում՝ մասնակցելու հունիսի 28-ից 30-ը կայանալիք միջազգային համաժողովին, հայտնում է ՄՊՀ մամուլի խոսնակը: Համաժողովի շրջանակում կքննարկվեն մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ հարցեր:
Հորդառատ անձրևների և առատ տեղումների պատճառով Թերգի գետը վարարել է և վնասել ավտոճանապարհի մինչև 80 մ հատված: Տեղում մոբիլիզացված է հատուկ տեխնիկա. ճանապարհների վերականգնման աշխատանքները կսկսվեն վարարած գետի մակարդակն իջնելուն պես։
Աղբյուր՝ 1tv.ge
«Ես հաստատ գիտեմ, որ «Ռոման» ամեն կերպ փորձում է պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նրանք պետք է համաձայնեցնեն որոշ մանրամասներ, հատկապես՝ իմիջի իրավունքների հետ կապված։ Բայց Ռոնալդուն կհեռանա «Յունայթեդից», - ասել է «Ռոմայի» նախկին խաղացող Ֆաբիո Պետրուչին Retesport-ին տված հարցազրույցում:
Աղբյուր՝ metaratings.ru
90 տարեկան հասակում մահացել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Յուրի Գորոբեցը: Այս մասին հաղորդել է Ա.Ս. Պուշկինի անվան թատրոնը:
Աղբյուր՝ «Ъ»
Չորս մարդ մահացել է, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Կոլումբիայում ցլամարտի ժամանակ տրիբունայի փլուզման հետևանքով: Այս մասին կիրակի հայտնել են տեղական իշխանությունները: Ըստ Էլ Էսպինալ քաղաքի իշխանությունների՝ փլուզված հատվածներում նստած է եղել մոտ 800 հանդիսական: Մահացածների թվում եղել է 18 ամսական երեխա:
Աղբյուր՝ dw.com
Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Խորխե Լոպեսը: Նախարարի խոսքով՝ հիվանդը Պերուում բնակվող օտարերկրյա քաղաքացի է, ով «ակնհայտորեն շփվել է դրսից ժամանած մարդկանց հետ»: Իշխանությունները մեկուսացրել են հիվանդին և նրա հարազատներին և աշխատում են այս ընտանիքի սոցիալական բոլոր շփումները հաստատելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ria.ru
Ամերիկացի դերասանուհին խոստովանել է այդ մասին Variety ամսագրին տված հարցազրույցում: Արտիստի որդին և դուստրը հաճախ են եղել «Թոր. Սեր և ամպրոպ»-ի նկարահանման հրապարակում` տեսնելու իրենց մայրիկին սուպերհերոսի հագուստով:
Աղբյուր՝ gazeta.ru
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ ՀԳՀԾ-ի շուրջ հանդիպման ժամանակ իրենք պայմանավորվել են վերսկսել բանակցությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա օրերին:
Աղբյուր՝ ria.ru
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են, որ 16-ամյա Մոհամմադ Աբդալլահ Համեդը մահացել է իսրայելական կալանքի տակ՝ ուրբաթ երեկոյան Սիլվադ քաղաքի մերձակայքում գնդակահարվելուց հետո:
Աղբյուր՝ aljazeera.com
Տեսանյութը հրապարակվել է 20th Century Studios-ի YouTube ալիքում: Նախագծում նկարահանվել են Ջորջինա Քեմփբելը, Ռիչարդ Բրեյքը, Մեթյու Պատրիկ Դևիսը, Ջեյմս Բաթլերը և այլք: Ռեժիսորը և սցենարիստը Զաք Քրեգերն է, ով առավել հայտնի է «Միսս Մարտ» ֆիլմով:
Աղբյուր՝ kulturomania.ru
Ուիմբլդոնի կազմակերպիչների որոշումը՝ արգելել Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստների մասնակցությունը, վերաբերում է միայն 2022 թվականի մրցաշարին: Այս մասին հայտնել է մրցաշարի գործադիր տնօրեն Սալի Բոլթոնը:
Աղբյուր՝ ria.ru
Բացման արարողությանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Լրագրող Մարիա Շրայվերը ստացել է նախկին ամուսնու կարողության կեսը: Ինչպես նշում է US Weekly-ն, նրանք հավասարապես բաժանել են դերասանի բոլոր խնայողությունները, որոնք նա վաստակել է 1986 թվականին իրենց հարսանիքի պահից մինչև 2011 թվականի ամուսնալուծության գործընթացի սկիզբը՝ ներառյալ Շվարցենեգերի թոշակը: Համատեղ ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 400 մլն դոլար:
Աղբյուր՝ gazeta.ru
Բրեդ Փիթն կարծում է, որ ինքը կարող է տառապել չախտորոշված «դեմքի կուրությամբ», ինչը, ըստ նրա, բացատրում է, թե ինչու է նա դժվարանում հիշել մարդկանց և կարող է «չշփվող և անտարբեր» երևալ: 58-ամյա հոլիվուդյան աստղը GQ-ին տված վերջին հարցազրույցում պատմել է իր հնարավոր հիվանդության և այն մասին, թե ինչպես դա կարող է ազդել իր հեղինակության վրա:
Աղբյուր՝ independent.co.uk
Ջուրը պատել է 14 բնակավայր: Այն պոմպով քաշել են հեղեղված տարածքներից, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Աղբյուր՝ ria.ru