«Փոսաշատ դրախտ» իշխանության ասֆալտած ճանապարհներին
Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, որ գործի բերումով հաճախ է մարզերում, գյուղերում լինում, ահազանգում է Երևանից դուրս փոսերով լի ճանապարհների մասին։
Նա հաշվարկել է, որ իշխանության անգործության հետևանքով ինքն ու այլ վարորդներ ֆինանսական վնասներ են կրում։
«Երևանից դուրս գրեթե ոչ մի տեղ ճանապարհի վերանորոգման, ավելի ճիշտ փոսերի լցման աշխատանքներ չի կատարվել։ Միայն իմ մեքենայի օրինակով ասեմ, մի օր երեկոյան փոս ընկա, դիմացի բամպերը կոտրվեց, подножка-ն աջ կողմի փշրվեց, նաև անիվը պահող թևը։ Հիմա այդ ամենը վերանորոգելու համար առնվազն 350 000 դրամի չափով պիտի ծախս անեմ։
Ես դեռ ինձ համարում եմ լավ վարորդ, դանդաղ վարող վարորդ ու շատ թե քիչ ուշադիր։ Տարեկան մուծում եմ 80 000 գույքահարկ, 45 000 ԱՊՊԱ , 25 000 կարծեմ տեխզննության գումար։ Էս երկրում բնակիչներից շատ մեքենա կա, հիմա էդքան մեր մուծած գումարները ի՞նչ եք արել, ինչու՞ ոչ մի տեղ չեք վերանորոգում Ճանապարհները։
Հաշվե՞լ եք , թե ձեր ուշացման պատճառով քանի վարորդի ինչքան նյութական վնաս եք պատճառել , չէ էլի մի հատ հաշվեք։ Լուրջ եմ ասում էլ պետք չի, իմաստ չունի, որ պիտի լցնեք փոսերը ու չորս ամիս անց քանդվի , էդ գումարներով փախստականների համար տներ կառուցեք»,-գրել է նա օրեր առաջ ու տեսանյութ հրապարակել, որետղ երևում է փոսառատ ճանապարհը։
Գրառման ներքո մեկնաբանություն թողած քաղաքացիները նշել են, որ ճանապարհները գրեթե նույն վիճակում են գրեթե ամենուր։
«Այն օրը Դիլիջանում ոնց քշում էի, փոսերից չէի կարողանում խույս տալ։ Ես էլ եմ ինձ զգույշ վարորդ համարում, բայց փոսերն անհամրելի էին»։
«Բա Արագածավանից Գյումրի ճանապարհը «փոսերի դրախտ է», թե բախտդ բերեց, երբեմն ասֆալտի հետքերի կհանդիպես»։
«Նենց փոսեր կա, որ ընկնում ես հեռախոսիտ կապը կորումա»։
«Հանկարծ Կիրովական չգաս»։
«Աբովյանի Սևանի տրաս դուրս գալիս էդ վիճակնա, Դիլիջանում էդ վիճակնա, էն փոքր քաղաքներն էլ դե չասեմ»։
«Նույն վիճակն էր Արմավիր Երևան ճանապարհին։ Ասենք երևի մի քանի տասնյակ մեքենա կոտրվեց էդ փոսերի պատճառով ։ Ինչի՞ եք քանդում, որ պիտի չսարքեք»։
«էս քանի անգամ որ ճամփով գալիս եմ Հայաստան, Նիկոլի սարքած ճամփեքն եմ ման գալիս ու չեմ գտնում։ Էդ որտե՞ղ են նկարում տենաս։ Սպիտակի ոլորաններն ահավոր, Նոյեմբերյանով եմ գալիս, էն նույն ասֆալտն ա»։
Այսօր առավոտյան Հ. ՄՆացականյանն իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Աղվերան փոսառատ ու փոսածածկ ճանապարհից «Լուսակերտի հատվածն է։ Տուրիզմ ենք զարգացնում»։
Այս գրառման ներքո էլ քաղաքացին առաջարկել է.
«Եղվարդ մտնողն էլ մի օր նկարի, ոնց որ ռմբակոծությունից հետո լինի»։