Վանաձորցիներն անժամկետ փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը
Վանաձորցիներն անժամկետ փակել են քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Աղայան փողոցը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
Ամիսներ շարունակ մեկ կիլոմետրանոց ճանապարհի շինարարությունը չի ավարտվում։Նշենք, որ սա առաջին դեպքը չէ,երբ վանաձորցիները ճանապարհ են փակում։ Խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում են բնակիչները, սակայն, չնայած խոստումներին, սայլը տեղից չի շարժվում։
Ըստ մամուլի՝ հարակից շենքերի բնակիչները դժգոհել են փոշու առկայությունից,իսկ անձրևին՝ ցեխի. «Այսօր մարդիկ չեն կարողանում անգամ մի հատ պատուհան բացել, որ մաքուր շնչեն իրենց երեխաները: Ես իմ երեխուն պիտի փողոցն անցնեմ, որ տանեմ դպրոց, չեմ կարում, տուման ա ելնում էն ձևի, որ վարորդը գալիս, տոռմուզ ա տալիս զոռով, կանգնում»: