Քաղաքական 14:27 18/06/2022 Հայաստան

«Ռազմականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանն իր փաստաբանական խմբի միջոցով փոխանցել է Հայաստանի ճակատագրական ընտրությունը» երեք շարքից բաղկացած հոդվածաշարի երրորդ մասը։

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում» հոդվածում Ավետիք Չալաբյանն անդրադարձել է Հայաստանի օրակարգային խնդիր հանդիսացող ռազմականացման, ռազմարդյունաբերության զարգացման անհրաժեշտությանը, ժամանակակից բանակային համակարգի մոդելի փոփոխությանն  ու այդ ամենին ուղղված հնարավոր միջոցներին և ուղիներին։

• Պատահական չէ, որ սկզբնական շրջանում Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջանի» մասին ակնհայտ կեղծ և սին գաղափարն այդպիսի դրական արձագանք գտավ հասարակության լայն շերտերում։ Երեք տասնամյակների ընթացքում վերապրելով երկու լայնամասշտաբ պատերազմ, դրանց միջակայքում գտնվելով քրոնիկ ռազմական գործողությունների մեջ, չունենալով իրական անվտանգության զգացում՝ հայաստանյան հասարակությունն առավել քան կարիք ունի խաղաղության և նվազագույն անվտանգության զգացման, և դա արդարացի է։ Սակայն արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է ապառազմականացման, մեր ոխերիմ հարևանների համար անվտանգ դառնալու միջոցով, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, թե՞ ուղիղ հակառակն է պետք անել։

• «Ռազմականացում չի նշանակում պարզապես մեծ բանակ, այլ վերաբերվում է պետության կազմակերպման բոլոր ասպեկտներին։ Ռազմականացված պետության մեջ պետական եւ մասնավոր հատվածի բոլոր կառույցները պետք է հստակ ծրագրեր ունենան խաղաղ ժամանակ պաշտպանական կարողություններն ամրապնդելու եւ պատերազմական գործողություններում առաջադրանքներ կատարելու համար: Ցանկացած տնտեսական, սոցիալական կամ բնակելի օբյեկտ նաև ռազմական նշանակություն պետք է ունենա, և պատերազմի պարագայում պետք է ընդունակ լինի ծառայել երկրի պաշտպանության նպատակներին։ Երկրի բնակիչները փոքր տարիքից պետք է պատրաստվեն նրա պաշտպանությանը, դա վերաբերվում է թե՛ նրանց ոգու դաստիարակությանը, թե՛ ֆիզիկական մարզմանը, թե՛ տեխնիկական գիտելիքներին, և ի վերջո՝ մարտական պատրաստությանը, որը բերում է նրան, որ ցանկացած պահի երկիրը կարող է իր տրամադրության տակ ունենալ մեծածավալ մարտական ռեսուրս։ Այս ամենը պետք է ղեկավարվի պետության կողմից, սակայն մասնավոր կառույցները ևս պետք է ակտիվորեն ներգրավվեն նույն խնդիրների լուծմանը»։

• «Ռազմականացված երկրում առաջնային նշանակություն ունի ռազմական արդյունաբերությունը, այն պետք է կարողանա ստեղծել բարդ մակարդակի համակարգեր եւ կարողանա դրանք իրապես կիրառել ռազմադաշտում։ Այն ոչ միայն պետք է բավարարի սեփական բանակի պահանջները, այլև դառնա մրցունակ գլոբալ մասշտաբով և արտահանման եկամուտներ ապահովի երկրին (համեմատության համար՝ 2021թ Իսրայելի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է Հայաստանի տնտեսության ամբողջ համախառն արդյունքին)»։

• «Այսօրվա բանակի թվաքակազմի 2/3-ը հետևակն է, ընդ որում՝ հիմնականում մարտական պահպանություն իրականացնող։ Ապագա բանակում մարտական պահպանության խնդիրները պետք է համատարած ավտոմատացվեն, նրանում ներգրավված անձնակազմը՝ նվազեցվի»։

• «Ավտոմատացումը, արհեստական ինտելեկտի կիրառմամբ ցանցային կենտրոնացված կառավարման համակարգի ստեղծումը, բանակը միասնական, բայց մևնույն ժամանակ շատ ճկուն հետախուզական հարվածային համակարգի վերածելը պետք է դառնա հողի վրա և օդում մարտական գործողություններ իրականացնելու նոր եղանակ: Միևնույն ժամանակ, պետք է օգտագործել դեցենտրացիայի մեթոդներ զորքերի կառավարման մեջ, որի դեպքում յուրաքանչյուր տակտիկական միավոր պետք է կարողանա ինքնուրույն կատարել առաջադրանքը: Ժամանակն է, իսկապես, ներմուծել հրամանադրում առաջադրանքը»։

• «Քանի որ գործող պետական բյուջեն արդեն իսկ լարված է (թեև խնայողության որոշ հնարավորություններ կան, մասնավորապես՝ պետական ապարատի և ոստիկանության օպտիմիզացիայի միջոցով), ռազմական ծախսերի ավելացումը հնարավոր է երեք աղբյուրներից.

Ա) պետական եկամուտների ավելացում, ընդ որում՝ հասցեական հենց պաշտպանական ծախսերի համար (այսօրվա պարտադիր մուծումները Զինծառայողների ապահովագորության հիմնադրամ դրա լավ օրինակն են)

Բ) Սփյուռքից հասցեական միջոցների ներգրավում ներդրումների տեսքով, ինչպես նաև քաղաքացիության դիմաց տարատեսակ վճարովի ծառայությունների միջոցով, (օրինակ իրենց բնակության երկրում ընտրությունների մասնակցության իրավունք)։

Գ) Դաշնակից պետություններից անհատույց կամ արտոնյալ պայմաններով աջակցություն։ Այստեղ կարևորվում է դաշնակիցների շրջանակի ընդլայնումը և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը»։

«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում» հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ https://mediamax.am/am/column/121323/
«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. https://mediamax.am/am/column/121315/
«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք» https://mediamax.am/am/column/121318/
«Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում» https://mediamax.am/am/column/121320/

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը նաև հիշեցնում է,  որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․ «Ադրբեջանի կողմից օկուպացված...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}