Վոլկովը ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը
Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները:
Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Վոլկովի միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձվել Էդուարդ Մարտիրոսովը
- ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է. Նիկոլ Փաշինյան
- ԱԳՆ. Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է