Տնտեսություն 17:50 25/06/2022 Հայաստան

Վահան Քերոբյանի խելքը հասնո՞ւմ է, թե ինչ բան է կարտոֆիլատնկիչ, կարտոֆիլաքանդիչ․ Սեդրակյան

Հայատանում սխալ ագրարային քաղաքականություն է տարվում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ վարելահողերի կեսից ավելին չի մշակվում՝ տարբեր պատճառներով։ Գյողատնտեսը դժգոհեց, որ այսօր պետության ուժը գյուղացին չի զգում։ Կան բազում խնդիրներ, որոնց առջև ֆերմերները մենակ են կանգնած։

«Հայաստանը սակավահող երկիր է։ Պետք է ամեն սանտիմետրի համար դողանք, բայց այսօր հսկայական տարածքներ անտերության է մատնված, իսկ պետության հեչ պետքը չի։ Էկոնոմիկայի նախարարության  գյուղատնտեսության բաժինը գումնարներ է որ ծախսում է, ասում են՝ էս ենք անում, էն ենք անում, բայց գյուղացուն հարցնում ես, ասում է՝ ես ոչ մի բան չեմ տեսել։ Գումարներն աննպատակ ծախսում են։ Եթե պետությունը տիրություն չի անում, գյուղացին լավ հող չի մշակում։ Արդյունքում՝  ցանքատարածություններն են  կրճատվում, քանի որ շատերը թողնում ու գնում են խոպան։ Հողերը մնում են անմշակ։ 2-3 տարի հողը եթե չմշակվի, ապա սկսում է դեգրադացման պրոցեսներ»,- ասաց Սեդրակյանը։

Գյուղատնտեսը հիշեցնում է, որ ողջ աշխարհն է կանգնած պարենային անվտանգության խնդրի առջև, Հայաստանը նույնպես կկանգնի ,եթե քայլեր չձեռնարկվեն։

«Դեռ չգիտենք, թե էլ ինչ վիրուս կգա, կամ  երբ հանգուցալուծում կունենա ռուս-ուկրաինական պատերազմը։Իսկ ի՞նչ եղավ մեր մոտ։ Կարտոֆիլի գծով Հայաստանը միշտ եղել է ինքնաբավ երկիր, բայց այս տարի, կառավարության անուշադրության  պատճառով, քիչ կարտոֆիլ ունեցանք։ Արդյունքում՝ չորս երկրից կարտոֆիլ ներկրեցինք, ինչն էլ նպաստեց կարտոֆիլի գնի աճին»,- նշեց ՀԿ նախագահը։

Նա եկել է այն համոզման, որ գյուղատնտեսության ոլորտը ղեկավարում են ոլորտից  չհասկացող  մարդիկ։

«Վահան Քերոբյանի խելքը հասնո՞ւմ է, թե ինչ բան է կարտոֆիլատնկիչ, կարտոֆիլաքանդիչ։ Գնացել, տեսե՞լ է։ Մենք  սովետական տարիների տեխնիկան ենք մինչև հիմա օգտագործում, այդ մեքենաների աշխատանքային ժամկետները վաղուց անցել են։ Միայն նստելով ու իրենց պրեմիաներ ու բարձր աշխատավարձ տալով չի, պետք է կադրեր հավաքեն, գործ անեն»։

Ըստ Սեդրակյանի, ոչ թե գյուղնախարարության նախարարությունը պետք է վերացնեին, այլ դեմքով շրջվեին դեպի գյուղացին։ Գերատեսչությունն իր գործունեության արդյունքում պետք է օգտակար լիներ գյուղացուն։

«Գյուղնախարարությունը վերացրեցին, մտցրեցին Էկոնոմիկայի նախարարության մեջ։ Իբր Էկոնոմիկան իր գործը շատ է կարողանում անել, մնաց գյուղատնտեսության ոլորտով զբաղվի։ Անգրագետներին էլ բերել դրել են, չեն կարողանում կառավարել»։

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը բերում է պարզ օրինակներ,թե որքանով է մեկ տարվա կտրվածքով հող մշակելը թանկացել գյուղացու համար.

«Կարտոֆիլ, հացահատիկ կամ այլ մշակաբույս մշակելու համար պետք է օգտագործեն պարարտանյութ, որի գինը նախորդ տարի 6-7 հազար դրամի սահմաններում էր, իսկ այս տարի 20 հազար և ավելի։ Դիզվառելիքի գինը դարձել է 15 հազար դրամ։ Թունաքիմիկատներն էլ և՛ անորակ են, և՛ թանկ։ Սրան էլ ավելացրած սերմեր, աշխատանքն և այլն»։

Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում։ Մեծ դժվարությամբ հողն ու այգիները մշակելուց հետո կանգնում են բերքի իրացման խնդրի առջև։ Այս հարցում նույնպես գյուղացին անօգնական է։

«Միրգը, հիմնականում՝ ծիրանը, տանում են Լարսում փչանում է։ Քերոբյանն էլ գնացել էլ իբր պայմանավորվածություն է ձեռք բերել։ Պետք է կարգին քաղաքականություն վարեն վրացիների, ռուսների հետ։ Եթե ձմեռը պատճառաբանում էին,թե ձյուն է, փլվել է, մեքենաները ամիսներով կանգնած էին, հիմա էլ ձյուն չկա, հիմա ինչի՞ են կանգնած, ինչի՞ են բերքն ու ծաղիկները սահմանին փչանում»,- շարունակեց Սեդրակյանը։

Panorama.am-ի զրուցակիցը նշեց, որ մի քանի հանդիպումներ է ունեցել պատկան մարմինների հետ, ներկայացրել են գյուղացիներին հուզող բոլոր խնդիրները, բայց արձագանք չի եղել։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:27
Դոլարի անկումը շարունակվում է
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 14:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 405.65 դրամ։ Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր...
Աղբյուր` Panorama.am
14:17
Խաղը գնում է ԱՄՆ սցենարով. քաղաքագետ Ստեփան Դանիելյան. news.am
«44-օրյա պատերազմից հետո հիմնական մոդերատորը Ռուսաստանն էր, այնուհետև բանակցությունները տեղափոխվեցին Բրյուսել, հիմա, ըստ էության,...
Աղբյուր` Panorama.am
14:09
Առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է. մասնագետ
Եղանակային փոփոխություններով պայմանավորված սուր շնչառական վարակներն ակտիվացել են հատկապես երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 01-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5...
Աղբյուր` Panorama.am
13:37
Աբովյանում «Opel Astra G» մակնիշի մեքենա է այրվել
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10։51-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի փողոցի վերջնամասում...
Աղբյուր` Panorama.am
13:36
Թուրքիայում վախենում են՝ «Միր» քարտերի հետ կապված խնդիրների պատճառով ռուս զբոսաշրջիկները չեն այցելի իրենց երկիր
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն ակնկալում է, որ երկրի կառավարությունը որքան հնարավոր է շուտ կլուծի ռուսական «Միր» վճարային համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ուկրաինայի իշխանությունները մեկնաբանել են ՌԴ-ի դեմ ամերիկյան զենքի կիրառման արգելքը
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան մեկնաբանել է Վաշինգտոնի՝ ամերիկյան զենք ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար չօգտագործելում...
Աղբյուր` Panorama.am
13:18
Երևանում ելույթ կունենան համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Յոզեֆ Կալեյան և Գիլ Շահամը
Հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը
Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է 2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը: Պետական...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նկարչի արվեստանոցից գողացել էր 350 կտավ ու հնաոճ իրեր
Սեպտեմբերի 21-ին 1-02 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ քիչ առաջ նկատել է, թե ինչպես են Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:43
«Հենակետ». Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ հակիրճ
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հակիրճ հրապարակել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ վերջին երկու շաբաթվա՝ սեպտեմբերի 16-30-ը, կարևոր իրադարձությունները
Աղբյուր` Panorama.am
12:35
Մոսկվայի վարչական շրջանները սկսել են տարածել զորակոչերի չեղարկված ծանուցագրերի մասին տեղեկանքները
Մոսկվայում վարչական շրջանների աշխատակիցները սկսեցին տներով բաժանել տեղեկանքներ՝ ստուգումից հետո չեղարկված մոբիլիզացիայի ծանուցումների...
Աղբյուր` Panorama.am
12:22
Շեքսպիրյան 16-րդ փառատոն. երևանյան 11 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ
Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-22-ը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Արցախի ԱԳ նախարարն այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին  այցելել է Լոս Անջելեսի Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:06
Օգոստոսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27. 000 կենսաթոշակառու և նպաստառու
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում օգոստոս ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27,000 կենսաթոշակառու և նպաստառու։...
Աղբյուր` Panorama.am
11:54
Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով»:
Աղբյուր` Panorama.am
11:49
Լավրովը խոսել է Հայաստանում և Ադրբեջանում ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին
Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին...
Աղբյուր` Panorama.am
11:45
Դրվագներ՝ հայ զինծառայողների գործած սխրանքներից
Տարոն Գալոյան, Հովհաննես Հարությունյան, Արկադի Բարսեղյան, Գևորգ Հարությունյան, Հրայր Ներկարարյան, Եսայի Արզիև
Աղբյուր` Panorama.am
11:36
Տարբեր ենթակառուցվածքների աստղեր տարբեր էվոլյուցիոն փուլերում են գտնվում. Բյուրականի աստղադիտարանի բացահայտումը
Գիտական արդյունքի չորս համահեղինակներից երեքը երիտասարդ գիտաշխատողներ են։
Աղբյուր` Panorama.am
11:27
Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք»-ի արտահանման լիցենզիան
Նիդեռլանդները հետ է կանչել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի օպերատորի արտահանման լիցենզիան, սակայն դա չի ազդի օպերատորի շահագործման...
Աղբյուր` Panorama.am
11:19
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուսումնական հաստատությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, վիրավորվել է 40 մարդ:...
Աղբյուր` Panorama.am
11:08
Րաֆֆի Հովհաննիսյան. Նիկոլ Փաշինյանը դարձել է՝ արդեն գիտակցաբար, զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Անվերնագիր Մի հյուլե անգամ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրենյանց. Նման կոնսենսուս ՄԱԿ-ում կամ ԵԱՀԿ-ում չի կայանա
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Վարչապետը երեկ կրկին խոսել...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շատին գյուղի տներից մեկի հողամասում սողանք է ակտիվացել. հողային զանգվածը սահել է հարակից ձորը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 08։49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից...
Աղբյուր` Panorama.am
10:40
Արտակ Զաքարյան. Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր փուլ` ավելի դաժան ու վճռորոշ
ՀՀԿ փոխնախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօրվանից Ռուսաստանը պաշտոնապես փոխում է ռուս-ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ժնևում Արարատ Միրզոյանը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:32
Իրավիճակը Լարսում. պատմում է ականատեսը
Լարսի անցակետում օրեցօր մարդկանց հերթն ավելանում է։ Ռուսաստանի քաղաքացիները զորահավաքի մասին հայտարարությունից հետո զանգվածաբար լքում են երկիրը:...
Աղբյուր` Panorama.am
10:24
«Փակ շուկայի» դիմացի գետնանցումի հիմնանորոգումը կավարտվի տարեվերջին
«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգվում է: Տարածքից առաջնահերթ հեռացվում են տարիներ շարունակ կուտակված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}