Անուշավան գյուղի սկզբնամասում գնացքի վագոններից մեկի փականի մոտ հրդեհ է բռնկվել
Այսօր ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում Հարավկովկասյան երկաթուղու գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները իրականացնում են հովացման աշխատանքներ, հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով: