Առողջություն 15:16 10/06/2022 Հայաստան

Փորձագետ. Սննդի անվտանգության ոլորտում հանրային առողջապահական շահը ստորադասվում է բիզնես շահին

«Չնայած որ վերջին տասնամյակում սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում գրանցվել են նշանակալի հաջողություններ, սննդամթերքից առաջացած հիվանդությունների համընդհանուր բեռը մնում է անտանելի ծանր»,-«Անվտանգ սննդամթերք՝ ամուր առողջություն»  խորագրով միջոցառմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նրա հրապարակած տվյալներով, աշխարհում տարեկան մոտ 600 մլն մարդ, այսինքն երկրագնդի մոտ 10%-ը հիվանդանում, 420 հազար մարդ մահանում է ախտահարված սնունդ օգտագործելու հետևանքով։

Հայաստանում սննդային թունավորումների՝ անցած տարի գրանցված ահռելի աճը մտահոգվելու տեղիք է տալիս։

ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի՝ Panorama.am-ին տրամադրած վիճակագրության համաձայն, երկրում 2019-ին գրանցվել է 7 բռնկում, որից վեցը սննդային, տուժել է 268 մարդ։ Թունավորման դեպքեր գրանցվել էին Երևանի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի ռեստորաններում, ինչպես «Հոգեկան պահպանության ազգային կենտրոն»-ում։

2020-ին արձանագրվել է  2 բռնկում, որից մեկը սննդային, մյուսը՝  ջրային։ Լոռիում գրանցված սննդային թունավորման հետևանքով տուժել է 41 մարդ։

2021-ին  բռնկումների 18 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է 403 մարդ, որից մոտ 200-ը տուժել էին հանրային սննդի երկու օբյեկտներում սնվելու հետևանքով։ Սննդային գործոնով բռնկումները 14-ն էին, դրանցից 9-ը տեղի են ունեցել ուսումնական հաստատություններում՝ գերակշռող դեպքերում մանկապարտեզներում։ Հանրային սննդի երկու կետերում «Տաշիր Պիցցա»-ում և «Հայր և որդի երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» հանրային սննդի կետում ևս սննդային թունավորման դեպքեր էին գրանցվել։ Հարուցված են քրեական գործեր։

«Հաշվի առնելով, որ վարակումը կարող է տեղի ունենալ «դաշտից պատառաքաղ շղթայի»  բոլոր փուլերում՝ սննդամթերքի անվտանգությունը հանդիսանում է արտադրողների, վերամշակողների, տեղափոխողների, պահպանողների, վաճառողների, սպառողների, ինչպես նաև պետական մարմինների խնդիրը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում կարևորում է սննդամթերքի անվտանգության ռիսկի գիտական գնահատումը, գնահատված ռիսկի կառավարումը և իհարկե ռիսկի հաղորդակցումը»,-ասաց ՍԱՏՄ ղեկավարը։

Հայաստանում տարեցտարի ավելանում է ռեստորաններում, մանկական սրճարաններում, ժամանցի, զվարճանքի վայրերում, արագ սննդի կետերում  սնվող քաղաքացիների թիվը, ինչի արդյունքում էլ ավելի է կարևորվում  դրանցում պատշաճ վերահսկողության իրականացումը։

Միայն Երևանում այս տարի ՍԱՏՄ-ն պլանավորել է ստուգումներ իրականացրել հանրային սննդի մոտ  120 կազմակերպություններում։  Տեսչական մարմինը, որը քաղաքականություն մշակող չէ, այլ միայն վերահսկողություն իրականացնողն է, որոշ դեպքերում ստուգումներ իրականացնելիս կաշկանդված է օրենքի սահմանափակումներով։

ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ սննդի անվտանգության ապահովման գործում կարևորում է երեք  կարևոր օղակների աշխատանքը՝

1. Պետական մարմինների՝ օրենսդիր-գործադիր-տեսչական մարմինների պատճաշ գործունեությունը
2. Տնտեսվարողների կողմից անվտանգության համակարգի ներդրումը, որպեսզի սերտիֆիկատները լինեն սպառողների համար տեսանելի վայրում, այսինքն, երբ մարդը մտնում է  ռեստորան, տեսնի, որ տվյալ տնտեսվարողը ներդրել է վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգը (HACCP)։ Այն ենթադրում է արտադրանքի անվտանգության վրա ազդող վտանգավոր գործոնների տեսակավորում, գնահատում և կառավարում։
3.Եվ ամենակարևորը՝ տեղեկատվության հասնելիություն  և իհարկե, սպառողների կրթում։ Իրազեկման աշխատանքները պետք է կազմակերպել այնպես, որ սպառողը դառնա գրագետ։

«Սննդի անվտանգությունն անվտանգ սնունդը չէ, այլ երաշխիք, որ սննդի նպատակային օգտագործման դեպքում այն չի կարող թողնել բացասական ազդեցություն մարդու առողջության վրա։ Սա նշանակում է, թե´ պետությունը, թե´ տնտեսվարողը մեզ պետք է տան այդ երաշխիքը։ Երբ մենք մտնում ենք ռեստորան սնվելու կամ խանութ սնունդ գնելու, պետք է վստահ լինենք, որ այդ ապրանքը չենք ուտելու և թունավորվելու, ոչ թե թունավորվենք, հետո գնան այդ տնտեսավարողին տուգանեն կամ գործունեությունը կասեցնեն։ Հիվանդանոցում  կաթիլայինի տակ պառկած մարդուն բացարձակ հետաքրքիր չի, թե տնտեսվարողին ինչքան տուգանեցին կամ ինչպես պատժեցին, ստուգում արեցին, թե՞ չէ»,- ասաց  Պիպոյանը։

Նա ընդգծեց, որ շատ հաճախ սննդի անվտանգությունը Հայաստանում կապում են թունավորումների, սուր ռիսկերի հետ, բայց բոլորը մոռանում են, որ 21-րդ դարում սննդի անվտանգության խնդիրների ճնշող մեծամասնությունը թեքվում է  դեպի քիմիական վտանգներ, որոնք ունենք հեռահար, երակարատև ու քաղցկեղածին ազդեցություն, ոչ վարակիչ հիվանդությունների թվի աճի պատճառ կարող են դառնալ։

«Թե բուսական, թե կենդանական ծագման սննդի արտադրությունը զերծ չէ քիմիական նյութերի ազդեցությունից։ Բուսական ծագման սննդի արագայում մենք խոսում ենք թունաքիմիկատներից, պարարտանյութերից, կենդանական ծագման  մթերքներում կիրառվում են անասնաբուժական բազմաթիվ դեղամիջոցներ, հակաբիոտիկներ ու այլ դեղամիջոցներ, որոնք շատ կարևոր է դիտարկել հանրային առողջության տեսանկյունից»,-մանրամասնեց սննդագետը՝ ընդգծելով սննդի ռիսկի կառավարման կարևորությունը, այլապես ռիսկի գնահատման աշխատանքը դառնում է ինքնանպատակ։

Այս առումով Պիպոյանը նշում է՝ Հայաստանում իրավական ակտերը չեն գործում, կարող են գրել օրենքներ, կառավարության որոշումներ,բայց դրանք մնում են թղթի վրա։ Սա վերաբերում է նաև HACCP համակարգին, որի ներդրումը պարտադիր է, կա նաև ժամանակացույց, բայց երբ գործը հասնում  է խիստ վերահսկողությանն ու տնտեսվարողի գործունեությունը թույլ չտալուն, հանրային առողջությունը ստորադասվում է բիզնես շահին։

«Ամեն անգամ գնում են տնտեսվարողներին ընդառաջ, երկարացնում են վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամկետները,  արդյունքում տնտեսվարողները բարեփոխվելու ցանկություն չունեն։ Երբ  դու ապրում ես մի երկրում, երբ ռեստորանում տեղի է ունենում թունավորում, արտադրողը ցանկություն չունի ներդնել անվտանգության համակարգ, պետական կառավարման համակարգը չունի ցանկություն՝ ստիպելու, որ  օրենքով  ու իրավական ակտերով պարտադիր  անվտանգության համակարգը գործի, իսկ սպառողը թունավորումից հետո հաջորդ օրն այցելում է  հանրային սննդի նույն կետ, ապա մեր խնդիրները միայն  արձանագրելու ենք, դրանց մասին միայն խոսելու ենք, դրանց լուծում չի տրվելու»,-ասաց Պիպոյանը՝ հիշեցնելով, որ դննսի անվտանգության համակարգը շղթա է, որի օղակներից յուրաքանչյուրն ունի իր դերն ու պատասխանատվությունը։

Սննդագետը նշեց, որ զարգացող աշխարհում արագորեն փոխվում է նաև սննդի ոլորտը, բայց դրան համահունչ չեն փոխվում ոլորտը կարգավորող գործիքները։

«Մենք չենք կարող ժամանակակից ծրագրերը ներբեռնել հին համակարգիչներում, քանի որ դրանց հզորությունները բավարար չեն, հետևաբար հին գործիքներով արդի սննդի անվտանգության ապահովում չես կարող իրականացնել, պահանջվում են նորարարական գործիքներ։ Մինչդեռ տեսեք այն տեմպերը,  որ մենք ենք գնում սննդի անվտանգության խնդիրները լուծելու ուղղությամբ,  իսկ խնդիրները բազմամակարդակ են ու բազմաթիվ»,-ասաց նա։

Գիտնականը վերջին տարիներին արձանագրել է հետընթաց ոչ միայն պետական վերահսկողության սկզբունքների, այլև տեսչական մարմնի լիազորությունների հետ կապված։

«Մեր երկրում սննդի անվտանգության ծառայությունը դարձրեցին տեսչական մարմին՝ նրան զրկելով բազմաթիվ լիազորություններից։ Հիմա կարող եք ասել ծառայության գոյության ընթացքում էլ բազմաթիվ բացեր ու խնդիրներ կային։ Այո, միանշանակ համաձայն եմ, բայց երբ պետական մարմնի աշխատանքը չի գոհացնում, պետք է ոչ թե  նրան լիազորություններից զրկել, այլ ստիպել, որ աշխատի։ Երբ գործադիրն ու օրենսդիրը չեն հետևում իրավական ակտերին, ո՞նց եք կարծում, կստիպե՞ն ծառայությանը, որ վերջինն աշխատի։ Օրինակ, այս ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը՝ էկոնոմիկայի նախարարությունը գիտի, որ ռիսկի գնահատման մարմին չկա, բայց դրա առկայության պարտադրանքը սահմանված է օրենքով»,-ասաց Պիպոյանը։

Նա սննդի անվտանգության ոլորտում կառավարման համակարգի դերը համեմատում է հակաօդային պաշտպանության հետ, երբ այն չի գործում, կամայական վտանգ կարող է մուտք գործել սննդի շղթա։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ը նշվում է  որպես Սննդի անվտանգության միջազգային օր։ Օրվա առթիվ ՍԱՏՄ-ն Աղվերանում կազմակերպել էր «Անվտանգ սնունդ՝ ամուր առողջություն» խորագրոց միջոցառում, որի ընթացքում տեսչական մարմնի, փորձագիտական, գիտական շրջանակաների ներկայացուցիչները բարձրաձայնեցին խնդիրների մասին, ներկայացրեցին դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, խոչընդոտները։ Միջոցառմանն աջակցել էր «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի  «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը։











Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}