Արմեն Աշոտյան. Պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը, թե՞ բարդացրեց
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Կարծիքներ եմ տեսնում երեկ Եվրոպական Միության կողմից Ուկրաինային տրամադրված ԵՄ անդամի հավակնորդ կարգավիճակի հետ կապված։
Ոմանք պնդում են, թե պատերազմն արժեր այս որոշմանը։
Դնելով մի կողմ բոլոր աշխարհաքաղաքական հարցերը՝ առաջարկում եմ մի պարզ վերլուծություն։
Մինչև պատերազմ նման կարգավիճակ ստանալու համար Ուկրաինային պետք էր ընդամենը արագացնել և արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Երեկ կայացած որոշման ապագայի հետ կապված ԵՄ պաշտոնյաները բանաձևել են Ուկրաինայի անելիքները հետևյալ կերպ.
1. Կանգնեցնել պատերազմը։
2. Վերականգնել երկիրը։
3. Արագացնել և արդյունավետ դարձնել լայնածավալ բարեփոխումների գործընթացը։
Հիմա դատեք ինքներդ. պատերազմը հեշտացրե՞ց Ուկրաինայի եվրոպական երազանքի իրագործումը թե՞ բարդացրեց»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 450 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- ԵԽ-ն Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ շնորհեց
- ԱՄՆ-ը կարող է հայտարարել Ուկրաինային 500 միլիոն դոլարի նոր ռազմական օգնության մասին
- ՌԴ ԶՈւ-ի գերճշգրիտ զինատեսակների խոցման հետևանքով զոհվել է 500 ուկրաինացի զինվորական
- Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայում հակամարտությունը միտումնավոր ձգձգելու մեջ