Իրավունք 16:20 31/05/2022 Հայաստան

Ջրային կոմիտեի նախագահին 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու փաստով քննված քրգործը հանձնվել է դատախազին

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով` 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք:

Կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Զ.-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելուն նպաստելու համար, սակայն բոլոր դեպքերում նրանից մերժում է ստացել: 

Այնուհետև՝ 2022 թվականի ապրիլի 27-ին, Ս. Զ.-ն ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե և հանդիպել Վահագն Գևորգյանին: Վերը նշված պաշտոններից որևէ մեկում նշանակվելու համար կոմիտեի նախագահի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու գործընթացին պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով նպաստելու համար Ս. Զ.-ն Վահագն Գևորգյանին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր և խնդրելով ուսումնասիրել դրանք:

Վահագն Գևորգյանը, պարզելով, որ թղթապանակում առկա են ոչ թե փաստաթղթեր, այլ կաշառքի առարկա հանդիսացող գումար, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ապա` 2022 թվականի ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գևորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Կատարված անձնական խուզարկությամբ նշված գումարը հայտնաբերվել ու վերցվել է Ս. Զ.-ի մոտից:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:13
«Վախենու՞մ եք թուրքին եկեղեցի թողնել. ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով «խաղաղության դարաշրջան» քարոզում»
Բերձորը թուրքին հանձնելուց առաջ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։
Աղբյուր` Panorama.am
20:44
Ընթանում է սողացող պատերազմ և շղթայական դավաճանություն Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից․ Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․ «Ամեն բան պարզ է. ընթանում է սողացող պատերազմ և շղթայական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Օպերային երգչուհի Անի Ղուշչյանը եվրոպական բեմերում
Հայազգի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Անի Ղուշչյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանում՝ Ախալցիխե քաղաքում: Ավարտելով...
Աղբյուր` Panorama.am
20:24
Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝...
Աղբյուր` Panorama.am
20:15
Շվեյցարիան պատրաստ է Ռուսաստանում ներկայացնել Ուկրաինայի շահերը
Շվեյցարիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է, որ Բեռնը կներկայացնի Կիևի շահերը Ռուսաստանում։ Այս մասին գրում է  ՌԻԱ Նովոստիին՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից։ Փնտրեցի՝...
Աղբյուր` Panorama.am
19:39
Նրանց պաշտպանելով է պաշտպանվում հողը․ Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Եթե վերնախավը (էլիտան) մեղքը գցում է ժողովրդի վրա, ապա այդ վերնախավը վերնախավ չի և աղետարար...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ո՞վ պետք է ղեկավարի․ Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է․ «Ըստ մեր ձեռքի տակ եղած սոցհարցումների տվյալների վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից...
Աղբյուր` Panorama.am
19:17
Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր չափանիշներին․ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու վերաբերյալ արձանագրությունները։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Շատ ցավալի է, որ Լևոնի նման մարզիկն այլևս Հայաստանը չի ներկայացնում․ Գաբրիել Սարգսյան
«Մեզ համար շատ մեծ կորուստ է, որ Լևոն Արոնյանը մեզ հետ չէ, բայց այս հաղթանակի մեջ շատ մեծ ներդրում ունի Լևոնը, քանի որ թիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
18:52
Անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հետ հանդիպել է Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է  անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատների:Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գրիգոր Կարապետյանն ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից․ փաստաբան
Հունիսի 3-ի գործով կալանավորված ևս մեկ անձ ազատ է արձակվել։Փաստաբան Նարեկ Ալոյանը տեղեկացնում է, որ Գրիգոր Կարապետյանն ազատ է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց վնասելու գործով
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել  են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ծովինար գյուղի երկու բնակչի՝...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի հավաքականի ելույթը երկար կհիշվի, քանի որ շատերի համար էր սենսացիոն. Գաբրիել Սարգսյան
«Միանշանակ, թիմը շատ լավ մասնակցություն ունեցավ։ Նախկինում դժվարանում եմ հիշել դեպք, որ թիմն այսքան միավոր հավաքելով՝ գրավի երկրորդ տեղ։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Սենայում հայտնված բևեռային կետին չի հաջողվել փրկել
Թեև կենդանուն փրկելու բոլոր փորձերին, Սենայում մոլորված բևեռային կետն անկել է։ Այս մասին հայտնում է BBC-ին։ Ֆրանսիացի փրկարարները մեկ շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Արևմտյան Անատոլիայում հող տալու պայմանն առաջ քաշածները 7 ամիս անց այդ պահանջից հրաժարվեցին․ Մուստաֆա Շենթոփ
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Անկարայում գումարված Դիվանագետների 13-րդ համաժողովում։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ֆիլիպինների ՊՆ-ն հաստատել է ՌԴ-ից 16 Մի-17 ուղղաթիռների գնման պայմանագիրը խզելու փաստը
Ֆիլիպինները խզում է Ռուսաստանից 16 հատ Մի-17 ուղղաթիռների գնման պայմանագիրը և պատրաստվում է այդ կապակցությամբ «երկխոսություն սկսել»...
Աղբյուր` Panorama.am
17:46
Քաշաթաղից տարհանվում են հուշարձանները
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքների տարածքներում և...
Աղբյուր` Panorama.am
17:40
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մինչև 60%-ը տուժել է երաշտից
ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մոտավորապես 60%-ն այս տարի զգալու է երաշտի հետևանքները, որոնք սրվում են անոմալ շոգի պատճառով: Այդ մասին չորեքշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Աղբյուր` Panorama.am
17:23
Բելառուսը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունները հաշվի առնելով
Բելառուսը չի հրաժարվում որոշ ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից, սակայն Բրյուսելը պետք է հաշվի առնի Մինսկի և Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Շախմատի օլիմպիադայի փոխչեմպիոններն արդեն Հայաստանում են
Օդանավակայանում շախմատիստներին դիմավորում են նրանց բազմաթիվ երկրպագուները
Աղբյուր` Panorama.am
17:10
Սահակաշվիլիին կհետազոտեն ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնագետները
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի ստուգմանը կմիանան ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մասնագետները։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մի փոքր ուղղում՝ շախմատի մեր հավաքականը կիսեց առաջին-երկրորդ տեղերը, դա էական հանգամանք է. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանն օդանավակայանում է՝ դիմավորելու Հնդկաստանից հաղթանակով վերադարձող հայ շախմատիստներին։
Աղբյուր` Panorama.am
16:57
Ստամբուլի Շիշլի թաղամասում գազատար է պայթել
Ստամբուլում գազատարը պայթել է, միջադեպի շրջանում փողոցն արգելափակվել է երթևեկության համար: TRT Haber հեռուստաալիքի տարածած լուրը ներկայացնում է...
Աղբյուր` Panorama.am
16:45
ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել
Հուլիսի վերջի դրությամբ Ռուսաստանի դեմ 1160 տնտեսական պատժամիջոց է սահմանվել։ Այս մասին Ռուսաստանի երիտասարդ քաղաքագետների «Դիգորիա»...
Աղբյուր` Panorama.am
16:36
Նորակոչիկները երդվում են
ՀՀ հյուսիսարևելյան սահմաններն անառիկ պահող զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն։  Զինված ուժերի շարքերը...
Աղբյուր` Panorama.am
16:27
Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը
Փառատոնի շրջանակում Ուջան ժամանած արտերկրյա շուրջ 30 հյուրերը մեկ շաբաթ կապրեն ուջանցիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին և մշակույթին:
Աղբյուր` Panorama.am
16:19
Դիլիջանում անտառապահն ապօրինի հատել է ծառեր
Օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հասարակությունը ականատես է դառնում Արցախը Հայաստանին կապող պորտալարի կտրելու գործընթացին. Խոսրով Հարությունյան
«Համոզված եմ, որ Արցախում և Բերձորի միջանցքում իրավիճակն ավելի է վատթարանալու»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}