Մարդ էլ կա, հայրենիքը սեղանի մոտ նստած է սիրում
«Ինչպես ամեն մի գիտակից մարդու, իմ համբերության վերջին բաժակը լցրեց այն արտահայտությունը, որ «նույն պատկերը կունենայինք ՝ առանց զոհերի»։ Դա ինձ համար սարսափելի ցավոտ թեմա է և դա ինձ անտարբեր չէր կարող թողել, ես հայտնվեցի այստեղ՝ Ֆրանսիայի հրապարակում» ,- Ֆրանսիայի հրապարակում ասաց դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։
Նա ընդգծեց, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չի եղել և հավաստիացրեց, որ չի էլ լինելու։
«Ես որևէ կուսակցության համար այստեղ չեմ գալիս, չունեմ նախընտրած կուսակցություն։ Ինձ այստեղ բերել է հայրենիքի նկատմամբ մեծ սերն ու հայրենիքին ծառայելու պարտականությունը։ Ես ծառայում եմ թատրոնում, բայց մի մեծ ծառայություն էլ ունեմ այստեղ ՝ հայրենիքի ձայնը բարձրացնելու և լսելի դարձնելու»,- ասաց դերասանուհին։
Խոսելով այն ամենից, ինչ տեղի է ունենում հասարակության շրջանում, Շահնազարյանը նշեց ամենասարսափելին՝ ատելության մթնոլորտը, որը տիրում է սոցցանցերում, մարդկանց մեջ։
«Այս ջրբաժանը, որ դրվեց մարդկանց կարծիքը հաշվի չառնելու, ստորացնելու, պախարակելու, վատ խոսքեր ասելու։ Ասողներն էլ մեզ պես մարդիկ են։ Մենք բոլորս չենք կարող նույն զգեստը կրել, երբ գիրք ենք կարդում, յուրաքանչյուրս տարբեր գաղափարախոսություններ ենք վերցնում այդ գրքից։ Ուստի չի կարելի կարծիք պարտադրել ու պախարակել»։
Ավելի մասնրամմասն՝ տեսանյութում։