Քաղաքական 20:43 01/07/2022 Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու. Տիգրան Աբրահամյան

Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ընթացքում  Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով  կեղծ խաղաղության շրջանի մասին,   հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է փնտրում Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու համար։ Քաղաքական գործիչն այս հայտարարության մեջ տեսնում է երկու խնդիր։

«Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ նրանց բոլորին խաբել են, քանի որ Նիկոլ Փաշինյանը եկել է կեղծ խաղաղության օրակարգով։ Իսկ այսօր Փաշինյանը խոստովանում է, որ իր խաղաղության քաղաքական կուրսը տապալվել է։

Նոր պատերազմի մասին հայտարարում է մեկը, որը մինչև հիմա ԶՈՒ ԳՇ պետ չի նշանակել։ Այսինքն՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, գլխավոր գողծող կառույցի ղեկավար մինչև հիմա չի նշանակվել։ Հետո՝ նոր պատերազմի մասին խոսում է մեկը, ում նշանակած պաշտպանության նախարարը որևէ կապ չունի անվտանգության և պաշտպանության համակարգի հետ։

Նոր պատերազմի մասին խոսում է մարդ, որն, ըստ Սահմանադրության ռազամական գործողությունների ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն է՝ իր տեսակով անպատասխանատու և խաբեբա, որը մեկ անգամ արդեն մեր ժողովրդին տարել է ողբերգության»,-ասաց Աբրահամյանը։

Պատգամավորն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի հայտարարությունով շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին, որպեսզի մեր երկիրը տանի նոր զիջումների ճանապարհով, ինչը տեսնում ենք և՛ Սյունիքի, և՛ Արցախի՝ Բերձորի հատվածքներում։

«Եթե իրականում պատերազմ է, արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է պատերազմի, արդյո՞ք այս ժողովուրդը, ում այս իշխանությունը խաբել է ՝ ասելով պատերազմ չի լինելու և կայունություն ու անվտանգություն ենք բերելու։Բայց հիմա ասում է՝ դա մեզանից կախված չէ և մեր գլխին նոր պատերազմ է կախված»,- նշեց քաղաքական գործիչը՝ իր խոսքն ուղղելով այն քաղաքացիներին, որոնք դեռևս չեզոք են իրենց պահում։

«Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու՝  և՛ տարածքային, և՛ մարդկային»,- հավելեց նա։

Իսկ վերահաս պատերազմը կանխելու համար կա մեկ ճանապարհ ․ «Այս իշխանությանը դուրս շպրտելն է, այլ տարբերակ չկա»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:02
«Հաղթանակ» զբոսայգու նոր «чертово колесо»-ն ապօրինի է
Հաղթանակ զբոսայգում տեղադրված «Սատանի անիվ» կարուսելն ապօրինի է տեղադրվել։ Այդ մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
12:45
Դավիթ Բաբայան. Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է. «Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՊԵԿ. Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ
Թվով 199 հազար տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։
Աղբյուր` Panorama.am
12:31
Սոչիում արշավի ժամանակ մի խումբ զբոսաշրջիկներ են կորել, այդ թվում՝ երեխաներ
Սոչիում արշավի ժամանակ անհետացել է զբոսաշրջիկների մի խումբ, որի կազմում կա երեք երեխա։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:18
ԿԳՄՍՆ. Ունենք բուհերի խոշորացման ծրագիր
«Նախատեսվում է գնալ այն ճանապարհով, որ ընդունելության քննությունները վերանան, և դրանք անցկացվեն կրեդիտների փոխճանաչմամբ, ինչպես զարգացած...
Աղբյուր` Panorama.am
12:08
«Զուլալի»-ն մրցանակներ է ստացել
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի։ ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը երկրորդ անգամ չի կատարում խոստումը
«Արդեն երկրորդ անգամ է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր  խոստումը հայաստանցի ռազմագերիներին վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը, կատարվել է ընդհանուր 4850 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ես հավատում եմ, որ Արարատ Միրզոյանը նման բան է ասել Բայրամովին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Արարատ Միրզոյանն Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԵՄ-ն ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ բողոքի ցույցերը ճնշելու պատճառով
Եվրամիության որոշ երկրներ Իրանի դեմ պատժամիջոցների առաջարկներ են պատրաստել՝ ի պատասխան կանանց բողոքի ակցիաների ճնշման: Նախագծով առաջարկվում է 16...
Աղբյուր` Panorama.am
11:20
Մարուքյանը՝ Կլաարի գրառման մասին.Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում
Հատուկ հանձնարարություններով դսպան նշանակված Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի...
Աղբյուր` Panorama.am
11:12
Sony Pictures-ը կնկարահանի «Տարզանը»
Sony Pictures-ը կնկարահանի Էդգար Ռայս Բերոուզի «Տարզանը»։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ, ֆիլմի իրավունքներն արդեն ձեռք են...
Աղբյուր` Panorama.am
11:04
Վահե Հովհաննիսյան. Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Խնդիր 1 Մեր հասարակությունն առ այս պահը լավ չի...
Աղբյուր` Panorama.am
10:53
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել հնդկական ընկերության նկատմամբ, որը նավթ է գնել Իրանից
Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել հնդկական ընկերության դեմ, որը գնել է իրանական նավթ և վաճառել այն Չինաստանին։ Դա տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
10:15
Որոշվել է հոկտեմբերին անցկացնել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը
Ադրբեջանական կողմն առաջարկել է նոյեմբերից տեղափոխել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:03
Ոչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչում ունի երեք մասնակից
Իտալիայում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Նրանք տքեր են փոխանակել «ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով»։
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ո՞նց կարելի է հիմա էլ սեփական ժողովրդին վախ ներշնչել՝ առանց նոր կապիտուլացիայի Հայաստանը շանս չունի»
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է. «Վերջին ռազմական բախման ժամանակ գերի ընկած զինաթափված հայ մարտիկներին...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ընթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքները
Հայաստանի մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236...
Աղբյուր` Panorama.am
08:30
Պուտինին և Լուկաշենկոյին կներկայացվի Միութենական պետության էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը
Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակներում էլեկտրաէներգիայի շուկայի ձևավորման մասին համաձայնագիրը շուտով կներկայացվի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Երևանի և 4 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:51
Նախնական՝ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
«Այս ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիվ ապացույցների հիման վրա»:
Աղբյուր` Panorama.am
18:21
Մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ. Միրզոյան
Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան. Թաթոյան
«Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»։
Աղբյուր` Panorama.am
16:22
ՀՀ-ն պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմի իրականացված պատերազմական հանցագործություններին. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ. «Սոցիալական ցանցերում...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՄԻՊ. Տեսանյութը նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
ՀՀ ՄԻՊ  Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
22:28
Սահմանային իրավիճակը՝ ժամը 22:00-ի դրությամբ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Տաթև Բարոյանը ելույթ կունենա Երևանում
Հոկտեմբերի 5-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես կգա Նյու Յորքի Քաղաքային օպերայի մենակատար, բազմաթիվ միջազգային մրցույթների...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հոկտեմբերի 2-ից 9-ը Իրանից Թուրքիա գազատարից հոսքը կդադարեցվի տեխնիկական սպասարկման համար
Իրանից Թուրքիա մայրուղային գազատարից հոսքը հոկտեմբերի 2-ից 9-ը կդադարեցվի պլանային կանխարգելիչ սպասարկման համար: «Ինտերֆաքս»-ը գրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության
21:07 28/09/2022

Ռոբերտ Քոչարյան.Կոնսոլիդացիայի նպատակը ժողովրդին հաղթանակի մղելն է, ոչ թե պարտության

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}