Կիրակի օրը Ֆրանսիայի հրապարակում կլինեն միայն բովանդակային հարցերի քննարկումներ և մշակութային ծրագիր. Իշխան Սաղաթելյան
«Վաղը մենք երթ կամ հանրահավաք չենք ունենալու, օրը շարունակելու ենք նվիրել բովանդակային հարցերի քննարկումներին»,-օրվա բողոքի ակցիաներն ամփոփող ելույթում ասաց «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտնեց, որ մայիսի 22-ին Ֆրանսիայի հրապարակում կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ, որոնց հրավիրված են քաղաքագետներ, մասնագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
«Ժամը 14:00-ին այստեղ տեղի է ունենալու քննարկում «Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և դրանց լուծումները» թեմայով, որին հաջորդելու են այլ քննարկումներ, իսկ ժամը 18:00-ից տեղի է ունենալու մշակութային ծրագիր»,-ասաց Սաղաթելյանը և տեղեկացրեց, որ օրվա վերջում էլ կհայտարարեն երկուշաբթի օրվա ծրագրի մասին:
Նա ասաց, որ շարժմանը միանում են բազմաթիվ նոր քաղաքացիների, նույնիսկ սփյուռքից են ժամանել շարժմանը միանալու համար:
«Վաղը նաև հույս ունեմ, որ Բրյուսելում մեր հայրենակիցները մոտիկից կողջունեն մեր հայրենադավ իշխանություններին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկո՛լ, մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետևից՚ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատների դիմաց
- Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
- Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
- Մենք ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ. Աշոտ Մինասյան
- Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
- Երեկ Եռաբլուրում տղաների աչքերի մեջ տեսա մահվան դեմ հեգնանք, մենք Եռաբլուրի հետնորդներն ենք. Հրաչ Ջաբրայան
- Հենց ավելի մոտենում ես իշխանությանը՝ օրենքը վերանում է. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին