Կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն.Փաշինյան
«Շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ Վիեննայում Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը բացելու և Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ օդային տրանսպորտով բեռնափոխադրումներ իրականացնելու որոշումներին:
Փաշինյանը հանձնարարեց կորդինացված աշխատել, որպեսզի հնարավորինս շուտ իրականացնեն ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն այսօր 6 ամսով կարգելի խոշոր և մանր եղջերավոր անասունների չմշակված կաշիների և մորթիների արտահանումը
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
- Ու որն է թուրք Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի 4-րդ հանդիպումից ծնված «երրորդ երկիրը»
- Ռուբինյանն ու իր թուրք գործընկերը պայմանավորվել են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել