Իրավունք 15:50 30/05/2022 Հայաստան

Միքայել Բադալյանը կմնա կալանքի տակ

Այսօր տեղի է ունեցել Միքայել Բադալյանի նկատմամբ այլ խափանման միջոցի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանության կողմի միջնորդության քննարկումը։ Դատարանը քիչ առաջ մերժեց միջնորդությունը։

«Սրանով ևս մեկ անգամ փաստվեց այն հանգամանքը, որ Միքայել Բադալյանը ենթարկվում է քաղաքական  հետապնդման և ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ որպեսզի պրոռուսական քաղաքական գոծիչը մնա անազատության մեջ»,-տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու ներկայացրել Մ.Բադալյանին կալանքի տակ պահելու համար միջնորդության կարևոր շեշտադրումները.

«Վերոգրյալի հիման վրա Դատարանի ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն բանից հետո, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23․04․2022 թ-ի որոշմամբ մերժվել է քննիչի միջնորդությունը՝ Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը կիարառելու վերաբերյալ, նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Միքայել Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ճիշտ է, Սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո, սակայն այնուամենայնիվ իրական կյանքը ցույց տվեց, որ քննիչի կողմից հետագայում Միքայել Բադալյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցի կիրառումն սկզբունքորեն արդեն իսկ ապահովել է այն նույն ցանկալի արդյունքը, ինչ ազատությունից զրկելուն հանգեցնող միակ խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այսինքն՝ քննիչն արդեն իսկ մեկ անգամ քննության ընթացքում գտել է, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումից ավելի նվազ տեսակի խափանման միջոցի կիրառումը կարող է գործուն միջոց հանդիսանալ նրա հետագա հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար և փաստացի չի սխալվել։

Հատկանշական է, որ հիշյալ մեղմ տեսակի խափանման միջոցի կիրառումից հետո Միքայել Բադալյանն ուղիղ մեկ ամիս գտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում վերջինս դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։ Ընդ որում, ազատության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում Միքայել Բադալյանը ոչ միայն չի կատարել որևէ ոչ իրավաչափ գործողություն, որն ուղղված կլիներ վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից դուրս գտնվելուն, քննության համար խոչընդոտներ ստեղծելուն կամ օրենքով արգելված արարք կատարելուն, այլև նույնիսկ չի փորձել որևէ անօրինական վարքագիծ դրսևորել։ Այլ կերպ ասած՝ Միքայել Բադալյանը իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի որևէ պայման չի խախտել, այլ հակառակը՝ մշտապես ենթարկվել է վարույթն իրկանացնող մարմնի բոլոր օրինական կարգադրություններին։

Օրինակ՝ 2022 թվականի մայիսի 05-ին Միքայել Բադալյանը  քննիչի կանչով պատշաճ կերպով ներկայացել է վարույթն իրականացնող մարմին լրացուցիչ հարցաքննության՝ պատրաստակամ լինելով նաև բարեխղճորեն կատարել քննություն իրականացնող մարմնի բոլոր օրիանական պահանջները։

Նշվածն ըստ էության վկայում է այն մասին, որ օբյեկտիվ իրականությունում առկա է փաստ առ այն, որ Միքայել Բադալյանի դեպքում պետությունը նվազ տեսակի խափանման միջոցի կիրառմամբ մեկ անգամ արդեն իսկ նվաճել է խափանման միջոցի նպատակները, ինչն էլ նշանակում է, որ Միքայել Բադալյանի պարագայում ավելի մեղմ տեսակի խափանման միջոցը  պիտանի է նախանշված նպատակին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները: Ուստի տվյալ պարագայում Դատարանը պետք է մի նժարի վրա  դնի Միքայել Բադալյանի կողմից ազատության մեջ մնալու պարագայում նրա կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականության վերաբերյալ ենթադրությունը, իսկ մյուս նժարի վրա դնի արդեն իսկ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող փաստն առ այն, որ վերջինս արդեն իսկ մեկ անգամ գտնվելով ազատության մեջ դրսևորել է պատշաճ վարքագիծ և արդյունքում որոշի, թե որ հանգամանքին պետք է նախապատվություն տա։

Պարզ տրամաբանությունն ու իրավական ողջամտությունը հուշում է, որ նման պայմաններում Դատարանը պետք է առաջնորդվի ազատության կանխավարկածով և նախապատվություն տա Միքայել Բադալյանի մասնավոր շահին, քանզի ներկայացված փաստերը վկայում են այն մասին, որ առկա չէ մի այնպիսի գերակա շահ, որը կարդարացնի վերջինիս ազատության  և անձնական անձեռմխելիության իրավունքի սահմանափակումը։

 Եթե գործնականում երբեմն ՀՀ դատարանները կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննության ժամանակ կարևոր, սակայն ոչ էական են համարում անձի կողմից մինչ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը /մինչև որպես մեղադրյալ ներգրավելը, ձերբակալելը, կամ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելը/, դրսևորած պատշաճ վարքագիծը /քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունը ցածր է/, ապա կարծում ենք, որ այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցավորը ձեռք է բերում մեղադրյալի դատավարական կարգավիճակ /քրեական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունը բարձրանում է/ և դրանից հետո վերջինս քննության ընթացքում դրսևորում է բացառապես պատշաճ վարք, ապա այդ հանգամանքը միանշանակ էական նշանակություն ունի մեղադրյալի ապագա վարքագիծը կանխորոշելու հարցում ողջամիտ հետևության հանգելու համար։

Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ Միքայել Բադալյանը ոչ միայն քննության նախապատրաստման փուլում է դրսևորել օրինակելի և հավասարակշռված վարքագիծ /դրա մասին նաև Դատարանն է արձանագրել 23․04․2022թ-ի որոշմամբ/, այլև իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո /մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելուց և կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժելուց հետո/, ինչն անշուշտ մեղադրյալի վարքագծի առումով վստահություն ներշնչելու բավարար հիմք է հանդիսանում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}