
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
2022 թվականի հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ «Eternity-2022» զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, զորավարժությունների պլանների վերաբերյալ առաջին հանդիպումն արդեն կայացել է։
2021 թվականի հոկտեմբերին նմանատիպ զորավարժություններ արդեն տեղի էին ունեցել, գործարկել էին խաղաղ գործողությունների սցենար՝ ապահովելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը և երեք երկրների զորամասերի փոխգործունակությունը։
Լրահոս
Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան


