Իրավունք 15:45 01/06/2022 Հայաստան

Հերթական սկանդալը Հակակոռուպցիոն կոմիտեի ու դատախազության միջև, այս անգամ Վլադիմիր Գասպարյանի գործով

Հակակոռուպցիոն կոմիտեի ու Գլխավոր դատախազության ջրերը նույն առվով չեն հոսում։ Այսօր էլ կոմիտեն տարածել է հայտարարություն՝ մտահոգություն հայտնելով դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ։

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Նախօրեին «Hraparak.am» լրատվական կայքին տրված պարզաբանմամբ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացված` Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ քննիչն առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու հայտարարել է նախաքննության ավարտ, և որ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը «ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին»։

Դատախազության վերը նշված պարզաբանման առնչությամբ հայտնում ենք, որ քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին, քանի որ նշված որոշումը համարում ենք անհիմն և ոչ օբյեկտիվ: Մեր համոզմամբ` տևական ժամանակ հիշյալ բարդ և բազմադրվագ գործը քննած քննիչին վարույթից հեռացնելը և այն նոր քննիչի հանձնարարելը դատախազության կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում` հիշյալ մեծածավալ գործի վրա ժամանակ ծախսելու, երկարատև քննության ընթացքում նախորդ քննիչի կողմից ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը նոր քննիչի կողմից ծանոթանալու և դրա հետ կապված խնդիրների առաջացմամբ խոչընդոտել ու տապալել գործի քննությունը: Ընդ որում` հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալներից մեկը գտնվում է կալանքի տակ` քրեադատավարական ժամկետների բոլոր սահմանափակումներով:

Անհրաժեշտ ենք համարում հայտնել նաև, որ իրականությանը չեն համապատասխանում դատախազության այն պնդումները, թե հսկող դատախազի կողմից տրված ցուցումներն ուղղված են եղել կոնկրետ մեղադրանքի հիմնավորմանը: Փոխարենը, խիստ սուբյեկտիվ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի /փողերի լվացում/ վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի ԵԷԴ/0054/01/15 նախադեպային որոշումը, և, ըստ էության, հակասելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատախազն ընդամենը սահմանափակվել է Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ վերացական դատողություններով: Եվ սա այն դեպքում, որ նախադեպային որոշման այս մեկնաբանությամբ դատախազությունը հակասել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այլ քրեական գործերով փողերի լվացման նմանատիպ դրվագների վերաբերյալ նախկինում իր իսկ արտահայտած դիրքորոշմանը:

Ավելին` նշված իրավահարաբերություններում հսկող դատախազն ունեցել է իր որոշմամբ հանցագործությունը որակելու կամ մեղադրանքի ծավալը փոփոխելու առավել քան լայն գործիքակազմ, որից օգտվելու փոխարեն յուրովի ենթատեքստերով անհիմն ձևակերպումներ տալով` խուսափել է արտահայտել հստակ դիրքորոշումներ` արդյունքում ձգձգելով մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու գործընթացը:

Անդրադառնալով քննիչի կողմից կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դատախազության կասկածների ողջամտությանը` հարկ է նկատել, որ առնվազն անհասկանալի է կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալների նկատմամբ դատախազության որդեգրած անորոշ դիրքորոշումներով քննությունը ձգձգելու և այդ կերպ քննության արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենալու «հետևողականությունը»:

Միաժամանակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»։

Նշենք, որ այլ աղմկահարույց գործերով ևս կոմիտեն ու դատախազությունը հակասություններ ունեն, որոնց մասին հրապարակային կերպով հայտարարել են։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:36
Անհնազանդության ակցիաները շարունակվում են
Փողոցները շարունակում են փակ մնալ։
Աղբյուր` Panorama.am
10:29
Ադրբեջանը հայտնում է արցախցիների կալանավորումերի մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է արցախցիների կալանավորումների մասին։ Թշնամին նրանց մեղադրում է ահաբեկչական...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մայթերից բերման ենթարկվածները կարող են հանցագործության մասին հաղորդում տալ
Անհնազանդության ակցիաները ցրելիս ոստիկանները բաժիններ են տանում նաև ակցիային չմասնակցող մարդկանց։  «Բոլոր քաղաքացիները, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
10:06
Սա ընդդիմության խնդիր չէ, սա հայի ու թուրքի, Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է. Շարմազանով
Եկան ապօրինաբար բոլորին բռնեցին տարան, դրա համար ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ այս կարմիր և սև բերետավորները, Նիկոլին և Ալիևին...
Աղբյուր` Panorama.am
09:46
ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը բերման ենթարկվեց
Կարմիր բերետավորները քաշքշելով բերման ենթրակեցին ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանին։  «Ասեք թող հետ բերեն։ Մայթով...
Աղբյուր` Panorama.am
09:39
Անհնազանդության ակցիաներ Երևանում. Լուսանկարներ
Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները պարալիզացրել էին Երևանի փողոցները։  Այս պահին ոստիկանությունը բերման...
Աղբյուր` Panorama.am
09:38
Արցախից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 2906 անձ. ՀՀ կառավարություն
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ նրանցից...
Աղբյուր` Panorama.am
09:35
Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի: Ազգային կոմիտեից հայտնում են, որ փաստաբանները զբաղվում են...
Աղբյուր` Panorama.am
09:23
Բերման են ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:  «Պատգամավոր է...
Աղբյուր` Panorama.am
09:13
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգում են. Տիգրան Աբրահամյան
Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Որոշ հատվածներում, որտեղ փորձում են փողոցներ փակել,  կարմիր...
Աղբյուր` Panorama.am
09:09
Փակ են Գարեգին Նժդեհի հրապարակ մտնող ճանապարհները:
Այսօր առավոտ ժամը 8:00-ից փակվել են մայրաքաղաքի տարբեր հատվածների հիմնական ճանապարհները և հրապարակները: Այդ հատվածներում երթևեկությունը կանգնած...
Աղբյուր` Panorama.am
08:59
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:31
Հոգևորականը չի կարող լինել քաղաքական գործիչ կամ առաջնորդ՝ սահմանափակելով իր տիեզերական իշխանությունը. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Երբ կա Պետություն և պետական հասարակարգ՝ հայ հոգևորականը բացառապես հավատքի քարոզիչ է և ազգային ավանդի պահապան»:
Աղբյուր` Panorama.am
00:03
Քերոբյանը հանձնարարել է, որ աշխատակիցները գործի ներկայանան ժամը 8-ին
Էկոնոմիկայի նախարարությունը (ամենայն հավանականությամբ մյուսները ևս) աշխատակիցներին պարտադրում է 1 ժամ շուտ ներկայանալ աշխատանքի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:46
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների...
Աղբյուր` Panorama.am
22:31
Մետրոն սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից կվերականգնի իր աշխատանքը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է։ «Ուստի ս.թ. սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր երկրում մի հոգի կա, ում հոգեբույժի օգնության դիմելը խիստ անհրաժեշտ է. Քաղաքացիների արձագանքը Գուրգեն Արսենյանի գրառմանը
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հյուսիսային պողոտայում պատահածից հետո ֆեյսբուքում գրառում է արել. «Այսօր  ժամը 17 00-ի...
Աղբյուր` Panorama.am
21:53
Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է․ ոստիկանապետը՝ ոստիկանի կողմից անչափահասին խեղդելու մասին
«Չէր խեղդում, դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում։ Ես չեմ տեսել»,- անդրադառնալով անհնազանդության...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ադրբեջանական սոցհարթակներում տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող տեսանյութեր, լուսանկարներ. ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի...
Աղբյուր` Panorama.am
21:12
Մի խոսե՜ք, գործե՛ք, փրկե՛ք ու փրկվե՛ք. Մետաքսե Հակոբյան
«Այն ինչ մենք ենք ապրում մարդկային բանականության համար չի, մարդն ու այս իրականությունը անհամատեղելի են...»։
Աղբյուր` Panorama.am
20:57
Ինչո՞ւ եք այդ հագուստով, հագել-կանգնել ո՞ւմ եք վախեցնում.Սաղաթելյանը դիմեց ՆԳՆ շենքի դեմ կանգնած հատուկջոկատայիններին
Երթի մասնակիցները Նալբանդյան փողոցով հասան ՆԳՆ շենքի մոտ, որի մուտքը հսկում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման ծառայողները:...
Աղբյուր` Panorama.am
20:54
«Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց մենք ստացանք երեք պատերազմ, երեք տարում». Ուսանողներ
«Մեզ խոստացել էին բարեկեցիկ երկիր, բայց լցրեցին մեր երկիրը գերեզմանափոսերով, հենց իմ դասընկերների գերեզմանափոսերով»։
Աղբյուր` Panorama.am
20:53
Լուսանկարներ՝ երթից
Հանրապետության հրապարակում  իշխանափոխության պահանջով անցկացված հանրահավաքին հաջորդեց բազմամարդ երթ դեpի ոստիկանություն։...
Աղբյուր` Panorama.am
20:35
Բաբայանը ներկայացրել է քրեա-քաղաքական հետապնդումների շրջանակում բանտարկվածների գործերի ընթացքը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Կարճ ամփոփեմ հավաքներից ու անհնազանդության ակցիաներից ոստիկանության կողմից առևանգված, այնուհետ...
Աղբյուր` Panorama.am
20:31
ՔԿ-ն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան. Պաշտպան
Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաև գրել է.  «Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել...
Աղբյուր` Panorama.am
20:26
Երթ դեպի՝ ոստիկանություն
Հանրապետության հրապարակում հանրահավքի ավարտից հետո մեկնարկեց երթ։ Հանրահավաքի ընթաացքում Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Իշխան Սաղաթելյան. Վաղը գործողության օրն է
«Մեր հանարահավաքներն ամեն օր դառնում են ավելի մարդաշատ, գնալով այս հրապարակը լցվում է»,-ասաց Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից. Վազգեն Մանուկյան
«Ախր դև էլ չէ, տառական է, փոքր, ճստիկ անիմաստ մարդ, որ մի երկիր կործանեց։ Ու կանգնած այնտեղ խոսում է անկախության մասին»։
Աղբյուր` Panorama.am
20:08
Խխնդրում եմ՝ բոլորս գրկաբաց լինենք արցախցիների նկատմամբ, Չալաբյան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը ելույթը սկսեց Արցախի հետ կախված անելիքներից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատգամավոր է էս մարդը, ո՞ւր ես տանում. Լարված վիճակ Վստրեչի կամուրջի մոտ
09:45 25/09/2023

Պատգամավոր է էս մարդը, ո՞ւր ես տանում. Լարված վիճակ Վստրեչի կամուրջի մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}