Երբ իշխանության եկան՝ բոլորիս մեղադրեցին լափամանից օգտվելու մեջ, իսկ այսօր իրենք լափամանից մի լափել են լափում. Դավիթ Սահակյանց
«Ես լավ հիշում եմ, որ դեռևս 2018 թվականից չի եղել որևէ մի լուրջ լրագրող, որը լիովին աջակցեր Նիկոլ Փաշինյանին»,-«Հայելի» ակումբում հայտնեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և նկատեց, որ լրագրողական աշխարհը շատ լավ պատկերացնում էր, թե ում հետ գործ ունեն։
Բանախասը հայտնեց, որ լրագրողների այդ վերաբերմունքի ցուցիչն իր համար շատ կարևոր էր, քանի որ նրանք իմանալով Փաշինյանի մասնագիտական որակների մասին, գիտեին նաև մարդկային որակների մասին:
Դավիթ Սահակյանցն ասաց, որ վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր նույն գործով՝ հասարակության աչքերին թոզ փչելով՝ ասելով, որ ինքը մեղավոր չէ, այլ մեղավոր են մնացած բոլորը:
«Նույնիսկ երբ նա հայտարարում է, որ պատերազմ է լինելու, դրանով երկու նապաստակ է սպանում: Մեկն այն է, որ եթե այն հանկարծ եղավ՝ կասի, որ Ալիևն իրեն քցել է, ինքը չէր կարող բան անել, իսկ եթե չեղավ, կասի՝ տեսա՛ք, ինչպես կանգնեցրի պատերազմը»,-ասաց Դավիթ Սահակյանցը՝ նկատելով, որ Փաշինյանն անընդհատ հսարակությանը վախերի մեջ պահելու գործընթացի մեջ է:
Մուլտիպլիկատորն իր տարակուսանքը հայտնեց, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հիմնավորում իր թիմակիցների հարստացման և բազմամիլիոնանոց տներ ձեռք բերելու հանգամանքը:
«Ակնհայտ փաստ է, որ մարդիկ ովքեր այսօր իշխանության են, նախկինում 1000 դրամով «Կիլիկիա» էին խմում, պարտք էին մնում, նիսիայով էին այն անում, այդ երիտասարդները գալիս են իշխանության և այսօր հարցեր են լուծում, այս ու այն գույքը ձեռք բերում, շրջագայում»,-փաստեց բանախոսը և շեշտելով, որ իշխանավորների հարստացման մասին հայտնում է, ոչ թե ընդդիմությունն, այլ իրավապահ մարմինները, հավելեց. «Երբ իշխանության եկան՝ բոլորիս մեղադրեցին լափամանից օգտվելու մեջ, նույնիսկ ինձ, որ բյուջեից ընդամենը գումար էի վերցնում, ֆիլմ էի նկարում, տալիս պետությանը, իսկ այսօր իրենք իրենց պատկերացրած լափամանից մի լափել են լափում, եկել հասել են դրան, ու մենք ուզում ենք, որ նրանք ինքնակամ իշխանությունից գնա՞ն, այդպես հեշտ-հանգիստ հեռանա՞ն, որ նորից 1000 դրամով պարտքով գերջուր խմե՞ն»:
Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում բոլորին մեղադրեց՝ սկսած Ռուսաստանից, վերջացրած Սփյուռքին, երբ ի պատասխան վերջինիս հարցին, թե իշխանություններն ի՞նչ են արել պատերազմի ժամանակ ուղարկած հանգանակությունը, Փաշինյանը պատասխանեց, թե սփյուռքը ի՞նչ մի փող են ուղարկել որ պահանջում է, և այդ 330 մլն դոլարի մի մասն էլ, ըստ նրա, ՀՀ պետական բյուջեից է եղել:
Հայտարարելով, որ Փաշինյանը ատում է այն ամենը, ինչ կապված է հայության հետ, բայց այսօր իշխանության է ու նոր պատերազի է տանում երկիրը՝ Դավիթ Սահակյանցն ասաց. «Հասարակություն ջան, հիմա ես քեզ հարցնում եմ՝ ինքն արդեն 5000 հոգու տարել մատաղ է արել թուրքին, հանձնել է այն, ինչ հնարավոր էր հանձնել, եթե նույնիսկ, ըստ իր բառերի, մեզ սպասում է ևս մեկ պատերազմ, դու ինչպե՞ս ես ևս 5000 հոգի և տարածքներ վստահում այդ մարդու քմահաճույքներին: Եթե նա ասում է, որ պատերազմն անխուսափելի է, ապա ինչպես եք հանդուրժում մարդուն, որն առաջին պատերազմը տապալել է: Եթե դուք ձեր առաջին որդուն ուղարկել եք պատերազմ, նա չի վերադարձել, պատրա՞ստ եք երկրորդ տղային ուղարկել նույն հրամանատարի ուղեկցությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասուլիսի բոյկոտը հզոր և անհրաժեշտ քայլ էր, բայց․․․ Գեղամ Նազարյան
- Աղբյուր Սերոբը, Արաբոն, Գևորգ Չաուշը, եթե այսօր կենդանի լինեին, բոլորը փտելու էին ԱԱԾ-ի նկուղներում.Դավիթ Սահակյանց
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին