
Թուրքական լիրան արժեզրկման վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 6-ի առավոտյան հասել է 16.61 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Էրմենիհաբերը նշում է, որ այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում:
Հունիսի 6-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 16.58 լիրա:
Հիշեցնենք, որ 2021-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին, որը ստացավ դոլարի փոխարժեքով փոխհատուցվող ավանդների ծրագիր անվանումը:
Լրահոս
Տեսանյութեր



