Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, միաժամանակ, նա ասել է, որ կկատարի վարչապետի պարտավորությունները մինչև կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։
«Քաղաքականության մեջ ոչ ոք անփոխարինելի չէ»,- sky.com-ի հաղորդմամբ, ասել է նա՝ ելույթ ունենալով Դաունինգ սթրիթից և շնորհակալություն հայտնելովմիլիոնավոր մարդկանց, ովքեր քվեարկել էին իր օգտին։
Նա նաև բացատրել է, թե ինչու է այդքան երկար պայքարել վարչապետի պաշտոնում մնալու համար. «Ես կարծում էի, որ դա իմ աշխատանքն է, իմ պարտականությունը և իմ պարտականությունը ձեր հանդեպ»։
Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ էր՝ երկու օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ լքել էր կաբինետը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպիսիք են գանձապետարանը և առողջապահության նախարարությունը: Նրանք անվստահություն էին հայտնել Ջոնսոնի նկատմամբ և անհամաձայնություն հայտնել նրա ղեկավարման մեթոդների հետ։
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ էր նշանակվել 2019 թվականի հուլիսի 24-ին․
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում