Դատավորներն առաջադրվել են այն կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. «Հայաստան»
ԱԺ «Հայաստան» խմբակցություն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը:
Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռևս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռևս չի ենթարկվել:
Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռևս նման անդամ-նախագահի պաշտոնակատարի կողմից փաստում է արդեն իսկ նման կարևոր իրավական գործընթացի հեղինակազրկումը:
Հաշվի առնելով, որ հայտնի ձայնագրության հրապարակումից, դրա՝ իրավապահ համակարգի և նույն ԲԴԽ-ի վերաբերյալ անդառնալի հեղինակազրկող գնահատողական դատողությունների հաստատումից հետո մինչ օրս Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնավարում է և ներկայացնում այն կառույցը, որն առաջադրել է դատավորների թեկնածուների և, անկախ նրանից՝ ով է ընտրվելու, նույնիսկ իրական արդարադատություն իրականացրած թեկնածուների` Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատների դեպքում կիրառելի է լինելու «թունավոր ծառի պտուղների» իրավական կանոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու հեսա, կամ արդեն այս պահին վիրահատության է. Դավիթ Խաչատրյան
- ՔՊ պատգամավորները միայն երրորդ փորձից կարողացան ապահովել քվորում ԱԺ արտահերթ նիստ սկսելու համար
- Փաստաբաններ. Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինականությունը
- Ա. Մանուկյան. Ջհանգիրյանի «կռուտիտները» պարզապես նողկանք ու ծիծաղ էին առաջացնում
- Վահագն Խաչատուրյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին. Հաճելի պատմություններից չէ
- Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ հանցավոր արդարադատության քավորն է․Վահե Եփրիկյան
- Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան
- Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ․ Արամ Վարդևանյան
- Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
- Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանի մասին
- Նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել. «Հայաստան»
- ԲԴԽ. Ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության
- Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց իր, Ջհանգիրյանի, Միքայելյանի խոսակցության ձայնագրությունը