Եթե Փաշինյանը լսի կնոջ հորդորները Նիցայից և հրաժարական տա, մենք կկասեցնենք այս աղետը. Էդգար Ղազարյան
«Ոչ մի պաշտոնական գործընթաց չի հանդիսացել մեր առաջնային տեղեկատվության աղբյուրը, որ մենք իմանայինք, որ Արցախը Հայաստանին կապող միակ հուսալի կապը վտանգված է»,-«Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ փաստի մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Ադրբեջանի իրականացրած ճանապարհաշինական աշխատանքը տեսանելի է եղել հայկական կողմից:
Ղազարյանը հիշեց, որ դրանից հետո իշխանությունները պաշտոնապես փորձեցին բացատրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն իսկ այն նախատեսված է եղել:
Բանախոսն ընթերցեց հայտարարության այդ կետը, որում ասվում էր, որ 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո և կողմերի համաձայնությամբ ԼՂ և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նկատեց, որ փաստաթղթում ասված է երեք տարում նախագիծ պատրաստել, ոչ թե ճանապարհ, և՝ կողմերի համաձայնությամբ։
Փաստելով, որ, ըստ փաստաթղթի, եթե որևէ կողմ համաձայնություն չի տալիս դրան, ապա նախագիծը և ճանապարհը չի արվում՝ բանախոսը եզրակացրեց, որ կողմերը տվել են համաձայնություն։
Ղազարյանն հայտնեց, որ չկա մի փաստաթուղթ ճանապարհի կառուցման վերաբերյալ, որի տակ լինեի Ալիևի և Փաշինյանի ստորագրությունները և նկատեց, որ հերթական անգամ եղել է բանավոր պայմանավորվածություն՝ առանց որևէ իրավական ձևակերպման։
«Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը լսի կնոջ հորդորները Նիցայից, երկուշաբթի հրաժարական տա, մենք այդ ժամանակ հնարավորություն կունենանք կասեցնելու այս աղետը, որովհետև հայկական կողմը կարող է հրաժարվել՝ ասելով, որ համաձայնություն չի տալիս նախագծին՝ անգամ մեջբերելով տեխնիկական, աշխարհագրական պատճառներ»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է. Փաշինյան
- Զախարովան՝ Արցախում Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին
- Բերձորի միջանցքը և Մեղրիով գործարկվելիք ճանապարհը տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են.Մխիթար Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին