Մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ կլինեն
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 28-ին, ժամը 10.00-ից 18.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։
Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը, Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին