Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն էր հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Այս մասին գրում է 168․am-ը՝ վկայակոչելով ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին։
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Հիմնադրամի նիստին մասնակցության առաջարկը ևս Սերժ Սարգսյանը մերժել էր՝ համարելով ոչ նպատակահարմար:
«Մինչև հիմնադրամը և ՀՀ կառավարությունը չապահովեն պատշաճ հաշվետվողականություն և մեր ժողովրդին չներկայացնեն իրենց հավաքագրված միլիարդավոր դրամների ծախսման ուղղությունների, արդյունավետության, հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխանության վերաբերյալ փաստարկված, արժանահավատ տվյալներ և չվերականգնեն հիմնադրամի նկատմամբ վստահությունը մանրազնին քննության արդյունքում, հիմնադրամի գործունեությունը, ցավոք, շարունակելու է իրականացվել սասանված հեղինակության և անվստահության պայմաններում, ինչը մեծագույն հարված է համահայկական նպատակների իրագործմանն աջակցող այս կարևոր կառույցին»,- այդ ժամանակ նշել էր ՀՀ երրորդ նախագահը՝ Հիմնադրամի նիստին մասնակցելու առաջարկին ի պատասխան:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը «յուրացրեց» գրիչը
- Միրզոյան. Լավրովի հայտարարությանը կլինի մեկնաբանություն
- Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ առանց կաթողիկոսի ու նախկին նախագահների
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին