Տնտեսություն 16:18 23/06/2022 Հայաստան

Դոլարի արժեզրկումը պայմանավորված է Հայաստանում արտարժույթի մեծ ներհոսքով. տնտեսագետներ

Դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ գնալով նվազում է՝ վերջին մեկ ամսում կրճատվելով մոտ 45-50 դրամով։ Մասնագետները նշում են, որ դրամի արժևորումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ 

Տնտեսագետ Հայկ Մնացականյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով դոլարի փոխարժեքի նվազման պատճառների մասին, նշեց, որ արտաքին գործոններից են միջազգային շուկայում նավթի, հանքահումքային ապրանքների գների աճը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը։

Ինչ վերաբերում է ներքին գործոններին, տնտեսագետն առանձնացրեց այն, որ տրանսֆերտների տեսքով արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներn էապես աճել։ Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունով պայմանավորված ՏՏ ոլորտի մի շարք ռուսական ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել Հայաստանում, ինչի արդյունքում Հայաստանում դոլարի մեծ ներհոսք կա։

«Բացի այդ, ամռանը հաճախ ունենում ենք դոլարի փոխարժեքի նվազում՝ պայմանավորված, զբոսաշրջիկների ներհոսքով, որի հետևանքով ևս ավելանում է արտարժույթի քանակը մեր երկրում»,- ասաց տնտեսագետը։

Դրամի արժևորման պատճառներից մեկն էլ, ըստ Հայկ Մնացականյանի, ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն է։ Նրա խոսքով՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով և շուկայից պարբերաբար դոլար ձեռք բերելով, նպաստել է դրամի արժևորմանը։

«Բնականաբար, էներգակիրների դիմաց ռուսական ռուբլով վճարումը ևս բերել է դոլարի արժեզրկմանը։ Այսինքն՝ դոլարի նկատմամբ պահանջարկն այդ մասով նույնպես նվազել է»,- ընդգծեց տնտեսագետը։

Ակնհայտ է, որ էժան դոլարը պետք է նպաստեր ներկրվող ապրանքների գների նվազմանը, սակայն Հայաստանում գներն օրեցօր բարձրանում են։ Հայկ Մնացականյանի գնահատմամբ, երբ միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գներ թանկանում են, Հայաստանում որոշ տնտեսվարողներ առիթը բաց չեն թողնում գերշահույթ ստանալու համար, ինչի արդյունքում մի շարք ապրանքներ սկսում են թանկանալ։

Տնտեսագետի խոսքով՝ այստեղ լուրջ անելիքներ ունեն համապատասխան պետական կառույցները, որոնք պետք է հետևողական լինեն և թույլ չտան, որ անհարկի թանկացում լինի։ «Գոնե այն ապրանքները, որոնք միջազգային շուկայում չեն թանկացել, մեր երկրում էլ դրանց գինը պահպանվի»,- ընդգծեց նա։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ այն կարծիքն է, որ Կենտրոնական բանկին ձեռնտու է դրամի արժևորումը, քանի որ դրանով փորձում է լուծել գների կայունության հարցը։

Նրա խոսքով՝ 2022 թ-ի համար ԿԲ-ն նախանշել է 5,5 տոկոս գնաճ, սակայն փաստացի՝ հունվար-մայիսին գնաճը կազմել է 7.7%, իսկ միայն մայիսին՝ 9%։ «Ակնհայտ է, որ ԿԲ-ն հեռու է իր նպատակից, բայց փորձում է ամեն գնով զսպել գնաճը։ Դրա արդյունքում շուկայում ունենում ենք դրամի արժևորում»,- ասաց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ թեև Կենտրոնական բանկը հայտարարում է, որ չի միջամտում արտարժույթի շուկայում տիրող իրավիճակին, բայց գործնականում հաճախ է միջամտել։

«Օրինակ, երբ 2020 թվականին դրամն էր արժեզրկվում, ԿԲ-ն դա կանխելու համար տասնյակ միլիոն դոլարներ էր ներարկում տնտեսության մեջ։ Հիմա մենք ունենք դոլարի ավելցուկ՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Առաջինն այն է, որ մեծ քանակությամբ դոլար է մտնում Հայաստան ռուս տուրիստների, գործարարների միջոցով, նաև ունենք հանքահումքային ապրանքների արտահանման աճ, ինչի հաշվին դոլարի հոսքը մեր երկիր ավելացել է։ Միաժամանակ ունենք դոլարի նկատմամբ պահանջարկի նվազում։ Գիտեք, որ գազի դիմաց այսօր մենք  ռուսական ռուբլով ենք վճարում, այսինքն՝ ներքին շուկայում դոլարի պահանջարկը նվազել է, իսկ ռուբլու նկատմամբ՝ ավելացել։ Բնական է, որ այս ամենն իր ազդեցություն է թողնելու»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Նա նաև նշեց, որ մարտի 15-ին ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ 8 տոկոսից հասցնելով 9,25%-ի, ինչը ևս նպաստել է դրամի արժևորմանը։

«Ըստ ԿԲ-ի հաշվարկների՝ որքան արժեզրկի դոլարը, այնքան ներկրվող ապրանքների գները շատ չեն բարձրանա, բայց գործնականում այդ ապրանքների գները շարունակում են աճել։ Իհարկե Հայաստանում ոչ այն չափով են թանկացել, որքան համաշխարհային շուկայում, սակայն երբ դրսից եկող գումարները կրճատվեն, ապա հնարավոր է մեկ-երկու օրվա ընթացքում դրամը կտրուկ արժեզրկվի և գնաճ նկատվի»,- ասաց Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ դոլարի արժեզրկման հետևանքով տուժում են նաև ոչ հանքահումքային ապրանքներ արտահանողները, որոնց շահութաբերությունը նվազել է 15-20 տոկոսով, բացի այդ, վնասներ են կրել ՏՏ ոլորտի կազմակերպությունները, քանի որ դրանք հիմնականում պայմանագրեր ունեն արտերկրի ընկերությունների հետ և դոլարով են գումար ստանում, իսկ իրենց աշխատողներին վճարում են դրամով։

Տնտեսագետն ընդգծեց, որ մեծ վնասներ է կրում նաև զբոսաշրջության ոլորտը։ «Եթե զբոսաշրջային փաթեթը դեպի Հայաստան նախկինում կազմում էր 700-800 դոլար, հիմա այն շուրջ 1000 դոլար է։ Այդ գումարով զբոսաշրջիկները կարող են այլ երկրներում էլ հանգստանալ։ Ի դեպ, իրանցիների հոսքի կրճատումը ևս դրանով է պայմանավորված։ Հանգիստը Հայաստանում  թանկացել է»,- ասաց Սուրեն Պարսյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:00
ՆԱՏՕ-ի երկրները հունիսի 29-ին պաշտոնապես դաշինք կհրավիրեն Ֆինլանդիային և Շվեդիային
Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները Մադրիդում կայացած հանդիպումից հետո համաձայնագիր են ստորագրել, որը հաշվի է առնում...
Աղբյուր` Panorama.am
20:42
«Կներե՛ս, սիրելի՛ 137.1, կներես…»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Որքա՜ն եմ կարոտելու այս խտրական, խիստ քաղաքական գրությունները, որոնց հիման վրա «բուսնում...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը գրում է․ ««Հուսով ենք, որ Հայաստանից...
Աղբյուր` Panorama.am
20:38
Արցախում արևածագ լինելու՛ է․ Աբրահամ Գասպարյան
Հաղորդավար, լրագրող Աբրահամ Գասպարյանը գրում է․ «Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազ չի լինելու: «Արցախգազ»-ն ասում է՝...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մետաքսե Հակոբյան. Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել
Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Ուժեղ ենք, պինդ ենք, չենք թուլանում, չենք ընկճվում, իրականությունից կտրված...
Աղբյուր` Panorama.am
20:03
9-րդ դասարանցիների «Հայոց լեզվի» պատասխանները
Հունիսի 28-ին հանրապետության հիմնական դպրոցի 33 910 շրջանավարտ՝ 9-րդ դասարանցի, ավարտական կենտրոնացված քննություն է հանձնել հայոց լեզվից:...
Աղբյուր` Panorama.am
19:59
Պին՞դ եք
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «2020-21թթ․ Հանձվել է Արցախի 75%-ը, թշնամին գրավել է Գորիս-Կապան ճանապարհը․․․ -Համաձա՛յն...
Աղբյուր` Panorama.am
19:40
Վերջնարդյունքում վճռվելու է՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի...
Աղբյուր` Panorama.am
19:38
Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հուլիսի 5-19-ը բացակայել երկրից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն...
Աղբյուր` Panorama.am
19:22
Տիգրան Աբրահամյանի խորհուրդը Սահակ Սահակյանին
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Այս իշխանության պարագայում այս դատավորը չէր կարող օբյեկտիվ դատական ակտ կայացնել․Հակոբ Մարտիրոսյան
Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում  փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, գնահատելով դատական նիստի ընթացքում  դատավորի դրսևորած...
Աղբյուր` Panorama.am
19:09
ՔՊ-ն ԱԺ պաշտոններից հեռացրել է Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից...
Աղբյուր` Panorama.am
18:37
Այն, ինչ արեց դատավոր Բիշարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար էր․ Մինասյան
«Ակնհայտ էր, որ հատկապես երկվա դատական նիստի ընթացքում դատավոր Բիշարյանի կողմից ցուցաբերած վարքագիծն, ինչպես նաև դատախազների...
Աղբյուր` Panorama.am
18:18
Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Երևանում հրդեհ է բռնկվեծ ասֆալտի գործարանում
Հունիսի 28-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աերացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց...
Աղբյուր` Panorama.am
18:06
Դատարանը մերժեց բողոքը և Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի
«Թուրք», «մեռնելը երազանք դառնա»
Աղբյուր` Panorama.am
17:58
Գագիկ Բեգլարյանից և փոխկապակցված անձանցից 16.8մլրդ դրամի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումն ընդունել է վարույթ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
«Արդեն մտածում եմ, որ երևի հերթով պետական գործիչների դեմ միջնորդություններ ներկայացնենք։ Ստացվում է, որ ծնողներիս հետագա կյանքը...
Աղբյուր` Panorama.am
17:50
Արցախի համար մշակված և ներդրված է զինվորական ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ. Սահակ Սահակյան
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կյացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է այս պահին միայն պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
17:43
Րաֆֆի Ասլանյան. Սա է այսօրվա իշխանության դեմքը
Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
17:35
Կնասպանության հերթական դեպքը՝ Խարբերդում
Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ: Նույն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կարեն Վրթանեսյան. ...Ուրեմն այլևս էլիտա չես
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է. «Այն ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Փաշինյանի դեմ բողոքը քննող դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:11
Մակրոնը հույս ունի, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի մինչև 2022 թվականի ավարտը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
Վերաքննիչ դատարանում Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայի հակամարտությունում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լենինգրադի մարզի լճում հայաստանցի է խեղդվել
Անցած օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ջրամբարներում երեք տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է 78.ru-ն՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արարատի դատախազության կողմից հայտնաբերվել է փողերի լվացման դեպք
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Ռուսական կողմից բեռնատարների համար Լարսի ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}