Քաղաքական 15:38 21/06/2022

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։ 

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը տարածել է հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը  խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։

Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։

Հարգելի՛ հայրենակիցներ,

2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։

Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։

Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:35
Պաշտոնից ազատում ՝ ՀՀ քննչական կոմիտեում
Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
 Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
20:04
Փարիզում օդորակիչներով խանութներին տուգանել են՝ դռները բաց լինելու համար
Առաջին տուգանքները տրվել են փարիզյան խանութներին, որոնք երկար ժամանակ բացում են իրենց դռները, երբ սենյակում միացված է օդորակիչը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
19:56
Շախմատիստներիը պարգևատրվել են ոսկե մեդալներով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Աղավնոն կպահպանվի,եթե լինի հանրային համախմբում․․․
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, որն այժմ գտնվում է Աղավնոյում, գրում է․ «Աղավնոյի բնակիչների հետ խոսում էինք փողոցում, մեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
19:29
Զորացրման հանդիսավոր արարողություն
N զորամասում օգոստոսի 10-ին կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր միջոցառում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քոքոբելյանի հորն անվնաս վերադարձնելու դիմաց գումար են պահանջել․ Ոստիկանություն
Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:06
Դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժվել է
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի...
Աղբյուր` Panorama.am
18:55
Վրաստանի հայաբնակ Չանախչի գյուղն ունի ջրի ու ասֆալտապատման խնդիր
Վրաստանում շարունակում են արդիական մնալ այնպիսի խնդիրներ, որոնք բնակչությանը զրկում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Այս խնդիրները,...
Աղբյուր` Panorama.am
18:43
Երկու քաղաքացի լողալով հեռացել են ափից մոտ 70 մետր, փրկարարներն օգնության են հասել
Օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում...
Աղբյուր` Panorama.am
18:31
Հրաձիգները վերադարձել են աշխարհի առաջնությունից
Այսօր Ֆրանսիայից վերադարձել են հայ հրաձիգները։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի առաջնությունում։...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը․ Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գրում է․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Զիկատար» պետական արգելավայրը կրկին էլեկտրաֆիկացվել է
«Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում  տեղեկացնում է,որ «Զիկատար»...
Աղբյուր` Panorama.am
18:05
Գնդեվազցիներն ընդդեմ ՇՄՆ-ի և ՏԿԵՆ-ի 8 տարվա դատավարությունը մոտենում է ավարտին
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ն հայտնում է․ Գնդեվազցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
18:03
Հայաստանի և Թուրքիայի բանագնացները կհանդիպեն Կարսում՝ ԱԳՆ-ի, առևտրի և տրանսպորտի ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ
Երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Երևանի և Անկարայի ներկայացուցիչների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հին ավտոբուսները կփոխադրվեն նոր հավաքակայան
Երևանի քաղաքապետարանն Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող ծրագրով Թևոսյան փողոցում գտնվող ավտոբուսների հիմնական հավաքակայանն առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
17:51
Բեյրութի բանկի պատանդառուն հրաժարվում է իր իսկ ավանդից իրեն առաջարկված փրկագնից
Զինված ավանդատու Բասեմ Հուսեյնը, որը պատանդներ էր վերցրել Բեյրութի կենտրոնում գտնվող բանկում, մերժել է իր ավանդից 10,000 դոլար տալու բանկի...
Աղբյուր` Panorama.am
17:48
303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում
հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով
Աղբյուր` Panorama.am
17:35
Վրացի պատգամավորները ԱՄՆ դեսպանատանը մեղադրում են վրացական իշխանություններին տապալելու փորձի մեջ
Վրացական «Ժողովրդի իշխանությունը» հասարակական կազմակերպությունը մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատանը ներկայիս իշխանություններին...
Աղբյուր` Panorama.am
17:29
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Ընդհանուր իրավասության դատարանի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Պետք է իշխանությունից պահանջել, որ երկիրը պահեն, չծվատեն ու նվիրեն ուրիշին. Կարինե Նալչաջյան
«Թշնամին հետևողականորեն մտածված ձևով կոտրում է մեր դիմադրողականությունը»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց հոգեբան Կարինե...
Աղբյուր` Panorama.am
17:08
Դավիթ Բաբայան. Լաչառն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես
Լաչառնն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես։
Աղբյուր` Panorama.am
16:55
Նոր Զելանդիայի խորհրդարանը միջնորդագիր է ստացել՝ ՌԴ դեսպան Զուևին արտաքսելու պահանջով
Նոր Զելանդիայի խորհրդարանը խնդրագիր է ստացել՝ Ռուսաստանի դեսպան Գեորգի Զուևին երկրից վտարելու և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:46
Հասրաթյան. Եվ այս ամենն այն դեպքում, երբ, ինչպես իրականությունից անտեղյակ «ներկաններն» են բարբաջում «զինվորը՝ սոված էր ու մերկ»
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Հետևելով ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Շվեդիան արտահանձնում է Թուրքիայի քաղաքացուն, որը հետապնդվում է իսլամից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու համար
Շվեդիայի կառավարությունը որոշել է թագավորությունից արտահանձնել անձին, ում անունը ներառված է այն մարդկանց ցուցակում, որոնց արտաքսումը պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարը վտանգված է
Կոտայքի մարզի Բջնի համայնքի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է և մասամբ փլուզվել, ինչի արդյունքում տանը գտնվող Հենրիկ Սիրավյանի...
Աղբյուր` Panorama.am
16:02
Բանկի ավանդատուի գումարը խարդախությամբ հափշտակելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ավանդատուի՝ առանձնապես խոշոր չափերով գումարները...
Աղբյուր` Panorama.am
15:55
Օգոստոսի 12-ին Հրազդան քաղաքում տեղի կունենան Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ
«Կառավարությունը կարևորում է երիտասարդության ոլորտը, քանի որ յուրաքանչյուր պետություն ունի կայուն զարգացման հնարավորություն, եթե պատրաստ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}