Քաղաքական 17:37 09/06/2022 Հայաստան

Ստեփան Դանիելյան. Փաշինյանը զբաղվում է ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրներով, այլ՝ իր անձնական

«Հարավային Կովկասը բուֆերային գոտի է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի միջև։ Արցախյան պատերազմի հետևանքով այստեղ բալանսը խախտվել է, ինչի հետևանքով կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջև»,-ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որը մասնակցում է Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ անցկացվող «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկմանը։

Նրա խոսքով, հիմա պետք է մոռանալ Կարսի պայմանագրի մասին, այն գոյություն չունի, հիմա կա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն, Ռուսաստանն էլ ցանկանում է ստեղծել 3+3 ձևաչափ՝ դրանում ընդգրկելով տարածաշրջանի երկրներին ու փորձելով արևմուտքին դուրս մղել Հարավային Կովկասից։

«Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան կոմունիկացիաների մասով փորձում են ներադաշնակել իրենց շահերը, առաջին հերթին դա Արելք-արևմուտք ճանապարհն է։ Ռուսաստանը դուրս է մղվել Եվրոպայից, փորձում է Պարսից ծոց եկող բեռանափոխադրումներում իր խնդիրներն առաջ քաշել։ Հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծացնում է առևտրաշրջանառության ծավալը Հնդկաստանի հետ։ Ահա դիսբալանսը բալանսավորելու գործընթաց է տեղի ունենում, որտեղ Հայաստանը, որպես այդպիսին, չկա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող դերակատարություն ունենալ։ Իհարկե, կարող է»,-ասաց բանախոսը։

Քաղաքագետի խոսքով, ընթացող բանակցություններին հնարավոր մասնակցության դեպքում Հայաստանի դիրքորոշումից շատ բան է կախված, Ուկրաինայից հետո այս տարածաշրջանը կարող է լինել խոշոր պատերազմի հաջորդ  օջախ։

«Կան երկրներ, որոնք ուզում են՝ այդ պատերազմը լինի իրենց խնդիրները լուծելու համար»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, Հայաստանի այս իշխանությունն ուներ հնարավորություն պատերազմը թույլ չտալու՝ ինչ-որ պահի զիջումների գնալու միջոցով, մինչդեռ բերեց մի իրավիճակի, որ պատերազմ տեղի ունենար։
«Ես ունեմ խորքային համոզմունք, որ գործող վարչապետը ունի խոր փիլիսոփայան մտածողություն, որ Արցախից պետք է ազատվել, և ինքը տեսնում է, որ դա շատ լավ բան է Հայաստանի համար։ Ինքն այդ միջավայրում է դաստիարակվել, ինքն այդ միջավայրում է եղել, այդ գաղափարները կրելու համար նրան բերել են կամ աջակցել են բերելուն։ Այս պահին նա Հայաստանի անվտանգության խնդիրներով չի զբաղվում, ինքը զբաղվում է  անձնական անվտանգության խնդիրներով։ Գուցե մի օր կբացվեն այդ տվյալները, միջազգային գործընկերների հետ հանդիպումներում ինքը խնդրում է անձնական անվտանգության միջոցներ, այն մարդկանցից, որոնց հետ կարելի էր խոսել Հայաստանի ու Արցախի անվտանգությունից։ Կարծում եմ՝ կգա ժամանակը և այդ փաստերը ջրի երես դուրս կգան։ Այս մարդն էքզիստենցիալ անձնական խնդիր է լուծում, վախ ունի, և քաղաքականությունը շատ դեպքերում նա կառուցում է՝ դրանից ելնելով»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ բանախոսը կարծիք հայտնեց, որ գուցե ընդդիմությունն էլ միջազգային վիճակը չի հասկանում ու կրակի մեջ փայտ է գցում։

«Իրենք լավ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Իրենք չեն փորձում հասկանալ, թե ինչ պրոցես է գնում։ Իրենք չեն հասկանում, թե մենք երկու տարի հետո ինչ կարող ենք շահել, ինչ կարող ենք կորցնել։ Մենք կարող ենք կորցնել ոչ թե Արցախը, այլ Հայաստանը։ Կարող ենք նաև ահագին հաջողություններ ունենալ այս վիճակը հասկանալով ու ճիշտ քաղաքականություն վարելով։ Այո, այս իշխանությունը պետք է գնա, ինքը զբաղված է իր անձնական անվտանգությամբ, բայց մյուս կողմից, եկեք մյուսներին էլ, ընդդիմությանը սուրբ չսարքենք»,-նշեց նա։

Քաղաքագետի խոսքով, եթե ուզում ենք ազատ, առողջ հասարակություն ունենալ, ապա  ոչ մի քաղաքական ուժ չպետք է իրեն քննադատությունից վեր դասի, պետք է կարողանալ ազատ խոսել։

«Մենք պետք է մեր հասարակությանը չխաբենք, պետք է ցույց տանք հասարակությանը, թե ինչ է կատարվում։ Նորից եմ ասում, այս իշխանությունը չարիք է, բայց դա չի նշանակում, որ նրա դիմացինը լավն է»,-խոսքն ամփոփեց Դանիելյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:06
Լոնդոնում հայ և եվրոպացի կոմպոզիտորների գլուխգործոցները են կատարել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ
Լոնդոնի «Քլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության և Սբ. Քաթբերթ եկեղեցու հետ...
Աղբյուր` Panorama.am
09:58
Իրանը պատրաստ է ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի
Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի...
Աղբյուր` Panorama.am
09:43
Եթե մենք կարողանանք հաղթել, վստահ եմ՝ ամբողջ Հայաստանում մեծ տոն կլինի. Նաիր Տիկնիզյան
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ
Աղբյուր` Panorama.am
09:35
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հաջորդ՝ թվով 11-րդ փաթեթը ուղղված կլինի Մոսկվայի նկատմամբ արդեն իսկ ներդրված սահմանափակող միջոցների...
Աղբյուր` Panorama.am
09:26
Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ինչ լուրեր են պտտվում Արցախում Արթուր Դավթյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն կարճել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերագրվող ընտրակաշառքի գործն ԱԱԾ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա». Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». ԱԺ նախագահի առողջական վիճակը թույլ է տալիս մեկնել գործուղման
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը մարտի 27-30-ը կգործուղվի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն պատրաստվում է հարցաքննության հրավիրել Արևելյան մաքսատուն-վարչության ղեկավարին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել Սահմանադրության փոփոխության...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգը կրկին ուղղված է լրատվամիջոցների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.  ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». «Հրավեր առհասարակ չի եղել, թեև հրավերի դեպքում էլ մերժում են ստանալու». Տիրան Խաչատրյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վստահեցնում է, որ ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:44
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
08:36
Մալաթիա փողոցում մեքենաներ են բախվել . վարորղներից մեկը հոսպիտալացվել է
Մարտի 23-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
08:25
Նոր երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում,։ «Ռիա Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
08:10
ԵՍ. 6-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այս խաղափուլում  հաղթեցին...
Աղբյուր` Panorama.am
08:00
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն  է տարածել ՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:25
ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Մարտի 23-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
20:12
Զավեշտ,թե՞ ողբերգություն․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Շատերի կողմից քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը․...
Աղբյուր` Panorama.am
20:01
Հրդեհ Երևանի Չեխովի փողոցում
Մարտի 23-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
«Քաղաքացիների կողմից ահազանգ ստացա առ այն, որ Կասկադի հատվածում  հատվում են խոշոր  ծառեր։ Ընկերներիս հետ իջանք Կասկադ՝...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը կկայնա մարտի 24-ին
Մարտի 25-ին՝ ժամը 21:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:17
Հանրահավաքի կոչ Վրաստանում` հանուն քաղբանտարկյալների
 «Ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին երկրի գլխավոր պողոտայում՝ Ռուսթավելիում, անհրաժեշտ է հավաքվել հանուն քաղբանտարկյալների, հանուն Միշայի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Պետք է ցույց տանք, որ չի կարող մեր անունից նման փաստաթուղթ ստորագրվել․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «նիկոլը ասում է, որ խաղաղության պայմանագիր լինելու է, իսկ էսկալացիա չի լինելու։ Ներկա...
Աղբյուր` Panorama.am
18:41
Սա միայն մասնագիտական խնդիր չէ և ունի հանրային բաղադրիչ․ Արսեն Գասպարյան
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը գրում է․ «Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:30
Անդրանիկ Թևանյան․ Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. ««Մշակույթն» իրենց մեջ կրող ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է է ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) և մի շարք բժշկական...
Աղբյուր` Panorama.am
18:18
Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց
Թուրքիայում Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաների հետևանքով արտահանմանն առընչվող խնդիրներ են ի հայտ եկել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}