Բայրամովը խաղաղության համաձայնագրի բանակցություններում առաջընթաց չի տեսնում
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններ առաջընթացի բացակայության մասին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։
«Չեմ կարող ասել, որ նշանակալի առաջընթաց կա Հայաստանի հետ բանակցություններում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Միաժամանակ կան որոշակի ուղերձներ, քննարկումներ են ընթանում»,-ասել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյան իր խոսքում հիշատակել է Հայատանի «ռևանշիստական ուժերին», ասել, որ կան տարբեր կարծիքներ «խաղաղության մասին»։
«Մենք կարծում ենք, որ այդ համատեքստում հայ հասարակությունում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունն միակողմանի շարժում չէ, այլ՝ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնել ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. «Խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ
- Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում