Քաղաքական 18:19 30/06/2022 Հայաստան

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը Արման Բաբաջանյանին՝ փորձեք ինքնամխիթարվել

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն գրում է․

«Հունիսի 29-ի ձեր ֆեյսբուքյան էջում դուք զետեղել եք գրառում, որտեղ ձեզ բնորոշող ոճով թույլ եք տվել անդրադառնալ ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրներից երկուսին:
Պարոն Բաբաջանյան, մեր տպավորությամբ ձեր գործելաոճով դուք դատարկախոս եք, պարզունակ մանր  բանսարկու:

Դատարկախոս եք, քանի որ որերորդ անգամ տարբեր անձանց վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններ եք անում, որից հետո ստիպված եք լինում դատարանի որոշումով հրապարակավ ներողություն խնդրել, վնասը փոխհատուցել: Հիշեցնենք միայն վերջինը` Արթուր Վանեցյանին առնչվող դեպքը, երբ դուք զրպարտել էիք նրան, ինչի համար էլ ձեր վերը նշված գրառման մեջ ճարպկորեն շրջանցում եք նրա անձը (http://www.datalex.am/?app=AppCaseSearch):

Այդ են վկայում նաև ԱԱԾ վերաբերյալ ձեր մակերեսային պատկերացումները: Դրանք այնքան անհեթեթ են, որ նույնիսկ չգիտեք, որ ռազմական հակահետախուզության ուղղությամբ կատարվող աշխատանքների համար տարիներ շարունակ պատասխանատու են եղել նաև նույն այն անձինք, ովքեր այսօր արդեն ղեկավարում են ԱԱԾ-ն: Եթե դուք որևէ խնդիր եք տեսնում այդ ուղղությամբ նախկինում իրականացված աշխատանքների արդյունավետության մեջ, ապա ձեր դժգոհությունները, պահանջներն ուղղեք հենց նրանց, եթե, իհարկե, նման համարձակություն կունենաք:

Պայմաններ մի ստեղծեք, որ հարկադրված լինեք մեզանից էլ հրապարակավ ներողություն խնդրել:
Ինչպես վերն ասել ենք, դուք, ըստ էության, նաև մանր բանսարկու եք: Ձեր անձի շուրջ էժանագին հետաքրքրություն, աժիոտաժ ստեղծելու նպատակով  մշտապես փորձել եք ձևավորել իբր հալածյալի կերպար:  Նախկին պաշտոնյաների, ազդեցիկ մարդկանց միջնորդությամբ պարբերաբար խնդրել եք պաշտպանել ձեզ իբր սպառնացող վտանգներից, երևակայական հետապնդումներից, որոնց հեղինակն իրականում եղել եք հենց դուք և նույնիսկ երախտապարտ եք եղել դրանց դիմաց: Այս լույսի ներքո իրավապահ մարմիններից, հատկապես մեր գործընկերներից պահանջում  ենք խորը քննություն իրականացնել և ստուգել ձեզ պատկանող մեքենայի վրա կրակելու, սպանության փորձի իմիտացիա անելու վարկածը, դրա իրական դրդապատճառը, թե ում եք ցանկացել մեղադրել:

Պարոն Բաբաջանյան, դուք չարացած ու դժբախտ մարդ եք` հաշվի առնելով այն ճանապարհը, որով անցել եք, ապրելակերպը, որը վարում եք: Դրանք են վկայում այն, որ դուք անգամ ստիպված եք եղել ձեր անձը փրկելու համար Ձեր մոր վրա ցուցմունք տալ, բանակից խուսափել, ենթարկվել քրեական պատասխանատվության, անընդհատ արդարացումներ փնտրել ձեր վարած կենցաղի և կապերի հետ կապված:  Փորձեք ինքնամխիթարվել, դուք գիտե'ք, թե ինչպես`նորանոր  «հաճույքներ» փնտրելով ձեր սիրած կայքերում:

Ի դեպ` մենք երբեք ռուսամետ դիրքերից չենք հանդես եկել, ձգտել ենք ներկայացնել  բալանսավորված, օբյեկտիվ ճշմարտությունը` հստակ իմանալով ու բարձր գնահատելով թե Արևմուտքի և թե Ռուսաստանի անուրանալի դերը Հայաստանի ու ողջ տարածաշրջանի համար:

Մեր հստակ դիրքորոշումը մեկն է` Հայաստանում չպետք է հաստատվի բռնապետություն, ղեկավարը չպետք է վերածվի կուռքի: Մենք մեր աշխատանքով փորձել ենք նպաստել Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանը, որի կարևորությունը լավ կլիներ, որ դուք էլ գիտակցեք»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:47
Ջերմաստիճանը կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
13:14
Մահացել է Ջուլիտա Ավետիսյանը
Կյանքից անժամանակ հեռացավ հայկական հեռուստատեսության երախտավոր Ջուլիտա Ավետիսյանը: Մահազդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ռեժիսոր Հրաչ...
Աղբյուր` Panorama.am
13:14
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
Աղբյուր` Panorama.am
13:05
Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
«Որովհետև Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը բերել օրակարգ, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
Ազգային  ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծի քննարկմանը ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հիմնական զեկուցող  Միջազգային իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Հայաստանը Ռուսաստանին թշնամի չի համարում. Էդուարդ Աղաջանյան
«Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, սա մենք փոխանցել ենք նաև...
Աղբյուր` Panorama.am
12:30
90-ամյա արցախցի տատիկը հասել է Գորիս, տեսել որդուն և մահացել նրա գրկում
Արցախցի 90-ամյա Անշկան բռնի տեղահանումից հետո Գորիսում գրեթe մեկ տարվա բաժանումից հետո տեսել է որդուն և մահացել նրա գրկում։ Այս մասին X սոցցանցի...
Աղբյուր` Panorama.am
12:24
75 կոնգրեսական Բայդենի վարչակազմից պահանջում է պատժել Ադրբեջանին
ԱՄՆ Կոնգրեսի 75 անդամներ, այդ թվում կոնգրեսան Աննա Էշուն և նախկին խոսնակ Նենսի Փելոսին,  ճնշում են գործադրում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ նիստում ներկայացրեց, թե ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
12:05
ԱՊՀ գլխավոր քարտուղարը տեղեկություն չունի հոկտեմբերի 13-ի գագաթնաժողովին Հայաստանի՝ մասնակցությունից հրաժարվելու մասին
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հստակեցրել է, որ ակնկալում է, որ կազմակերպության բոլոր երկրների...
Աղբյուր` Panorama.am
12:02
Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում
Ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում։  24news-ը գրում է. «Տեղեկությունն...
Աղբյուր` Panorama.am
11:42
Առանց ընդդիմության՝ ԱԺ նիստում քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Ազգային ժողովում քննարկվում է Հռոմի ստատուտը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Ադրբեջանն Արցախի դեմ հարձակման հետևանքով մահացածների նոր տվյալներ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Արցախի վրա հարձակման հետևանքով մահացած զինծառայողների  թարմացված ցուցակը, որում...
Աղբյուր` Panorama.am
11:29
«Վերադարձ Կիևից, ուղղությունը՝ Հայաստան»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը գալիս է Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Վերադարձ Կիևից,...
Աղբյուր` Panorama.am
11:23
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:14
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար Իտալիան 4 միլիոն եվրո է հատկացրել
Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ընդդիմության կողմից երկու անգամ առաջարկից հետո Ալեն Սիմոնյանը նոր հայտարարեց՝ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը
Ազգային ժողովի հերթական քառօրյայի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Նույնիսկ հարկ չհամարվեց...
Աղբյուր` Panorama.am
11:09
ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները․ Մարուքյան
Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական...
Աղբյուր` Panorama.am
11:03
Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը. Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել
Փաստաբան Արսեն Բաբայանը, արձագանքելով ԱԺ նիստում հնչած հայտարարություններին, գրում է. «Ազգային ժողովում ՔՊ-ի պատգամավորներն...
Աղբյուր` Panorama.am
10:51
ՔՊ խմբակը թքած ունի հայրենիքի վրա. Հայկ Մամիջանյան
«Մաս կազմել նրան, ինչ  այստեղ տեղի էր ունենում, բացարձակ ցանկություն չկա, բայց արձանագրենք երկու բան»,- Ազգային ժողովի նիստում...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ձեր Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է փորձել փախնել, թողնել իշխանությունը. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Քաղաքական մեծամասնությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝  կարգելով նոր մեղավորների, պատմական  տգիտությունը ի ցույց դնելով՝ փորձ է...
Աղբյուր` Panorama.am
10:28
Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատուն էլ եք
«Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ որ ասում եք։ Ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործանը որ ասում եք, Ձեր երեսի անկյունը,...
Աղբյուր` Panorama.am
10:18
Գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը. Արծվիկ Մինասյան
«Ազգային ժողովի այս նիստը գումարվում է  Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանացագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս...
Աղբյուր` Panorama.am
10:12
ԼՂ-ն Ադրբեջшնի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Լավրով
Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:54
Այս պահի դրությամբ Թուրքիայից Հայաստանին «նախապայմանների» անվան տակ ներկայացվող պահանջների հիմնական ցանկը. Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.  «Երեկ Թուրքիայի հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցին (ՄԱԳԱՏԵ)՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մայր թատրոնը հատուկ աշխատատեղեր կստեղծի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը սկսում է  հատուկ անվճար այցելությունների ծրագիր արցախահայության համար։...
Աղբյուր` Panorama.am
09:29
Քաղաքացու ահազանգը՝ Wildberries-ի խարդախության մասին
Վերադարձված ապրանքի համար գանձնվել է և վերադարձի գումարը, և ապրանքի գումարը։
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». ՄԱԿ-ի առաքելության ժամանումն Արցախ ի՞նչ է. հեգնա՞նք, թե՞ ավելի ծանր մի բան
«Փաստ» թերթը գրում է. «Երբ ադրբեջանական աղբյուրները նախօրեին տեղեկություններ տարածեցին, թե ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք
11:48 03/10/2023

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}