Առողջություն 16:46 23/06/2022 Հայաստան

Ինչու է Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում խմելու ջուրը դարձել տաք ու անհամ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երևանի մի քանի վարչական շրջանների բնակիչները բողոքում են՝ ծորակից եկող ջուրը տաքացել է, համը՝ վատացել։ Ջրի համի փոփոխությամբ են շատերը պայմանավորում երեխայի կամ էլ ընտանիքի մեկ այլ անդամի փորլուծությունը, փսխումը։

«Խմելու ջուրն Էրեբունիում չխմելու է դարձել. ես եռացնում եմ կամ սառույց սարքում ու հետո օգտագործում, ճար չկա»,-ասում է քաղաքացիներից մեկը։

«Մեր տանն էլ են այդ ջուրը խմում, մի քանի օր առաջ, որ լրիվ անցան խորքային ջրի, երեխեքի մոտ աղիքային խնդիրներ եղան։ Հիմա ջուրը սառցախցիկում սառեցնում ենք, հալեցնելուց հետո խմում, նույն եռացման էֆեկտն է, այլ ելք չկա դեռ»,-խնդրի լուծման սեփական տարբերակը ներկայացնում է մեկ այլ էրեբունիաբնակ։

«Մենակ Էրեբունին չի, Մալաթիա-Սեբաստիայի ջրերն էլ զգալին փոխվել են դեպի վատը»,-հայտնում է Երևանի մյուս ծայրամասում ապրող քաղաքացին։

Panorama.am-ը գնացել է երևանցիների բողոքների  հետքերով՝ պարզելու, թե ինչո՞ւ է փոխվել ջրի համը, ի՞նչ հնարավոր հետևանքերի կարող է հանգեցնել փոփոխությունը։

«Վեոլա ջուր» ընկերությունում ընդունում են՝ Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանների, Շենգավիթի Արին Բերդ փողոցի, ինչպես նաև Արարատի մարզի Մասիսի շրջանի մի քանի գյուղերի բնակիչները, որոնք սովոր են  Արզականի, Գառնու ջրամբարների փափուկ ու սառը ջրին, բողոքելու իրավունք ունեն։

Ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն ասում է՝ ամռան ամիսներին, երբ վայրկյանում ջրի սպառումն ավելանում է ավելի քան  5 հզ լիտրով, ստիպված են ընտրություն կատարել. կամ պետք է բնակիչները մնային առանց խմելու ջրի, լինեին ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ, կամ էլ ստիպված են այդ երկու ջրամբարների ջրին խառնել Արարատի մարզի խորքային արտեզյան հորերի ջուրը։

«Մենք դիլեմայի առջև ենք կանգնած։ Արտեզյան ջուրը խառնում ենք Գառնիի, Արզականի ջրին։ Արտեզյան ջուրը համապատասխանում է ներկայացվող պահանջներին, չափանիշներին, սակայն իր որակով, բաղադրությամբ զիջում է լեռներից եկող ջրին»,-նշում է ընկերության ներկայացուցիչը։

Նրա խոսքով, որ այս որոշումն այնքան էլ իրենց սրտով չի, նախ ուզում են, որ բողոքներ չլինեն, ապա հզոր պոմպերն աշխատելու հետևանքով մեծանում է էլեկտրաէներգիայի ծախսը։



«Այնպես որ, առաջինը մենք ենք շահագրգիռ, որ խորքային արտեզյան հորերի ջուրը քաղաքացիներին չտանք։ Բայց շոգերն ընկելուն պես մենք ստիպված ենք նման քայլի գնալ։ Ամռանը սպառած ջրի 25 տոկոսը ծախսվում է  ոռոգման նպատակով, մարդիկ բակերում ծառ, ծաղիկ են ջրում։ Ահա այստեղից է գալիս խնդիրը։ Եվս 25 տոկոս ջուր հայթայթել մենք կարողանում ենք միայն, ցավոք, Արարատյան  խորքային հորերն աշխատեցնելով»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ 2000 թ. Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում ջրի 90 տոկոսը ստացվում էր այդ հորերից։

Մուրադ  Սարգսյանի խոսքով, եթե այսօր անձրև գա, ընկերության ոչ մի պոմպ չի աշխատի,  բնակիչներն էլ կստանան Գառնիի, Արզականի մաքուր ջուր։

«Մեր կարգավարական կետում առաջին մոնիտորը ցույց է տալիս եղանակի մասին կանխատեսումները։ Եթե այդ օրն անձրև է գալիս, մենք ջրի պրոբլեմ չունենք, քանի որ մարդիկ չեն ոռոգում։ Դրա համար օր կա մեզ մոտ մեկ պոմպ է աշխատում, օր կա՝ երկու պոմպ, օր էլ կա, ընդհանրապես անջատում ենք։ Մենք խառնում ենք այդ ջուրը, որպեսզի ճնշում ապահովենք»,-մանրամասնեց ընկերության ներկայացուցիչը։

Արտեզյան հորից դուրս գալու պահին ջուրն ունի 13 աստիճան տաքություն, տեղափոխման ընթացքում ևս մի քանի աստիճանով տաքանում է, խողովակներում էլի տաքանում է։ Սարգսյանի խոսքով, նաև դրանով է պայմանավորված վատ համը։



«Ամեն ջրի մեջ էլ կա մագնեզիում, կալցիում և այլն։ Տաքի պարագայում հատկապես քիմքը դրանք ընկալում  է։ Ջրի կոշտությունը  ցույց է տալիս, թե  1 դմ խմ ջրում քանի մգ նյութեր են տարրալուծված։ Իսկ լեռներից եկող ջրում, որը կոչվում է թավշյա, այդ տարրերը քիչ են, ջուրը սառն է՝ 8-9 աստիճան, բացի այդ էլ դրանում միկրոէլեմենտներ չկան։ Գառնիի, Կաթնաղբյուրի ջրից հետո, իհարկե, մարդիկ բողոքելու են։ Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք անում, ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկա»,-ասաց նա։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, երեկ են ստացել Էրեբունիի տարբեր հասցեներից նմուշառված ջրի վերջին լաբորատոր քիմիական փորձաքննության արդյունքները։ Դրանց համաձայն, որևէ շեղում սահմանված նորմերից չկա։

Մանրէաբանական հետազոտության արդյունքները կլինեն մի քանի օրից։ Կենտրոնը  պարբերաբար երևանցիներին մատակարարվող ջուրը փորձաքննության է ենթարկում։

«Բնակիչների մեծ մասի բողոքներն այս պահին վերաբերում են համին, ժողովրդի լեզվով ասած, ջուրը չի կշտացնում։ Սա  գալիս է կոշտությունից, ինչն էլ պայմանավորված է կալի- և մագնի աղերի առկայությամբ։ ԱՀԿ տվյալների համաձայն, դրանք օրգանիզմի վրա ազդեցություն չեն ունենում, ինչպես ներմուծվում են օրգանիզմ, այնպես էլ դուրս են գալիս։ Բայց քիմքի համար այն համային խնդիր է առաջացնում, սակայն վտանգավոր չեն առողջության տեսանկյունից»,-ասաց նա։

ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց՝ ջրի հետևանքով բռնկումներ չկան։

2022-ի ընթացքում այսօրվա՝ հունիսի 23-ի դրությամբ արձանագրվել է աղիքային սուր վարակիչ հիվանդությունների յոթ բռնկում, որից երեքը եղել են ջրային ծագման, չորսը՝ սննդային։ Երևանում գրանցվել է երկու բռնկում, երկուսն էլ սննդային ծագման։

«Ջրով պայմանավորված բռնկումներ ունեցել ենք Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում այս տարվա հունվարին, տուժել է 18 մարդ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ ապրիլին 10 հիվանդ, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում մայիսին տուժել է 23 մարդ»,-վիճակագրությունը ներկայացրեց Գրիգորյանը։

Փորլուծությունը, փսխումը ջրի հետ կապով քաղաքացիներին բժիշկ-համաճարակաբանը հիշեցնում է, եթե պատճառը ջուրը լիներ, ապա թունավորման առանձին դեպքեր չէին լինի, դրանից կտուժեին կամ ամբողջ շենքի, բակի, թաղամասի բնակիչները։

«Առանձին դեպքերը ջրի հետ կապելը մի քիչ ավելի դժվար է»,-ասաց Գրիգորյանը։

Ջրով պայմանավորված աղիքային սուր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ջուր խմելուց առաջ ծորակը մի քիչ բաց թողնել, որ հոսի, մաքրվի, Էքսկուրսիաների ժամանակ պետք է խուսափել բնական աղբյուրներից ջուր խմել, քանի որ դրանց կեղտոտվելու հավանականությունը մեծ է, պետք է խուսափել անծանոթ, անկազմակերպ վայրերում  կուտակված ջրում, ջրականգերում լողալուց։

«Երբ զգում են ջրի համի, հոտի, գույնի փոփոխություն, ջրում տեսնում են ինչ-որ մնացորդներ, պետք է խուսափեն այդ ջուրը խմելուց, դրանով խորհուրդ չենք տալիս  նույնիսկ ափսեներ, բանջարեղեն լվալ, լվացվել, քանի որ հնարավոր է՝ վթար է եղել ինչ-որ տեղ։ Նման կանխարգելման միջոցներով կարելի է խուսափել մեծ բռնկումներից»,-հորդորեց բժիշկը։

«Վեոլա ջուր» ընկերությունից հայտնում են՝ Գառնիի, Արզականի ջրին արտեզյան ջրեր ստիպված են խառնել մինչև սեպտեմբերի կեսերը։


Լուսանկարները (հեղ. Լիլիան Գալստյան) արվել են այսօր՝ հունիսի 23-ին, Էրեբունի վարչական շրջանում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}