Քաղաքական 11:03 28/06/2022 Հայաստան

Վարուժան Գեղամյան. Մենք շարունակում ենք զիջել արյունով ազատագրված հողը ու վերջնական թաղում Արցախը

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ կապիտուլյանտը հաստատել է, որ պատրաստվում են Ադրբեջանին նվիրել հերթական հայկական հողերը, մասնավորապես՝ Բերձոր քաղաքն ու շրջակա գյուղերը։

«Շնորհավորում եմ նաև «երրորդ ուժի» սպասող բոլոր վկաներին, նաև ձեր ջանքերով մենք շարունակում ենք զիջել արյունով ազատագրված հողը ու վերջնական թաղում Արցախը»,- գրել է նա։

Վարուժան Գեղամյանը «Հայկական ալիքում» բացատրել է մանրամասն, թե ինչու է կարևոր Բերձորը պահելն ու ինչ աղետալի հետևանքներ են լինելու, երբ մի քանի շաբաթից դա տեղի ունենա.

«Բոլորը խոսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարևոր

1. Ի՞նչ է եղել

Հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը կառուցում է Գորիսը Ստեփանակերտին կապող և ներկայիս հիմնական մայրուղին՝ «Լաչինի միջանցքը» շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո շահագործման կհանձնվի: Դրա հետևանքով «մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ այլ հայկական գյուղեր»: Դրանից ավելի վաղ առաջիկա ամիսներին Բերձոր քաղաքի՝ Ադրբեջանին հանձնելու մասին պարբերաբար բարձրաձայնում էր անկախ լրագրող Նաիրի Հոխիկյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը և այլք։ Առաջիկա ժամանակահատվածում Բերձորի «լիարժեք նվաճման» մասին են խոսում նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մերձիշխանական լրատվամիջոցներն ու փորձագետները։ Ադրբեջանը հրապարակում է նաև լուսանկարներ և տեսանյութեր Բերձորը շրջանցող նոր ճանապարհի կառուցումից, ինչը վերահաստատում է հայ գործիչների բարձրաձայնած մտահոգությունները։

2. Որտե՞ղ է Բերձորը և ինչո՞ւ է այն կարևոր

Բերձոր քաղաքը գտնվում է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա՝ գրեթե հավասար հեռավորության վրա հայկական այդ երկու քաղաքներից։ Այս քաղաքը, որ Ադրբեջանը կոչում է Լաչին, հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից թեժ մարտերով ազատագրվել է 1992 թ. մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից մի քանի օր անց, ինչի շնորհիվ բոլոր կողմերից շրջափակված Արցախի հիմնական հատվածը ցամաքային կապ ստացավ Մայր Հայաստանի հետ։

Դրանից հետո քաղաքը դարձել է նորաստեղծ Քաշաթաղի շրջանի կենտրոնը, իսկ քաղաքով անցնող ավտոմայրուղին, որը հիմնանորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, դարձավ ՀՀ-Արցախ հիմնական տրանսպորտային ենթակառուցվածքը և այդպիսին է մնում մինչ օրս։ Այս պատճառով այն ստացավ նաև «կյանքի ճանապարհ» ժողովրդական անունը։ Ավելին, հետագայում հենց այս քաղաքով և հարակից հատվածով են անցնում ՀՀ-ից Արցախը սնուցող այլ ենթակառուցվածքները՝ էլեկտրականության, գազամատակարման ենթակառուցվածքները, հեռախոսային և համացանցային կապի մալուխները։ Քաղաքի՝ Արցախի համար ռազմավարական կարևորությամբ պայմանավորված՝ 1990-ականներից ի վեր՝ բոլոր բանակցային շրջափուլերում բուն քաղաքը և նրա շրջակայքի հատվածը՝ «Լաչինի միջանցք» անվամբ (20-40 կմ լայնությամբ), ենթադրվել են թողնել հայկական կողմին՝ որպես Հայաստանի և Արցախի հանրապետություններն իրար կապող անխափան ցամաքային կապ։

3. Ի՞նչ վիճակ է վերջին պատերազմից հետո

Արցախյան երրորդ պատերազմից և ՀՀ դե-ֆակտ իշխանության կապիտուլյացիայից հետո ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարության հաստատվեց «Լաչինի միջանցքը», որն ունի 5 կմ լայնություն և որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Արդյունքում Բերձոր քաղաքը և դրան հարակից մի քանի գյուղեր թեև չընկան ադրբեջանական օկուպացիայի տակ, սակայն դրանք ամբողջությամբ շրջափակված են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից և գտնվում են խիստ խոցելի վիճակում։

Բերձորում և հարակից շրջանում, որը հայաթափվել էր 18-րդ դարի երկրորդ կեսերին, 1992 թվականից ի վեր նորից վերահաստատվել էին հայեր, որոնց թվում էին Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից և Հյուսիսային Արցախից բռնագաղթվածներ, Սիրիայից, Իրաքից, Ռուսաստանից հայրենադարձներ և այլն։ 2020 թ. նոյեմբերին Բերձոր քաղաքի բնակչությունը կազմում էր շուրջ 2000 մարդ, իսկ հարակից գյուղերի (Աղավնո, Եղծահող, Ներքին Սուս) հետ միասին այս հատվածում բնակվում էր ավելի քան 3 հազար մարդ։ Պատերազմից հետո Աղավնո և Եղծահող գյուղերը շարունակում են մնալ հայաբնակ, իսկ Բերձոր քաղաքը մասամբ է բնակեցված (շուրջ 200 հոգի)։

Շարունակում են գործել տեղական ինքնակառավարման մարմինները, որոշ առևտրային կետեր և եկեղեցին։ Չնայած համեմատաբար սակավ բնակչությանը, այնուամենայնիվ, այս բնակավայրերը ներկայումս ևս կարևորագույն նշանակություն ունեն ՀՀ-Արցախ կապի համար, քանի որ նրանց առկայությունը հավելյալ անվտանգային միջավայր է ստեղծում միջանցքով անցնող քաղաքացիների համար (անցնում են հայկական բնակավայրերի միջով), ինչն իր հերթին առավել մեծ զգոնության է դրդում նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներին։

4. Իսկ ո՞նց է Ադրբեջանը ուզում վերցնել քաղաքը

Ադրբեջանը հղում է կատարում կապիտուլյացիոն փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ…»։ Ադրբեջանը ինքնակամ սկսել է կառուցել այս նոր ճանապարհը, որն անցնում է նոր երթուղով՝ կապելով Գորիսի Կոռնիձոր գյուղը Շուշիի Հին Շեն գյուղի հետ՝ այդպիսով շրջանցելով Բերձորն ու հարակից գյուղերը։ Դատելով Ադրբեջանի կողմից պաշտոնապես հրապարակված լուսանկարներից՝ այս ճանապարհի մեծագույն մասն արդեն պատրաստ է շահագործման։

Ստացվում է, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը, քանի որ ոչ միայն խախտված են ժամկետները (ըստ հայտարարության, նոր ճանապարհի հարցը պետք է քննարկվեր 2023 թ․-ի նոյեմբերից ոչ շուտ), այլև նախնական պայմանավորվածությունն առ այն, որ նոր ճանապարհի երթուղին պետք է համաձայնեցված լինի կողմերի միջև։ Թե՛ Արցախի Հանրապետության ղեկավարությունը, թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պաշտոնապես չեն խոսում որևէ նման համաձայնեցման մասին, սակայն լրագրող Ն. Հոխիկյանի հարցմանն ի պատասխան ՀՀ դե-ֆակտո վարչապետի աշխատակազմից ուղարկված պատասխանից պարզ է դառնում, որ Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։ Սա կարող է նշանակել, որ կա՛մ առկա է գաղտնի պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ, կամ Ադրբեջանը միակողմանիորեն խախտում է եռակողմ հայտարարությունը, որին ՀՀ դե-ֆակտո իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում։

(Քարտեզում կարմիր շեղագծով նշված է «Լաչինի միջանցքի» մոտավոր տարածքը)

Կա ևս մեկ կարևոր մանրամասն, որի վրա ուշադրություն է դարձրել լրագրող Վահե Սարգսյանը. ՀՀ դե-ֆակտո վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված եռակողմ հայտարարության մեջ վերոնշյալ 6-րդ կետի հայերեն թարգմանության մեջ հայտնվել է «միջանցքի երկայնքով» արտահայտությունը, ինչը փոխում է ռուսերեն բնօրինակում առկա մտքի տրամաբանությունը, որը սահմանում է ոչ թե երկայնքով, այլ միջանցքում (ռուսերենում՝ «…нового маршрута движения по Лачинскому коридору») և կարող է նշանակել թե՛ միջանցքով, թե՛ միջանցքի երկայնքով։ Ըստ էության՝ հայկական տեքստը սահմանում է միայն երկայնքով տարբերակը։

Նյութը գրելու պահին դեռ հատնի չէր ՀՀ դե-ֆակտո վարչապետի պաշտոնական դիրքորոշումը այս հարցով։ Հունիսի 27-ին իր ասուլիսի ժամանակ նա հաստատեց, որ «երթուղու (նկատի ունի Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը) փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նախկին այդ սահմանի մեջ, նրանք անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը»։ Այսինքն փաստեց, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնելու նաև Բերձոր քաղաքն ու հարակից գյուղերը։

...»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}