Իրավունք 10:16 24/06/2022 Հայաստան

Լոռու մարզում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել:

Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները: Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ:

Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի,  Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության:

22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Տոյվո Կլաարն արձագանքել է հայ սպա Գերասիմ Առաքելյանի գնդակահարությանը
«Մտահոգիչ հաղորդագրություն՝ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների ու մահվան դեպքերի մասին»,- X -ում գրել է Հարավային Կովկասի և...
Աղբյուր` Panorama.am
23:12
Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Որքա՞ն կարելի է հանուն իշխանության ձևացնել, թե ամեն ինչ լավ է ու դուք էլ տիրապետում եք...
Աղբյուր` Panorama.am
23:01
Կաթողիկոսն անդրադարձ կատարեց մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորին: «Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ցոլակ Ակոպյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը, որն օրինական չէ.Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 30-ին իր կայքում անդրադարձել է Ցոլակ Արամի Ակոպյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ունե՞ք պատասխան տալու տիեզերական սիրո այս երջանկությունը տիեզերական մասշտաբի ողբերգության վերածելու համար.Ռուզան Ղազարյան
Աշխատանք և Հայրենիք ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը գրում է.   «Հեեեյ, ո՞վ կա այդտեղ․․․ Ո՞վ պետք է պատասխան տա այսօր...
Աղբյուր` Panorama.am
22:22
Time ամսագիրը Վլադիմի Պուտինին առաջադրել է Տարվա մարդ անվանակարգում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան Time ամսագրի վարկածով առաջադրվել է տարվա մարդ կոչմանը: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը : Հաղթողի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Էսօր մեր Գաբբիին բարեհաջող վիրահատել են. Արմեն Մարտիրոսյան
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրում է. Ֆանաստիկ նորությամբ եմ եկել: Էսօր մեր Գաբբին բարեհաջող...
Աղբյուր` Panorama.am
21:33
Ի՞նչն է դաձել էջմիածնում աշակերտի մահվան պատճառ. ՔԿ-ն մանրամասներ տրամադրեց
18.11.2023թ-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվելէջմիածին քաղաքի 15-ամյա բնակիչ Ն. Հ.-ն, ով նույն օրը դուրս է գրվել։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Հայաստանում հիմա փորձում են ապացուցել, որ հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող մեր...
Աղբյուր` Panorama.am
20:52
Անի Զախարյանը՝ ՀՀ դատախազությանը
Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանը 2023թ.-ի նոյեմբերի 22-ից՝ Հայրենատիրության օրվանից նախաձեռնել է խաղաղ,...
Աղբյուր` Panorama.am
20:39
Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է. Հասրաթյան
Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սահմանին սադրանքներ իրականացնելով՝ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության գործընթացը մտցնել փակուղի․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչների մուտքը Լիտվիա կարգելվի 2024թ․-ից
Լիտվայի ՊՆ-ն Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում որտեղից չեն կարող զինվորականներ մուտք գործել Լիտվա։ Լիտվայի Պաշտպանության նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
20:12
Կառուցողական ընդդիմության հերթական ձախողումը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:56
Վերարտադրվելով Փաշինյանը ցանկանում է լուծել երկու խնդիր․ Վիգեն Հակոբյան
2024թ․-ին հնարավոր ընտրությունների անցկացման թեման շրջանառվում է իշխանության ներկայացուցիչների կողմից, որը հետապնդում է երկու նպատակ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը
փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․ «Այսօր քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անունից ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իջևանում բացառիկ երկվորյակների ծնունդ է գրանցվել
Վարդապետյան ընտանեկան բժշկության կենտրոնը տեղեկացնում է․ «Բացառիկ երկվորյակներ միևնույն քաշով և հասակով  03.12.2023թ....
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաթումիում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում հաղթողներ ունենք
Հայաստանի Սեղանի թենիսի Ֆեդերացիան հայտնում է․   «Ինչպես և սպասվում էր մեր մարզիկները լավագույն կողմերով դրսևորեցին իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հրդեհ Լեռնանցք գյուղում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանցք գյուղ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:47
Զոհված պայմանագրային զինծառայող Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր, փոքր երեխա ուներ
MediaHub-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է․ որ այսօր Վայոց ձորի դիրքերից մեկում զոհված պայմանագրային զինծառայողը Եղեգնաձորից է։...
Աղբյուր` Panorama.am
18:39
Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից քահանայական կարգի մեջ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մատվիենկոն հղիության արհեստական ​​ընդհատմանը կողմ է միայն երկու պատճառով
Մատվիենկոն դեմ է եղել հղիության արհեստական ​​ընդհատման արգելքին, սակայն նշել է դրանց միայն 2 պատճառ։ Այս մասին հայտնում է РБК-ն։...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ուսուցիչներով 2 տարի բոլոր կառույցներին դիմում ենք, խնդրում, իրենք մեզ ուղղակի չեն լսում. Շողեր Բաբայան
«Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանն առաջարկ է արել ուսուցիչներին՝ գտնել կամ ստեղծել...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արգիշտի Հակոբյանը աշխարհի պատանիների առաջնության չեմպիոն է
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Հուժկու հարվածներ, չեմպիոնական մենամարտ՝ Արգիշտի Հակոբյանը աշխարհի պատանիների...
Աղբյուր` Panorama.am
18:06
Անուշ Պողոսյան. «БЕСПРЕДЕЛ»-ի գլխին կանգնած է ԱՆ գլխավոր քարտուղարը
Ինչեր չես հորինի «տերերիդ» գոհացնելու համար
Աղբյուր` Panorama.am
17:46
Զինծառայող է զոհվել.ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայաստանը չի պատրաստվում դատի տալ ՌԴ-ին՝ զենքի դիմաց վճար չստանալու պատճառով. Հրաչյա Սարգսյան
Հայաստանը չի պատրաստվում դատի տալ Ռուսաստանի Դաշնությանը՝ վճարի դիմաց զենքը չստանալու պատճառով, խնդիրը պետք է լուծվի գործընկերային մթնոլորտում։...
Աղբյուր` Panorama.am
17:34
ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով մերժվեց «Հայաքվե»-ի օրենքի նախագիծը
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2 ժամ քննարկումից հետո «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր...
Աղբյուր` Panorama.am
17:27
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
Ակբա բանկը Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ ու Շվեդիայի աջակցությամբ ներգրավել է 10 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
17:01
Մահացել է Սուրեն Բաբայանը
Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախը մտքից հանել` նշանակում է համակերպվել Հայաստանի կամաց-կամաց կորստյան հետ. Հ. Իշխանյան
11:33 04/12/2023

Արցախը մտքից հանել` նշանակում է համակերպվել Հայաստանի կամաց-կամաց կորստյան հետ. Հ. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}