Ապարանում սպանվածի եղբայր. Պետք է Ռոմանն ընտանիքով հեռանա Ապարանից
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանված Համիկ Միքայելյանի եղբայրը՝ Հայկն այսօր մասնակցում էր բողոքի ակցիային։
«Մեր մտավախությունն այն է, որ մեր գրածները, ցուցմունքները տեղ չեն հասնում։ Մենք մեզ անզոր ենք զգում։ Չենք տեսնում այն, ինչ պետք է տեսնեինք։ Իմ ու մեր հարազատների անունից մեր վարչապետին եմ խնդրում, որ հրաման տա, այս դեպքը լուրջ քննության ենթարկվի»,-ասաց Հայկը։
Նրա խոսքով, կատարվածի մասին ինքն իմացել է հիվանդանոցից։
«Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ գրում է «Ինֆինիտի», բայց չի ասում, ումն է եղել։ «Ինֆինիտի»-ն Կարպոյին է, որը Ապարանը պահել է նման դեպքերից։ Ոստիկանության աշխատող է, բոլորն իրեն որպես Կարպո գիտեն։ Ամեն բան սկսել է Կարպոյի հետ, հետո Ապարանից դուրս են եկել, Ապարան-Քուչակ հատվածում իրար քաշքշել են, օդ են կրակել։ Հաջորդ օրը եկել են Ռոման Փարվանյանի մոտ, որը Էդգարի հոպարի տղան է՝ իբր հարց լուծող։ Ինքը սկսել է կապնվել էդ դեպքի մասնակիցների հետ։ Ռոմանի հարց լուծելը ըսենց բաների է հանգեցնում, որն էլ արյունալի չի եղել, հրաշքով են պրծել»,-ասաց սպանվածի եղբայրը։
Ըստ նրա, հաջորդ օրը ծեծկռտուքը շարունակվել է Ապարանի գազալցակայանի տարածքում, հետո դուրս են եկել քաղաքից։
«Էսօր Ռոմանը ձերբակալված չէ, էսօր էսքան մարդ դրա համար է հավաքվել, որ իրենց տնեցիք, հավաքեն իրեն վեշերն ու գնան, իմանան՝ Ապարանում տուն չունեն։ Ռոմանին տեսնող չի եղել, իրան տենողը չի կարո կողքով հենց ընենց անցնի։ Իրանք պետք է դուրս գան Ապարանից, եթե դուրս չգան, չեն կարա մտնեն խանութ, մի հատ հաց առնեն, անձամբ ես էլ, էդ կրակոցներից հետևանքով տուժածներն էլ չեն կարող դուրս գալ տնից»,-ասաց Համիկի եղբայրը։
Հարակից հրապարակումներ`
- Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
- «Հրապարակ». Ապարանի դեպքերի կապակցությամբ ընդդիմությունը հանրահավաք ու երթ արեց
- Ապարանի դեպքը հնարավոր էր կանխել, եթե․․․ Գեղամ Մանուկյան
- Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ . ՔԿ
- Ապարանից «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ կայուն ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին